13:39 07.09.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Ինչպես փոխանցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նիստի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է նախորդ դատական նիստին առանց դատարանի թույլտվության լքել դահլիճը։ Նրա խոսքով՝ դատավորը սահմանափակում է իր՝ պաշտպանի լիազորությունները։
Օգոստոսի 24-ի նիստին Ալեքսանյանը պատրաստվում էր դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որը պատրաստելու և գրավոր ներկայացնելու համար պաշտպանին ժամանակ էր անհրաժեշտ։ Մինչդեռ դատավոր Դանիբեկյանը որոշել էր շարունակել նիստը։
«Նախորդ դատական նիստի ժամանակ իմ կողմից նիստերի դահլիճը լքելը չի կարող մեկնաբանվել որպես ոչ պատշաճ վարքագծի դրսևորում։ Իմ գործողությունները եղել են ի հակադրում Ձեր ոչ իրավաչափ գործողությունների, ինչը Արմեն Գևորգյանի արդար դատաքննության իրավունքի խախտում է»,- նշեց Ալեքսանյանը։
Պաշտպանը նաև անհամաձայնություն հայտնեց իր նկատմամբ դատարանի հետագա ենթադրվելիք գործողությունների և ակնկալվող որոշման դեմ։
Դատարանը, լսելով Ալեքսանյանին, արձանագրեց, որ «օգոստոսի 24-ին նա, առանց դատարանի թույլտվության, լքել է նիստերի դահլիճը, ինչով խոչընդոտել է նիստը շարունակելուն»։
Էրիկ Ալեքսանյանի գործողությունները դատարանը գնահատեց ոչ իրավաչափ և նրա նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նկատողություն։
23:00 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...
22:12 01.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը Եմենից նոր հրթիռի արձակում է հայտնաբերելԻսրայելի զինվորականները գրանցել են հրեական պետության ուղղությամբ նոր հրթիռային արձակում, այս անգամ՝ Եմենից, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արձակվել է մեկ հրթիռ, «հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ»։ Բանակի մամուլի ծառայությունը ավելի ուշ հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են օդային […] ...
21:50 01.07.2025
Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...