12:08 24.09.2021
Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանի առիթով Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից մայրաքաղաքում անցկացվեց տոնական հանդիսավոր քայլերթ: ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը, հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ Արման Գասպարյանը, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի վարչության ղեկավար կազմը՝ գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու գլխավորությամբ։
Միջոցառումը մեկնարկեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանի ողջույնի խոսքով։
Գնդապետ Արման Մարալչյանը սահմանապահներին շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, մաղթեց խաղաղ և արդյունավետ ծառայություն՝ ի շահ մեր հայրենիքի սահմանների անվտանգության և պահպանության։
Այնուհետև, շարակազմի հրամանատար, գնդապետ Վահե Ղուկասյանի գլխավորությամբ սահմանապահները զինվորական նվագախմբի ուղեկցությամբ, մարտական դրոշի ներքո, քաղաքամայր Երևանի Ազատության պողոտայից շարային քայլերթով շարժվեցին դեպի Հաղթանակի զբոսայգի։
Անկախության տոնի շրջանակներում իրականացված խորհրդանշական քայլերթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները նաև հարգանքի տուրք մատուցեցին բոլոր ժամանակներում Հայաստանի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մարտիկների, ինչպես նաև 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում հավերժի ճամփան բռնած իրենց զինակից մարտական ընկերների և պատերազմում հերոսացած բոլոր քաջ հայորդիների հիշատակին:
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...
11:54 14.08.2025
Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համարՕմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։ ...
11:37 14.08.2025
Ինչ կապ ունի Դյոկերեշը Ստոկհոլմում հնչած կրակոցների հետՍտոկհոլմի Հուդինգե շրջանում տեղի ունեցած կրակոցները կապված են ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշի՝ «Արսենալ» տեղափոխության շուրջ ծագած վեճերի հետ, հայտնում են շվեդական լրատվամիջոցները: Կրակոցներ են արձակվել մի բնակարանի ուղղությամբ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և ենթադրում է, որ դեպքը կապ ունի ֆուտբոլային աշխարհի հետ։ Տեղի ունեցածի հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, տրանսֆերային վճարների բաշխման շուրջ ֆուտբոլային գործակալների միջև առաջացած […] ...
11:28 14.08.2025
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ն.Զարյան փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...