16:08 07.09.2021
Սեպտեմբերի 7-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, որին ուղեկցում էր ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը:
Ողջունելով Սեբաստիան Մոլինեուսի հայաստանյան հերթական այցը և շնորհավորելով Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՀԲ-ի երկարամյա համագործակցությունը: Նա նշել է, որ դրա արդյունքում բազմաթիվ դրամաշնորհային և վարկային ծրագրեր են իրականացվել: Նա ընդգծել է ՀԲ-ի ներդրումը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացման, սոցիալական, ՏԻՄ-երի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացման գործում՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը նշյալ ուղղություններով սերտորեն աշխատելու հարցում:
ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու և ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը համագործակցության հարցում՝ նա վստահություն է արտահայտել, որ առկա գործընկերային միջավայրում նոր հնարավորություններն առավելագույնս կօգտագործվեն: Սեբաստիան Մոլինեուսը վերահաստատել է, որ ՀԲ-ն պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, ջրօգտագործման, էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառների հարցերն ու գործակցության հնարավորությունները: Որպես առաջնահերթություն՝ դիտարկվել են արդյունքահեն և էներգախնայող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել համայնքների համաչափ զարգացման խնդրին, ինչի կապակցությամբ փոխվարչապետը հայտնել է, որ առաջիկայում տեղի կունենան վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում համայնքները պետք է դառնան տնտեսապես ավելի ուժեղ՝ գյուղատնտեսական տեխնիկայի համապատասխան հագեցվածությամբ, ժամանակակից աղբահանությամբ, էներգախնայողությամբ՝ միաժամանակ մարդկային կապիտալի զարգացման համար պայմաններ ստեղծելով: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի փոքր քաղաքների զարգացումը՝ ապակենտրոնացման և Երևանից դուրս նոր քաղաքային միջավայրեր ձևավորելու նպատակով: Սուրեն Պապիկյանը նշել է, որ վերոնշյալ հարցերի շուրջ ՀՀ կառավարությունն և ՀԲ-ն ունեն ընդհանուր օրակարգ, և միմյանց հետ փոխլրացնող ու ներդաշնակ աշխատանքը կարող է արագ և որակյալ արդյունք ստեղծել առաջնահերթություն համարվող բոլոր ոլորտներում:
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ը10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
10:52 19.06.2025
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:29 19.06.2025
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...