Ադրբեջանական գերեվարության սարսափելի մանրամասներ. ի՞նչ է պատմում Արման Թաթոյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

Ադրբեջանական գերեվարության սարսափելի մանրամասներ. ի՞նչ է պատմում Արման Թաթոյանը

13:28 08.09.2021

«Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձինք, զինծառայողները համատարած ենթարկվել են համակարգային, անմարդկային խոշտանգման: Խոսքը ոչ միայն դիտավորյալ ֆիզիկական տառապանքի, ցավ պատճառելու, այլև հոգեկան տառապանքներ պատճառելու մասին է»,- Ադրբեջանում  պահվող հայ գերիների և ռազմագերիների իրավունքների կոպիտ խախտումներին, Ադրբեջանի պետական պատասխանատվությանը նվիրված արտահերթ զեկույցի ներկայացման ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Փաստեր կան, որ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանցի այն զինծառայողները, հատուկ ծառայությունների ծառայողները, բանտի աշխատողները, որոնք նույնիսկ փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:

«Իհարկե, ամենադաժան վերաբերմունքը, պայմանները եղել են գերեվարման ժամանակ ու դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից: Խոշտանգումները, նվաստացումները և անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ՝ ծաղրել են էթնիկ պատկանելությունը, նաև կրոնական իրավունքները: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր և սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերիին պահելով սոված վիճակում՝ այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։

Եղել են դեպքեր, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու համար, դրանից հետո, անկախ նրանից՝ հասցրել է ուտել, թե ոչ, վերցրել ու գցել են աղբամանի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

«Եղել են դեպքեր, երբ բժիշկներն են բռնություն գործադրել: Մարդու վրա եռացող ջուր կամ թեյ են լցրել, այրվածքներ են առաջացել, դրանից հետո ծեծի են ենթարկել, 21 օր չի կարողացել քայլել, 21 օր անց նոր բժշկական օգնություն է ստացել: 20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ծաղրել են, ենթարկել են նվաստացման, հետո այդ ամենը ձայնագրել են, ստիպել են ադրբեջանական բառեր ասել, գովել ադրբեջանական իշխանություններին»,- ասել է Թաթոյանը:

ՄԻՊ-ի ներկայացմամբ՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ, հաճախ մարդիկ ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով:

«Ինձ հետ առանձնազրույցների ընթացքում գրեթե բոլոր գերիները նշել են՝ հենց ադրբեջանցիներն իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցի մասին, սկսել են նորմալ վերաբերվել և առանձնազրույցի են ներկայացրել այն մարդկանց, որոնց նորմալ են վերաբերել կամ նախապես պատրաստել են դրան»,- ասել է Արման Թաթոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP