17:58 07.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Աստղաձոր համայնքի ղեկավարը, 2008թ․-ից մինչ օրս զբաղեցնելով նշված պաշտոնը, նախապես իմանալով, որ համայնքի վարչական տարածքում հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ՓԲ ընկերությունը ցանկանում է տեղակայել ալեհավաք և դրա համար կնքել հողի վարձակալության պայմանագիր, շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2013թ. օգոստոսի 6-ին իր կնոջ հետ կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Այնուհետև, կնոջ անվամբ տվել է հողամասը մի քանի անգամ ավելի թանկ վարձավճարի դիմաց ենթավարձակալության հանձնելու գրավոր համաձայնություն, և 2013թ. օգոստոսի 28-ին վերջինիս կինը վերոհիշյալ ընկերության հետ կնքել է ենթավարձակալության պայմանագիր և մինչև 2020թ. ապրիլի 30-ը ստացել ենթավարձակալության գումարը:
Բացի դրանից՝ համայնքի ղեկավարը առանց հողահատկացման պայմաններում 2013թ. հուլիսի 16-ին տվել է շինարարության թույլատվություն:
Համայնքի ղեկավարի գործողությունների հետևանքով Աստղաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է 3 147 335 ՀՀ դրամի գույքային վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Աստղաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:42 19.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է11:46 19.06.2025
Վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […] ...
11:35 19.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 18-ից 19-ըԲացահայտվել է 121 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 34 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 5-ական […] ...
11:20 19.06.2025
«Ռեալն» Ալոնսոյի նորամուտի խաղում չի կարողացել հաղթել «Ալ Հիլալին»․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության H խմբի առաջին տուրում Մադրիդի «Ռեալն» ու «Ալ Հիլալը» ոչ-ոքի են գրանցել` 1-1։ «Ռեալից» հաշիվը 34-րդ րոպեին բացել է Գոնսալո Գարսիան, իսկ պատասխան գոլը 41-րդ րոպեին խփել է Ռուբեն Նևեշը։ Իսպանական թիմին ավելացված երկրորդ րոպեին կարող էր հաղթանակ պարգևել Ֆեդերիկո Վալվերդեն, սակայն նա չի կարողացել իրացնել 11-մետրանոցը, դարպասապահ Բոնոն հետ է մղել […] ...
11:13 19.06.2025
Հունիսի 20-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
11:01 19.06.2025
Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀունիսի 19-ին, ժամը 02։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ […] ...
10:52 19.06.2025
«Մանչեսթեր Սիթին» մեկնարկել է հաղթանակով․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-0 հաշվով հաղթել է Մարոկկոյի «Վիդադին»։ Դարպասի գրավմամբ աչքի են ընկել Ֆիլ Ֆոդենն ու Ժերեմի Դոկուն։ Այս խմբում ընդգրկված են նաև «Յուվենտուսն» (Իտալիա) ու «Ալ Աինը» (ԱՄԷ)։ ...