09:47 16.09.2021
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերության ձևավորման մասին, որը կենտրոնացած կլինի Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Ինչպես ճեպազրույցում հայտել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, այդ քայլը ենթադրում է զինվորականների և արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով տեղեկատվության փոխանակման մեծացում, համագործակցություն կիբերտարածքում, արհեստական ինտլեկտի զարգացման ոլորտում և այլն։
Այս նախաձեռնությունը ստացել է AUUKUS անվանումը։ Ճեպազրույցում պաշտոնյան նշել է, որ Մեծ Բրիտանիան և Ավստրալիան ԱՄՆ-ի ամենավաղեմի դաշնակիցների թվում են։
Պաշտպանական նոր դաշինքի շրջանակում Ավստրալիան կստանա 8 նորագույն ատոմային սուզանավ։ Ավստրալիայի իշխանությունները որոշել են դուրս գալ ֆրանսիական Naval Group ընկերության հետ ունեցած՝ սուզանավերին առնչվող համաձայնագրից։
The Australian-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում Բայդենը մոռացել է Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնի անունը։
Նախաձեռնության շնորհանդեսի ժամանակ Բայդենը տեսակապով երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, իսկ երբ հերթը հասել է Մորիսոնին՝ ասել է, որ ցանկանում է երախտագիտություն հայտնել նաև ավստրալացի վարչապետին, այնուհետև մի պահ լռել, որից հետո զրուցակցին անվանել «հակառակ կողմի տղա, ընկեր, պարոն վարչապետ»։
11:22 08.07.2025
Ոստիկանները բացահայտել են Քաղսիում կատարված հանցագործությունը․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթՀուլիսի 5-ին` ժամը 11.18-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Քաղսիում գործող մի հյուրատան սեփականատերն ու հայտնել, որ հյուրատան սենյակներից մեկում արյան հետքեր կան։ Մեկնել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, մարզային քննչական վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողներ, օպերատիվ խմբեր: Համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հյուրատանը բնակվել են երեք օտարերկրացիներ՝ 40 […] ...
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:47 08.07.2025
Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել ՈւկրաինաՎաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...
10:32 08.07.2025
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասինՀայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...
10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...