Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+28.09 oC

Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ

11:20 24.09.2021

Քաղաքային բնակավայրերի սահմաններում ծառերի հատումը կիրականացվի միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ, պահանջ կսահմանվի ծառերի հատման դեպքում ծառապատել տվյալ հողամասը։

Երկար տարիներ բազմաթիվ խնդիրների պատճառ հանդիսացած օրենսդրական բացը վերջնականապես լուծում կստանա։ Շրջակա միջավայրի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջանառության է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման նախագիծը։

✅ Մինչև այսօր համայնքներում սեփականության իրավունքով ձեռք բերված հողերի վրա ծառահատումների նկատմամբ վերահսկողություն սահմանելը որևէ գերատեսչության լիազորության սահմանում չի եղել, գործընթացը թողնված է եղել բացառապես սեփականատիրոջ հայեցողությանը։
Այս նախագծով Շրջակա միջավայրի նախարարությունը, որպես լիազոր մարմին, փորձում է կարգավորել դաշտը։
✅ Նախագծով նախատեսվում է սահմանել պահանջ այն մասին, որ քաղաքային բնակավայրերի սահմաններում գտնվող բնակավայրերի հողերում, անկախ սեփականության ձևից (պետական, համայնքային, մասնավոր) ծառերի հատումը կարող է իրականացվել միայն համայնքի ղեկավարի թույլտվությամբ և դրա շրջանակներում նշվում են դեպքերը՝ ինչպես թույլտվության անհրաժեշտության, այնպես էլ դրա անհրաժեշտ չլինելու վերաբերյալ։
✅ Բացի վերոնշյալից՝ նախագծով պահանջ է սահմանվում այն մասին, որ ծառերի հատման դեպքերում համապատասխան հողերի սեփականատերերը կպարտավորվեն ծառապատել տվյալ հողամասը նույն չափով և հատված նույն տեսակի, նույն քանակի ծառերով, իսկ տվյալ հողամասում դրա անհնարինության դեպքում՝ կծառապատեն համայնքի ղեկավարի առաջարկությամբ նույն համայնքի տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք՝ հատված նույն տեսակի, կրկնակի քանակի ծառերով, իսկ այս պահանջը սեփականատիրոջ կողմից չիրականացնելու դեպքում՝ որպես այլընտրանք, Կառավարության սահմանած չափով և կարգով սեփականատերը գումար է մուտքագրում տվյալ համայնքի բյուջե՝ համայնքի կողմից ծառապատելում իրականացնելու համար։
✅ Ծառահատումների բացասական հետևանքները մեղմելու նպատակով՝ յուրաքանչյուր հատված ծառի համար նույն տեսակի և քանակի, ինչպես նաև կրկնակի քանակով ծառապատման պահանջները, կապահովվեն քաղաքային բնակավայրերում ծառապատ տարածքների պահպանությունը և դրանց քանակի ավելացումը, ինչը կնպաստի բնակավայրերում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը, ազգաբնակչության առողջության բարելավմանը՝ ստեղծելով նրանց համար զբոսանքի և հանգստի համար հարմարավետ պայմաններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթ

12:20 14.08.2025

Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթ

Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...

Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվել

12:07 14.08.2025

Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվել

Սերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...

SHANTNEWS

12:00 14.08.2025

SHANTNEWS

Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համար

11:54 14.08.2025

Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համար

Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։ ...

Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետ

11:37 14.08.2025

Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետ

Ստոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...

Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

11:28 14.08.2025

Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի   Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

BACK_TO_TOP