15:16 16.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:
Անդրադառնալով հանդիպման նպատակին՝ վարչապետ Փաշինյանն ասել է.
«Այսօրվա մեր քննարկումը նվիրված է առողջապահության ոլորտի ֆինանսավորման խնդիրներին: Մեր խնդիրն է հասնել այնպիսի լուծումների, որպեսզի բուժման կարիք ունեցող ՀՀ ոչ մի քաղաքացի, այսպես ասած, չմնա հիվանդանոցների դռներին: Մենք այս խնդրի լուծման համար պետք է հարցեր լուծենք երկու մակարդակում. առաջինը՝ առողջապահության ոլորտին հատկացվող գումարների ծախսման արդյունավետության բարձրացումն է, երկրորդը, որը ռազմավարական խնդիր է, առողջապահության ապահովագրական համակարգի անցման ուղղությամբ խնդիրների լուծումը, որպեսզի գործնականում պետությունը յուրաքանչյուր անգամ ստիպված չլինի միջամտել անհատական դեպքերին և մենք ունենանք համակարգային լուծումներ, որոնք կաշխատեն ինքնաշխատ եղանակով: Իհարկե, հասկանալի է, որ սա պետք է լրացուցիչ ծախսեր առաջացնի պետության համար, մեր խնդիրն է՝ այդ ծախսերի ֆինանսավորման ապահովումը: Սա մեր քաղաքական խնդիրն է ու պարտավորությունը»:
Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ կառավարության խնդիրն է հասկանալ նշված խնդրի լուծման ճանապարհները և գտնել հստակ լուծումներ.
«Առնվազն առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը, որպեսզի նրանք այդ բուժօգնության ամբողջական կամ որոշակի տրամաբանական փաթեթների նկատմամբ ունենան հասանելիություն»:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայություններին, առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավորություններին, բուժօգնության ֆինանսավորման մեխանիզմներին: Նախարարի խոսքերով՝ ներկայումս տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակներում առաջանում են հերթեր, ինչը լուրջ խնդիր է առաջացնում այն քաղաքացիների համար, որոնց վիրահատությունը կամ բուժօգնությունն անհրաժեշտ է լինում տվյալ պահին: Ըստ նրա, հերթերը պայմանավորված են միջոցների սղությամբ, որոնք բաշխվում են ըստ ամիսների: Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ այս պարագայում առողջապահական ապահովագրության համակարգը դիտում են որպես խնդրի լուծման ամենաադրյունավետ մեխանիզմներից մեկը, և հավելել, որ պետական ծառայողների համար այժմ գործող ապահովագրական համակարգը գործում է ընդհանուր առմամբ արդյունավետ: Նա անհրաժեշտ է համարել դիտարկել ժամանակի ընթացքում ամբողջությամբ ապահովագրական համակարգի անցնելու հարցը:
Այնուհետև խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել առողջապահության ոլորտի ֆինանսավորման մեխանիզմների, աղբյուրների հստակեցման, սոցիալապես անապահով քաղաքացիների առողջապահական խնդիրների լուծման շուրջ: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին ներկայացված առաջարկությունները ևս մեկ անգամ մանրամասն քննարկել և արդյունքները ներկայացնել իրեն:
18:22 28.06.2025
Կհանդիպե՞նք Լոս Անջելես-2028-ում, Արթուր․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի մասին տեսանյութ է հրապարակելՄիջազգային օլիմպիական կոմիտեն տեսանյութ է պատրաստել՝ նվիրված հայ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանի անցած ուղուն։ «Պատմություն կերտելով իր երկրի համար և ապացուցելով, որ համբերությունը գլխավորն է։ Արթուր Դավթյանից պահանջվեցին երեք Օլիմպիական խաղեր՝ սպորտային մարմնամարզությունում Հայաստանի առաջին օլիմպիական մեդալը նվաճելու համար, իսկ չորրորդում՝ Փարիզ-2024-ում, նա բրոնզը փոխեց […] ...
18:12 28.06.2025
The Times. Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողության նախապատրաստվել 2010 թվականինԻսրայելը Իրանի դեմ գործողության նախապատրաստությունը սկսել է 2010 թվականին։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը՝ հղում անելով իսրայելական հետախուզական ծառայությունների փաստաթղթերին։ Հոդվածում նշվում է, որ մի քանի տարի շարունակ Իսրայելի հետախուզության գործակալները, Իրանում գտնվող իրենց գործակալների միջոցով, հետևել են Իրանի միջուկային ծրագրի զարգացմանը։ Այսպիսով, նրանք որոշել են ուրանի հարստացման ցենտրիֆուգների արտադրության ճշգրիտ վայրը […] ...
17:50 28.06.2025
Կյանքից հեռացել է գրոսմայստեր, օլիմպիական հավաքականի մարզիչ Տիգրան ՆալբանդյանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 50 տարեկանում կյանքից հեռացել է գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ, 2006 և 2008 թվականներին Շախմատի համաշխարհային օլիմպիադաների՝ Հայաստանի չեմպիոնական թիմի մարզիչ Տիգրան Նալբանդյանը, այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 29-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն […] ...
17:41 28.06.2025
Իրանը բացել է օդային տարածքը երկրի ևս երկու հատվածների նկատմամբԻրանը բացել է իր օդային տարածքը միջազգային թռիչքների համար՝ երկրի կենտրոնական շրջանի և մասամբ՝ արևմտյան շրջանի վրայով, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախվանը։ Նրա խոսքով՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության համակարգող կոմիտեի որոշմանը համապատասխան և ներկայիս պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով, երկրի արևելյան մասի օդային տարածքից բացի, որն օգտագործվում է ներքին, միջազգային […] ...
17:30 28.06.2025
Հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համարՀաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար. թեմայի մասին հարցազրույց ԱՆ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...