16:52 11.09.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսին։
Հայաստանի ԱԳ նախարարն ու Նիդերլանդների դեսպանը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական հարաբերություններում առկա դրական դինամիկայի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ՝ կարևորելով Երևանում համեմատաբար վերջերս հիմնված Նիդերլանդների ռեզիդենտ դեսպանության դերը համագործակցության խորացման գործում։
Արարատ Միրզոյանը շեշտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխգործակցությունը գյուղատնտեսության, նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում կողմերը ընդգծել են ժողովրդավարական ինստիտուտների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման շուրջ համագործակցության կարևորությունը։
Նախարար Միրզոյանը և դեսպան Սխերմերսը քննարկել են Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները։ Շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նաև նիդերլանդական կողմի դիրքորոշումը Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ, Նիդերլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դատապարտող բանաձևերի ընդունումը:
Միևնույն ժամանակ, նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողությունները և ագրեսիվ հռետորաբանությունը պետք է ստանան միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը:
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
14:53 18.06.2025
Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներումACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...
14:36 18.06.2025
Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել էՀունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
14:27 18.06.2025
Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելՄեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...
14:16 18.06.2025
Վարչապետն անդրադարձել է Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հավանական վտանգներինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սադրիչ, պրովոկատիվ և չհիմնավորված է համարում Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Սյունիքի մարզի հետ կապված վտանգի մասին տարածվող տեղեկությունները։ Վարչապետի գնահատմամբ՝ դրանք արվում են Հայաստանի քաղաքացիների շրջանում անհանգստություն, խուճապ և անորոշություններ գեներացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին Հայաստանին սպառնացող հնարավոր […] ...