11:31 09.09.2021
Սեպտեմբերի 7-ին հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված քննարկման հիմնական թեման վերաբերել է հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման հետ կապված հիմնախնդիրներին։
Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ հաշմանդամության կարգավիճակի սահմանման հիմնախնդիրները համակարգային բնույթի են: Դրանց պատճառով են խախտվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները:
«Հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում, փոխարենը հանձնաժողովի կողմից ուշադրություն է դարձվում միայն ներկայացված բժշկական փաստաթղթերում կատարված տերմինաբանական նշումներով արտացոլվող ախտորոշումներին՝ առանց դրանք համադրելու անձի կարիքների և հնարավորությունների հետ: Այս դեպքում խնդիրն այն է, որ բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներն ու բժշկասոցիալական փորձաքննության միջոցով հաշմանդամության կարգավիճակի, խմբերի սահմանման չափորոշիչները հստակ չեն և հաճախ տարաբնույթ մոտեցումների կիրառման պատճառ են դառնում»,- նշել է Արման Թաթոյանը:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում, որ հաշմանդամության կարգավիճակի սահմանումից հետո իրենք իրենց կյանքի որակը, կենսակերպը շարունակում է մնալ նույնը, իսկ որոշ դեպքերը էլ հայտնվում են էլ ավելի ծանր վիճակում: Խնդիրն էլ ավելի է խորանում կարիքահեն համայնքային ծառայությունների սղության, իսկ որոշ դեպքերում (օրինակ, հազվադեպ հանդիպող ախտորոշումների համար) առհասարակ բացակայության պատճառով։ Արդյունքում, անձը զրկվում է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլև առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների և ծառայությունների բացակայությանը։
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն էլ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների վերաբերյալ վարչական ակտերի բողոքարկման գործող ընթացակարգերի արդյունավետ չլինելու պատճառով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները փաստում են, որ վարչական ակտի բողոքարկման պարագայում հաճախ կատարվում է վարչական ակտի մակերեսային ուսումնասիրություն և որոշումը հիմնականում մնում է անփոփոխ, չի կատարվում ամբողջական՝ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն և փաստաթղթային զննություն։
Այդ դեպքում էլ մարդիկ նշում են, որ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, չնայած իրենց առողջական վիճակի փաստացի վատթարացմանը, նոր բժշկական փաստաթղթեր ստանալու նպատակով հետազոտություններ չեն կարողանում անցնել, ինչի պատճառով էլ չեն կարող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներին վերափորձաքննություն անցնելու նպատակով:
Հաշմանդամության սահմանման ֆունկցիոնալության գնահատման մոդելին անցնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքը, սակայն օրենքի կիրառումն ապահովող գործիքակազմ, ընթացակարգեր դեռևս ներդրված չեն:
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին բարձրացվել են տարաբնույթ հարցեր կապված հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման անարդյունավետության հետ։
Բարձրացված հարցերը կամփոփվեն, ըստ իրավասության գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։
15:30 17.08.2025
Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվել11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները15:30 17.08.2025
Կոտայքի Սոլակ գյուղում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 17-ին՝ ժամը 11։36-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:05-ին, մարվել՝ 12:17-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 […] ...
14:57 17.08.2025
Մակրոնը կմասնակցի Թրամփ-Զելենսկի բանակցություններինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու համար, հայտնել է Ելիսեյան պալատը։ «(Ֆրանսիական – խմբ.) Հանրապետության նախագահը վաղը կմեկնի Վաշինգտոն՝ շարունակելու եվրոպական պետությունների և Միացյալ Նահանգների միջև գործողությունների համակարգումը՝ արդար և երկարատև խաղաղության հասնելու նպատակով, որը կպաշտպանի Ուկրաինայի կենսական շահերը և եվրոպական անվտանգությունը»,- ասվում է […] ...
14:40 17.08.2025
Չիմաևը պարտության մատնեց Դյու Պլեսիին՝ դառնալով UFC-ի նոր չեմպիոն. UFC 319Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Չիկագոյի (ԱՄՆ) United Center-ում անցկացվեց UFC 319 մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն մտան ԱՄԷ-ն ներկայացնող անպարտելի Խամզաթ Չիմաևը և միջին քաշային կարգի գործող չեմպիոն, հարավաֆրիկացի Դրիկուս Դյու Պլեսին։ Մենամարտը տևեց հինգ ռաունդը, և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չիմաևը՝ 50–44, 50–44, 50–44 հաշվով՝ նվաճելով UFC-ի միջին քաշային […] ...
14:22 17.08.2025
Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. Իսմայիլ ԲաղայիԻրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային։ Բաղային ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։ Նա նշել է, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և կավելացնի աշխարհաքաղաքական […] ...
13:57 17.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում oգոստոսի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:30 17.08.2025
Ֆինլանդիայի նախագահը կարող է Զելենսկիի հետ գնալ Թրամփի հետ հանդիպման. PoliticoՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարող է միանալ Վլադիմիր Զելենսկիին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար, շաբաթ օրը հաղորդել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ եվրոպացի առաջնորդները վախենում են, որ Զելենսկին չի արժանանա «ողջունելի» ընդունելության ամերիկյան մայրաքաղաքում, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ստացավ Ալյասկա նահանգում։ «Ծրագրեր են մշակվում […] ...