11:02 22.09.2021
Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: Հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշել:
«Մենք այս սքեյթ պարկին սպասել ենք մոտ ութ տարի, սրանով Հայաստանում սքեյթբորդինգը նոր էջ է բացելու նոր մակարդակի է հասնելու: Սա մեզ հնարավորություն կտա ունենալ մրցունակ սքեյթբորդինգ: Այստեղ կարող ենք արդեն կազմակերպել մրցումներ ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլև ամբողջ աշխարհի, այսինքն՝ կարող ենք հյուրեր ընդունել»,- նշում է Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ Էմիլ Սարդարյանը:
Շուրջ 5000 քառակուսի մետր հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն ստանձել է Ուկրաինայի հայերի միությունը: Սա համայնք-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է: Ծրագրի մեկնարկը տրվեց նախորդ տարի, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր կնքեց նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով: Կկիրառվի էներգախնայող քաղաքականություն. կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ ԼԵԴ համակարգի և արևային պանելների օգտագործմամբ: «Նոր՝ զրոյական կետից ոռոգման ցանց, կոյուղագիծ, ջրագիծ, հոսանքի մալուխների տեղափոխություն, գազատարներն իջեցրել ենք հողի տակ և բետոնային հսկայական աշխատանքներ է իրականացվել: Հինգ սրճարան է ապամոնտաժվել, որոնք չէին շահագործվում և աղբավայրի էին վերածվել»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: Նախագիծը կյանքի կոչելու գործում մասնագետները ցուցաբերել են համալիր մոտեցում. սքեյթ -պարկը նախատեսված է նաև հեծանիվ, անվաչմուշկ և ինքնագլոր քշելու համար:
«Միտքն այն է, որ ամեն մեկը գտնի իր հատվածը՝ ինչպեսև ի սկզբանե մտածել էինք: Պատմության մեջ սքեյթ քշում են ամեն տեղ, որտեղ հնարավոր է, դրա համար հարկավոր են հարթ, թեք տարածքներ, ինչպես նաև բեկված տարածքներ. փորձել ենք այստեղ ստանալ, քանի որ առաջինն է, կտրուկ հատվածներ չենք կառուցել, որովհետև թող այս մարզաձևը դեռ ձևավորվի: Մոտեցել ենք որպես լանդշաֆտային դիզայնի, որ տեսքով էլ մեղմ լինի»,- նկատում է նախագծի ճարտարապետ Արմեն Շատվորյանը:
«Տարիներ առաջ սքեյթբորդինգը Հայաստանում դեռ զարգացում չուներ և շատ քիչ մարդիկ էին դրանով զբաղվում, իսկ հիմա օրեցօր մեծանում է նրանց թիվը, նամանավանդ, որ մարզաձևն արդեն պաշտոնապես դարձավ օլիմպիական: Ու ճիշտ պահին այս պարկը կառուցվեց, որովհետև կան հեռանկարային քշողներ, որոնք կարող են մարզվել ու, ինչու ոչ, մրցումներին մասնակցեն ու մեդալներ բերեն Հայաստան»,- ասում է Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի փոխնախագահ Շիրազ Խաչատրյանը:
Արդեն համայնքի միջոցներով նախաձեռնվեց նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող այգին բերվում է նոր տեսքի: Ընդհանուր առմամբ բարեկարգվում է շուրջ 16000 քմ տարածք:
«Սա Օղակաձև զբոսայգու այն հազվադեպ հատվածներից էր, որտեղ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք ստանալ անտառապատ տարածք և քաղաքապետարանն իր միջոցները կենտրոնացրեց այս մասի վրա: Մենք մի հրաշալի վայր ենք ստանում արդեն և, կարծում եմ, շատ մոտ ժամանակներս մեր քաղաքացիների համար ամբողջ ծավալով կբացենք այգու այս հատվածը», -նշում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
Հիմնանորոգման ծրագրով հանգստի գոտին ապահովվել է ոռոգման ու արտաքին լուսավորության նոր համակարգով, բարեկարգվել են ճեմուղիներն ու ծառուղիները, շուտով կտեղադրվեն նստարաններ ու աղբամաններ, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար:
«Ես շատ կցանկանամ, որ այս հատվածը դառնա մեր քաղաքացիների համար սիրված վայր, ընդհանրապես, Օղակաձև զբոսայգին պետք է տանի այն դերը, ինչը մեծ քաղաքներում տանում են այդ անտառները: Օրինակ, Փարիզում Բուլոնյան անտառը կամ Նյու Յորքում կենտրոնական պարկը: Այդ առումով մենք շատ լավ հատված ենք ստանում և այս ամբողջ գործընթացը շարունակվելու է մինչև Կոնսերվատորիայի այգի»,- նշում է Ավետ Պողոսյանը:
Օղակաձև զբոսայգին բաղկացած է նախագծային 6 հատվածներից: Ընդհանուր մակերեսը 31 հա է, որից 50-60 %-ը այս պահին «զբաղեցված» են տնտեսվարողների կողմից:
«Հիմնականում բանակցային գործիքակազմն ենք օգտագործել և տարիներով անխնամ մնացած հատվածներ տնտեսվարողների հետ բանակցությունների շնորհիվ վերադարձվեցին համայնքին և արդեն այսօր կանաչապատ տեսք ունեն»,- ընդգծում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:
Զբոսայգու՝ Տիգրան Մեծի պողոտայից – Վարդանանց փողոց ձգվող բարեկարգվող հատվածը շատ շուտով նորովի, հարմարավետ ու անվտանգ կներկայանա երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու քաղաքային իշխանության նախաձեռնությունն արդեն իրականություն է:
13:49 14.08.2025
ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներինՕգոստոսի 1-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ […] ...
13:40 14.08.2025
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանաԵրևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի […] ...
13:33 14.08.2025
Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ ԽաչանովԱշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ արդեն մտածում է ATP Finals-ի մասին։ «Ես ուզում եմ շարունակել նույն ոգով։ Իհարկե, Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է, և որոշ մտքեր կան դրա մասին: Բայց պարզապես մտածելուց բացի, պետք է նաև փորձել իրականացնել այն»,- ասել է հայ թենիսիստը: Տարվա Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն 2025 թվականին ամենաշատ միավոր վաստակած […] ...
13:27 14.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ծրագիրն արդեն համաձայնեցված է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ղեկավարների հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ Այս հանդիպումը, ինչպես բոլորդ գիտեք, տեղի կունենա Ալյասկայում՝ Անքորիջում, և մասնավորապես կօգտագործվի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմական բազայի տարածքներից մեկը»,-ասել է Ուշակովը։ ...
13:20 14.08.2025
Հրշեջ-փրկարարների նպատակաուղղված ջանքերով կանխվել է խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների տարածումըՕգոստոսի 6-13-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան, Սևքար, Այգեձոր, Չորաթան, Մովսես, Կոտայքի մարզի Ալափարս, Կամարիս, Զովունի, Քարաշամբ, Սյունիքի մարզի Շինուհայր, Սրաշեն, Շիրակի մարզի Վարդաքար, Հայրենյաց, Գեղարքունիքի […] ...
13:12 14.08.2025
Տեխնիկական պատճառով երկրպագուները չեն կարողանում Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսեր գնելԱյս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են: Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը: ...