10:41 23.09.2021
Հայաստանի ազգային գրադարանում քարտեզագետ, պատմաբան, Ռուբեն Գալչյանը ներկայացրել է իր «Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը, անդրադարձել նաև քարտեզագիտության ժամանակակից խնդիրներին։
Ի՞նչ կեղծիքներ են տեղ գտել հատկապես վերջին շրջանի թուրքական ու ադրբեջանական քարտեզներում և տարածքների պատմությանն ու մշակույթին առնչվող գիտական գրականությունում։ Ռուբեն Գալչյանը մինչ մեր օրերին անցնելը հիշեցնում է, որ հին քարտեզներում, սկսած նախորդ թվարկությունից մինչև 19-րդ դարը, ոչ մի քարտեզում չի եղել Ադրբեջանն իր այսօրվա տեղում։ Ադրբեջանը Պարսկաստանի նահանգ է եղել, հնում կոչվել է Ատրպատական, հետո մի քանի անգամ հնչյունափոխվելով՝ դարձել Ադրբեջան։ Իսկ ժամանակակից Ադրբեջանի տարածքի վրա հին, նույնիսկ քարտեզներում գրված է եղել Աղվանք, հետո Շիրվան, այդ թվում՝ նաև օսմանական քարտեզներում։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա անգամ սովետական շրջանի ադրբեջանական գրականությունում նշվել է, որ այդ տարածքում հնուց ապրել են հայեր։ Մեջբերումն ադրբեջանցի պատմաբաններից մեկի 1950-ականներին գրված գրքից էր։ 90-ականների սկզբներին գիրքը վերահրատարակվեց, հայերի՝ Ղարաբաղում հնուց ապրելու մասին հատվածը հանվեց, իսկ մյուս բոլոր տեղերում հայեր բառը փոխարինվեց աղվաններ բառով։ Վերջին մեկ-երկու տասնամյակներում հայկական արմատ ունեցող բառերը չքացան նաև թուրքական քարտեզներում։ Այդպես «Հայկական բարձրավանդակ» անունը, որը կա աշխարհի բոլոր քարտեզներում, թուրքականում դարձավ Դողու Անադոլու։ Միայն թե չօգտագործվի հայկական անունը։ Սա վերաբերում է ոչ միայն տարածքներին ու տեղանուններին։ Օրինակ գիտական լեզվով հայտնի հայկական այծյամը Թուրքիայում անվանվում է անատոլիական այծյամ։ Նույն այս քաղաքականությունը հիմա շատ ակտիվորեն շարունակում է Ադրբեջանը։ Գիտնականը մեջբերում է անում 2007 թվականին Ադրբեջանի տուրիզմի նախարարության կողմից հրատարակված գրքից։ Հայաստանի տարածքը ներկայացված է որպես Արևմտյան Ադրբեջան՝ իսկ Տաթևը, Հաղարծինը, Գոշավանքը, Հռիփսիմեն, Խոր Վիրապը, Զվարթնոցը և մյուս բոլոր հայկական հուշարձանները, որպես թուրքական տաճարներ։ Այս գիրքը Ռուբեն Գալչյանի հավաստմամբ տպագրվել է 7 լեզուներով և տարածվել աշխարհի բոլոր անկյուններում։ Իսկ այն, ինչ հնարավոր չէ յուրացնել, ուղղակի ոչնչացվում է։ Ջուղայի օրինակը ամենացայտունն է։ 10 հազար խաչքարերից ոչ մեկը չկա։ Տեղում հիմա ռազմական պոլիգոն է, որպեսզի օտարերկրացիների համար մուտքը բացառվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...
11:54 14.08.2025
Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համարՕմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։ ...
11:37 14.08.2025
Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետՍտոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...
11:28 14.08.2025
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...