Մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին․ Հայկ Մարության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

Մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին․ Հայկ Մարության

10:56 21.09.2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ․

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր ազգի ամենակարևոր օրերից մեկն է՝ Հանրապետության անկախության 30-ամյա տարեդարձը։
Հավերժական Հայաստանի անկախ պետականության վերականգնումը մեր նորագույն ժամանակների ամենամեծ ձեռքբերումն է, մեր հպարտության անսպառ աղբյուրն ու մեր կենսագործունեության հիմնական շարժիչներից մեկը՝ անհատական ու հավաքական իմաստներով։

Կերազեինք այս իսկապես տոնական օրը դիմավորել անխառն տոնական տրամադրությամբ։ Մինչդեռ, մեր պետականությունն այսօր ահռելի մարտահրավերների առաջ է կանգնած, մեր հանրությունն ինքնության խոր ճգնաժամ է ապրում՝ տառապելով պետական անլիարժեքության բարդույթից։

Միայն իրերն իրենց անունով կոչելով, մեզ պատուհասած ողբերգության ամբողջ ծավալը գիտակցելով ու մեր խնդիրները ճշգրիտ ախտորոշելով կկարողանանք հաղթահարել այս ամենն ու դուրս գալ դեպի զարգացման ու հաղթանակի ուղի։
Խոնարհվում եմ Հայաստանի անկախության եւ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առաջ։ Նրանք են, որ ստիպում են մեզ ձգվել, հավաքել ուժերն ու լավատես լինել։
Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, աշխատասիրությանն ու կենսասիրությանը, մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին։

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հավերժական Հայաստանը։
Հ․ Գ․ Այս օրերը ընտանիքիս հետ անցկացնում եմ Արցախի Հանրապետությունում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

23:59 16.08.2025

Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվեն

Իսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

23:51 16.08.2025

Financial Express. ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել բանակցողների այցը Հնդկաստան

Ամերիկացի բանակցողները չեղարկել են օգոստոսի վերջին նախատեսված Նյու Դելի այցը՝ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ քննարկումների վեցերորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Financial Express թերթը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրին։ «Ամերիկյան կողմից առևտրային բանակցությունները դադարեցվել են՝ մշտապես թե ժամանակավոր, դեռևս անհայտ է։ Նրանք հայտարարել են, որ չեն գա օգոստոսի 25-ի հանդիպմանը», – ասել է աղբյուրը։ Նրա […] ...

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

23:42 16.08.2025

Axios. Թրամփը ցանկանում է օգոստոսի 22-ին գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է օգոստոսի 22-ին եռակողմ գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրների՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է «(Վլադիմիր) Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ գագաթնաժողով կազմակերպելու» իր մտադրության մասին՝ օգոստոսի […] ...

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

23:34 16.08.2025

Հայկական ռադիոն պատրաստվում է 100-ամյակին․ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ քննարկվել է հոբելյանական միջոցառումների նախագիծը

Օգոստոսի 14-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը։ Նիստի նպատակն էր ներկայացնել և քննարկել 2026 թվականին նախատեսվող հոբելյանական միջոցառումների ծրագիրը, դրանց նկարագիրը, ժամկետները և կազմակերպման մոտեցումները։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանձնաժողովում ընդգրկված են պետական կառույցների, Հանրային հեռարձակման և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, […] ...

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

23:25 16.08.2025

«Թրամփի երթուղին» այլևս չի վախեցնում ռուսներին ու իրանցիներին․ ի՞նչ է փոխվել

Ռուսաստանն ու Իրանը կարծես, վերանայել են Թրամփի երթուղու նախագծի վերաբերյալ իրենց բացասական վերաբերմունքը: Այսօր Մոսկվայից ու Թեհրանից նախագծի մասին դրական կարծիքներ հնչեցին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանեով հարցին, թե արդյո՞ք Մոսկվայի զուսպ գնահատականները Թրամփի երթուղու վերաբերյան կապ ունեն Ալյասկայում այսօր Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների հանդիպման հետ: «Կարծում եմ՝ այո. Ռուսաստանի Պետդումայի […] ...

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

23:06 16.08.2025

Արման Ավանեսյանը դարձել է «Աշխարհի խաղերի» լավագույն սամբիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնել են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։ «Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը /լուսանկարում՝ ձախից/»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP