Կոտայքի մարզում ավտովթարներ ավելացել են. դատախազը միջոցառումների ձեռնարկման միջնորդագիր է ներկայացրել ոստիկանություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Կոտայքի մարզում ավտովթարներ ավելացել են. դատախազը միջոցառումների ձեռնարկման միջնորդագիր է ներկայացրել ոստիկանություն

12:18 07.09.2021

Կոտայքի մարզի վարչական տարածքում կատարվող ավտովթարներին, վրաերթերին նպաստող հանգամանքները պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով Կոտայքի մարզի դատախազությունում ամփոփվել է 2020թ. և 2021թ. ընթացիկ ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հետևանքով արձանագրված դեպքերը:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 72 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 54 դեպքի դիմաց, այսինքն՝ դեպքերն աճել են 18-ով, կամ 33.3%-ով: Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ևս աճել են 5-ով կամ 55,6%-ով՝ կազմելով 14 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9-ի դիմաց:

Պատահարները պայմանավորված են եղել ինչպես տրանսպորտային միջոցների և հետիոտների կողմից ՃԵ կանոնները խախտելով, այնպես էլ այլ գործոններով՝ ճանապարհների շինարարական, ինժեներատեխնիկական և կառուցապատման աշխատանքներում առկա թերություններով, ճանապարհներին երթևեկության նշանների, հետիոտնային նշագծումների, լուսավորության, ինչպես նաև՝ լուսանկարահանող (արագաչափ) սարքերի բացակայությամբ:

մարզի տարածքում առավել խնդրահարույց հատվածներից են Հրազդան-Հանքավան H28 ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի հատվածը, որտեղ 2020թ. ապրիլից հետո արձանագրվել է ավտոմեքենաների բախման երեք դեպք, որոնց հետևանքով մահացել է 3 անձ, ինչպես նաև՝ H6 ավտոճանապարհի Նոր Գեղի-Եղվարդ հատվածը, որտեղ 2020թ. սեպտեմբերից արձանագրվել է ավտովթարի և վրաերթի 3 դեպք՝ 3 անձի մահվան և 6 անձի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու ելքով: Նշված հատվածներում առկա է ճանապարհներին երթևեկության նշանների կահավորմամբ երթևեկության արագությունը սահմանափակելու, Աղավնաձոր գյուղի, Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ից 3-րդ կիլոմետր հատվածներն արագաչափ սարքերով, վերջինում՝ նաև վտանգավոր շրջադարձի մասին նախազգուշացնող համապատասխան նշաններով կահավորելու անհրաժեշտություն:

Խնդրահարույց է նաև M4 ավտոճանապարհը՝ Վերին Պտղնի բնակավայրի 10-16-րդ կիլոմետր հատվածում, որտեղ միայն 2020թ. դեկտեմբերից 2021թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 5 ավտոպատահար՝ 5 անձի մահվան և 5 անձի մարմնական վնասվածներ ստանալու ելքով:

Ուսումնասիրությունը վկայում է նաև, որ Աբովյանի վարչական տարածքում արձանագրված վթարներն ու վրաերթերն առավել հաճախակի տեղի են ունենում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմացի և Արծվի արձանին հարող ճանապարհահատվածներում, որտեղ կա ՃՈ աշխատակիցների ավելի ուժեղացված ծառայության, լուցացուցային կարգավորման, հետիոտնային անցումով ապահովելու, իսկ Երևան-Սևան ուղղության վրա, Վերին Պտղնիի հատվածում, բնակավայրի սկիզբը և վերջն ազդարարող նշաննների տեղափոխման, դրանով պայմանավորված՝ նաև այդ հատվածում առավելագույն արագությունը մինչև 60կմ/ժ-ի սահմանափակելու անհրաժեշտություն:

Ելնելով կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքներից՝ ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ փոխոստիկանապետին՝ միջոցներ ձեռնարկելու Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին, քաղաքային բնակավայրերում Ոստիկանության ՃՈ ծառայության ուժեղացման, ավտոճանապարհային պատահարների համար առավել ռիսկային նշված հատվածներում ճանապարհային նշանների, արագաչափ սարքերի տեղադրման, երթևեկությունը կանոնավորող այլ անհրաժեշտ միջոցներով ապահովելու գործընթացի նկատմամբ հսկողություն սահմանելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

22:50 17.08.2025

Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

22:23 17.08.2025

Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարները

Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

22:00 17.08.2025

Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. Bild

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

21:25 17.08.2025

Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

Ղազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

20:50 17.08.2025

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Բերքառատ տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանն իր քարոզում մասնավորապես […] ...

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

20:22 17.08.2025

Հոգևոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։ Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։ Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ […] ...

BACK_TO_TOP