17:42 17.09.2021
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր մամուլի ասուլիսով ազդարարվել է Մայր թատրոնի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի մեկնարկը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը, «Լիթ մուն» թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Ջոն Բլոնդելլը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։
Ազդարարելով թատրոնի 100-րդ թատերաշրջանը` թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն իր հարգանքն ու խոնարհումն է հղել թատրոնի այն բոլոր նվիրյալներին, որոնք 100 տարվա ընթացքում հիմնել և զարգացրել են ազգային ակադեմիական թատրոնը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսքը սկսել է շնորհավորանքով՝ ուղղված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը, ստեղծագործական անձնակազմին, աշխատակազմին, թատերական գործիչներին և թատերասեր հանրությանը:
«Բոլորին է հայտնի, որ հայ թատերական մշակույթի ձևավորման և կայացման գործում ահռելի նշանակություն և դեր է ունեցել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և՛ դերասանական դպրոցի ձևավորման, և՛ բեմադրական արվեստի ձևավորման, և՛ առհասարակ թատերական մշակույթի ձևավորման կարևոր գործում: Այս թատրոնի անցած ուղին և ներդրումն անզուգադրելի են որևէ այլ բանի հետ: Իմ խոնարհումն անցյալի բոլոր մեր մեծանուն արտիստերի, բեմադրիչների, ստեղծագործողների, գործիչների հիշատակի, ինչպես նաև ներկայիս գործող արտիստների առջև, որոնք 100 տարի անընդմեջ տանում են մեր առաջին պետական թատրոնի հարուստ, հետաքրքիր պատմությունը` փառահեղ դրսևորումներ ունեցող անցյալով: Մենք անվերջ կարող ենք խոսել անցյալի մասին, եթե այդ անցյալը չունենա արժեք, եթե այն չի իմաստավորվում ներկայի մեջ և չի ստանում ներկայի փոխակերպումները»,- ընդգծել է Արա Խզմալյանը և հավելել, որ, բարեբախտաբար, ազգային ակադեմիական թատրոնը, փայլուն գիտակցելով իր թիկունքում եղած անցած ճանապարհը, չի վախենում փոփոխություններից, գեղարվեստական նոր ձևերի ներմուծումից, զգում է միջազգային միտումների և, ընդհանրապես, հանրային տրամադրությունների փոխակերպումների ընթացքը:
Անդրադառնալով հոբելյանական տարվա նշման ձևաչափին` նախարարի տեղակալն ասել է, որ թատրոնի ղեկավարության հետ քննարկվել են հոբելյանական միջոցառումները. առաջիկայում միջոցառումների նախագիծը կներկայացվի ԿԳՄՍ նախարարին:
«Մենք չենք ուզում, որ հոբելյանական ծրագիրը լինի թատրոնի 100-ամյա տարեդարձի զուտ նշանավորումը, այլ ուղենիշ, թե փոխակերպումների ինչ ճանապարհով պետք է ընթանա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը»,- կարևորել է Արա Խզմալյանը և շնորհավորել թատրոնի ողջ անձնակազմին՝ մաղթելով ստեղծագործական ներշնչումներ ու հանդուգն գեղարվեստական որոնումներ:
Թատրոնի 100-րդ թատերաշրջանի կապակցությամբ թատրոնի ղեկավարությունը հրավիրել է նաև ամերիկացի ռեժիսոր Ջոն Բլոնդելլին` բեմականացնելու Սառա Ռուլի «Եվրիդիկե» ստեղծագործությունը:
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...
23:51 16.08.2025
Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը ՀնդկաստանԱմերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...
23:42 16.08.2025
Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...
23:34 16.08.2025
Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծըՕգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...
23:25 16.08.2025
«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվելՌուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...
23:06 16.08.2025
Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստԻնչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...