ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին համաձայնագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+10.72 oC

ՀՀ-ն և ՌԴ-ն խորացնում են համագործակցությունը. ստորագրվեցին համաձայնագրեր

15:22 20.09.2021

Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են նոր պլատֆորմ տարբեր ծրագրերի շուրջ աշխատելու համար. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՌԴ պետական զարգացման կորպորացիայի (ВЭБ.РФ) և Հայաստանի զարգացման ու ներդրումների կորպորացիայի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը ստորագրվեց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շեշտեց, որ սա զարգացման ծրագրերի ֆինանսավորման ոլորտում հայ-ռուսական համագործակցության շրջանակային հզոր համաձայնագիր է:

«Սրանից հետո մենք ակնկալում ենք, որ երբ կհայտնվեն նոր ծրագրեր, մեզ ավելի հեշտ կլինի ֆինանսավորման աղբյուրների շուրջ պայմանավորվել այնպիսի հզոր ֆինանսական գործընկերոջ հետ, ինչպիսին ՌԴ պետական զարգացման կորպորացիան է»,- ասաց նախարարը:

ՌԴ պետական զարգացման կորպորացիայի փոխնախագահ Դանիել Ալգուլյանը նշեց, որ կորպորացիան, որպես պետական կազմակերպություն, արդեն շատ տարիներ համագործակցում է Հայաստանի հետ:

«Մենք արդեն իրականացրել ենք բավականին թվով ծրագրեր: Դրանք իրականացվում էին առանձին, անհատական հիմքերի վրա: Ներկայում մենք ցանկանում ենք համակարգային հիմք ստեղծել Հայաստանի հետ մեր համագործակցության համար: ՀՀ-ն մեզ համար շատ կարևոր տնտեսական գործընկեր է՝ եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում: Ահա թե ինչու փոխգործակցության այսպիսի ինտեգրված մոտեցման ստեղծումն անկասկած կնպաստի մեր ներքին ապրանքաշրջանառության, ներդրումների աճին»,- նկատեց նա:

Համաձայնագրի շրջանակում ստեղծվում է պլատֆորմ, ինչի արդյունքում կողմերն ավելի սերտ կհամագործակցեն: Ալգուլյանը հավելեց՝ արդեն մեծ թվով գաղափարներ կան, թե ինչի շուրջ պետք է համագործակցեն: Նա խոսեց քաղաքային տնտեսության, դրա զարգացման մասին:

«Հայաստանում մեծ թվով հետաքրքրիր քաղաքային ծրագրեր կան, և մեզ համար ևս հետաքրքիր կլինի դրանցում ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ: Մեծ թվով ռուսական ընկերություններ կան, որոնք կցանկանան դա անել»,- ասաց նա:

Ալգուլյանը մատնացույց արեց, թե վերջին տարիներին ինչպես է զարգանում Մոսկվան:

«Ռուսաստանում քաղաքային զարգացման ծրագրերի փորձը բավականին շատ է, և մեծ ուրախությամբ կկիսենք դա»,- ասաց նա:

Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց նաև «Imagine HUB by Soft» ընկերության և «Սկոլկովո» հիմնադրամ ոչ առևտրային կազմակերպության միջև: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այդպիսի համագործակցության պայմանավորվածություն ինքը և «Սկոլկովո»-ի տնօրենը ձեռք էին բերել դեռ 2 ամիս առաջ Եկատերինբուրգում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

23:59 14.05.2025

20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգեր

Երևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:58 14.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

23:46 14.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացը

Միացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին  X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

23:34 14.05.2025

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

BACK_TO_TOP