18:27 16.09.2021
Այսօր օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է, տեղեկացնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
«Օզոնային շերտը, որը պաշտպանում է մեզ արևի ուլտրամանուշակագույն վնասակար ճառագայթներից, գտնվում է վերնոլորտում։ Նկատի ունենալով դրա կարևորությունը՝ 1987 թվականին այս օրը ստորագրվեց Մոնրեալի արձանագրությունը՝ որպես համամոլորակային խնդրի համամոլորակային անդրադարձի միջոց։
Հայաստանում օզոնոմետրական դիտարկումներն իրականացվում են Ամբերդի դժվարամատչելի օդերևութաբանական կայանում Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով` օրվա ցերեկային ժամերին պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ:
Ամբերդի օդերևութաբանական կայանից ստացված դիտանյութերի արդյունքները սահմանված կարգով մշակվում և ուղարկվում են ՀՕԿ-ի Օզոնային և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն (WOUDC): Կատարվում է Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրի ամենամսյա լամպային թեստավորման արդյունքների մշակում և օզոնի ընդհանուր պարունակության տվյալների վերահաշվարկ։ Ստացված տվյալների հիման վրա կատարվում է համակարգչային բանկի լրացում:
Հայաստանի տարածքում կատարվում է նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության մոնիթորինգ:
Իրականացվում է Հայաստանի մարզերի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսների տվյալ և հաջորդ օրերի համար կանխատեսումների հաշվարկ։ Կանխատեսման համար օգտագործվում են Կանադայի շրջակա միջավայրի արբանյակային օզոնի ընդհանուր պարունակության, երկրագնդի հյուսիսային կիսագնդի հաշվարկային քարտեզագրված տվյալները պարզ երկնքի դեպքում, որոնք ենթարկվում են հետագա մշակման՝ հաշվի առնելով ընդհանուր ամպամածության կանխատեսումները և պայմանական հաստատուն բնութագրիչները՝ տեղանքի բարձրություն, հորիզոնի փակվածություն՝ ըստ մարզերի։ Օզոնային շերտի վիճակով պայմանավորված` ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ-ն) մակարդակները դասակարգվում են հետևյալ կերպ․բարենպաստ մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի մինչև 6 արժեքով,
անբարենպաստ մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 6 և 7 արժեքներով,
վտանգավոր մակարդակ՝ ՈՒՄՃ ինդեքսի 8 – 10 արժեքներով,
արտակարգ բարձր՝ ՈՒՄՃ ինդեքսի 11 և ավելի բարձր արժեքներով։
ՈՒՄՃ ինդեքսների 6 և ավելի բարձր արժեքները կանխատեսելու դեպքում տրվում է նախազգուշացում (խուսափել արևի ուղիղ ճառագայթներից 11։00-17։00 ընկած ժամանակահատվածում)»։
19:12 17.06.2025
Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին19:12 17.06.2025
Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» […] ...
19:00 17.06.2025
Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և […] ...
18:56 17.06.2025
Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակըՀունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր […] ...
18:51 17.06.2025
Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...
18:44 17.06.2025
Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...
18:39 17.06.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...