09:00 24.09.2021
Իրանական միջուկային գործարքի մասնակցիները չեն հավաքվի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում․ պատճառն Իրանի դիրքորոշումն է։ Այս մասին «Известия»-ին հայտնել է դիվանագիտական շրջանակների աղբյուրը։ Նրա խոսքով՝ եվրոպացի մասնակիցները պահանջել են հանդիպում անցկացնել ՄԱԿ-ում բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, սակայն Թեհրանը հրաժարվել է այդ ձևաչափից՝ նախընտրելով բանակցությունները շարունակել Վիեննայում։
«Նախարարական մակարդակի նման հանդիպումներ անցկացվել են ամեն տարի՝ սեպտեմբերի վերջին, բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի բացումից անմիջապես հետո։ Սակայն այս տարի իրանցիները հայտարարել են, որ չեն ծրագրում հանդիպել նման մակարդակով, նրանց համար աշխատանքային հարթակ է մնում Վիեննան։ «Հնգյակի» հանդիպման փոխարեն Իրանի ԱԳ նախարարը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի գործընկերների և եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ»,-ասել է աղբյուրը։
Նշենք, որ իրանական միջուկային գործարքի հարցով հանդիպման մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել էր Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նա նշել էր, որ նախարարական հանդիպումը նոր խթան կհաղորդի իրանական միջուկային խնդրի շուրջ բանակցություններին։
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...
11:54 14.08.2025
Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համարՕմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։ ...
11:37 14.08.2025
Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետՍտոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...
11:28 14.08.2025
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...