08:33 24.09.2021
ԱՄՆ վարչակազմը վերսկսում է աջակցությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրին և մտադիր է աշխատել դրա՝ ուժի մեջ մտնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարի՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսը։
25 տարի առաջ ստորագրված պայմանագիրը պարտավորեցնում է յուրաքանչյուր մասնակից պետության չիրականացնել միջուկային զենքի փորձնական պայթյուններ, ինչպես նաև արգելել և կանխել ցանկացած նման պայթյունն իր իրավասության կամ վերահսկողության տակ գտնվող ցանկացած վայրում։
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ԱՄՆ թարմանցված միջուկային դոկտրինում հայտարարել էր պայմանագրի վավերացումից հրաժարվելու մասին։
Ներկայում պայմանագիրը ստորագրել է 185 երկիր, վավերացրել՝ 170-ը։ Ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի այն վավերացնեն հատուկ հավելվածում թվարկված 44 երկրներ, որոնցից միայն 36-ն են վավերացրել։ Դրանց թվում են 3 երկրներ, որոնք միջուկային զենք ունեն։ Խոսքը Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի մասին է։ Մնացած 8-ից պայմանագիրը չեն ստորագրել Հյուսիսային Կորեան, Հնդկաստանն ու Պակիստանը, ևս 5-ը ստորագրել են, բայց չեն վավերացրել․ այդ երկրներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Իսրայելը, Իրանն ու Եգիպտոսը։
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...
11:54 14.08.2025
Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համարՕմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։ ...
11:37 14.08.2025
Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետՍտոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...
11:28 14.08.2025
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...