12:11 16.07.2018
Ընտրական օրենսգրքի հայեցակարգի շուրջ լսումներն այսօր շարունակվել են կառավարությունում: ՀՀ կառավարությանն առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հիշեցրեց, որ այսօր հանդիպում են դիտորդական առաքելության ու հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների հետ, ովքեր նախկինում եղել են այդպիսի առաքելության անդամներ: Մինչ այժմ եղել են քննարկումներ ազգային փոքրամասնությունների, հաշմանդամների ու կանանց հարցերով զբաղվող կազմակերպություների հետ:
Քննարկման մասնակիցներից մեկը խոսեց այն մասին, որ անհրաժեշտ է ինչ-որ մեխանիզմներ կիրառել կեղծ դիտորդների դեմ: Գաղտնիք չէ, որ նման դիտորդներ տեղամասերում շատ են լինում և հակաօրինական գործողություններ են կատարում: Դիտորդն առաջարկեց անուն-ազգանանունով և լուսանկարով վկայական ապահովել դիտորդների համար: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ խնդիրը միայն ժամկետն է:
«Մենք ուզում ենք կրճատել հավատարմագրման տասնհինգ օրը, իսկ լուսանկարով ու անուն-ազգանունով հավատարմագրումը կերկարացնի այդ ժամնկետը, ոչ թե` հակառակը»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա առաջարկեց՝ գուցե պատասխանատվությո՞ւն սահմանել Վարչական օրենսգրքով:
Դանիել Իոաննիսյանը նշեց նաև, որ կեղծ ու իրական դիտորդներին տարբերակելու համար որոշակի պահվածքի ու էթիկայի վարքականոններ արժե մշակել, սակայն այդ ամենը «չպետք է բարդացնի ՀԿ-ների կյանքը», որովհետև արտահերթ ընտրությոնների ժամանակ միշտ ժամանակի սղություն է լինում:
«Հիմնականում կեղծ դիտորդները ի հայտ են գալիս քվերակության օրը կամ դրանից հետո. զեկույց չեն ներկայացնում: Ամեն դեպքում նախորդ ընտրությունների ժամանակ ունեցել ենք քսանութ հազարից ավելի դիտորդ, որից միայն հինգ հազարն է եղել իրական դիտորդ»,- ասել է Դանիել Իոաննսիյանը:
«Բլոկչեյն» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Աշոտ Եդիգարյանն առաջարկեց ստեղծել օնլայն բազա, որտեղ կերևա, թե ով է իրականում հավատարմագրված:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...