14:30 01.10.2021
Սեպտեմբերի 27-29-ը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակ՝ արդյունքներ, հեռանկարներ» թեմայով համաժողովը։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ երկրների պետական մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ և մասնագետներ, մի շարք պետությունների խոշորագույն գիտակրթական կազմակերպությունների ղեկավարներ:
Համաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Բարձր գնահատելով ԱՊՀ-ի 30-ամյա ներդրումը գիտության և կրթության զարգացման գործում՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը ԱՊՀ գիտակրթական տարածքում ուղենշային մոտեցումներ առաջադրելու առումով:
«Գիտական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն իրականացվում է ժամանակակից միտումներին, աշխարհում գիտության և տեխնիկայի զարգացման հեռանկարներին համապատասխան: Պետությունը մեծ ռեսուրսներ է հատկացնում ինչպես բնական և տեխնիկական, այնպես էլ սոցիալ-հումանիտար գիտությունների զարգացման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում հայագիտական առարկաների զարգացմանը, ինչպես նաև համապատասխան գիտական կենտրոնների և հայկական սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը: Իրականացվում են գիտատեխնիկական ենթակառուցվածքի կատարելագործման, ժամանակակից գիտական սարքավորումներով վերազինման նախագծեր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ զգալի առաջընթաց է արձանագրվել գիտատեխնիկական ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման և խորացման, միջազգային գիտական հանրությանն ինտեգրվելու գործում:
Ըստ փոխնախարարի՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանք է տարվում գիտնականների նոր սերնդի ձևավորման, գիտության մեջ երիտասարդ և հեռանկարային կադրերի ներգրավման ուղղությամբ: Բազմաթիվ համաձայնագրերի շրջանակում 2011 թվականից սկսած անցկացվում են գիտական նախագծերի համատեղ միջազգային մրցույթներ, գիտատեխնիկական կապերը զարգանում են ոչ միայն հիմնարար, այլև կիրառական հետազոտությունների բնագավառում:
ԱՊՀ շրջանակում գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացման առումով Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին 2019 թվականի մայիսի 31-ին Աշգաբադում ստորագրված համաձայնագիրը, որի մաս է կազմում նաև Հայաստանի Հանրապետությունը: Նրա խոսքով՝ համաձայնագրի շրջանակում փոխշահավետ և իրավահավասար հիմունքներով զարգանում է համագործակցությունը հիմնարար հետազոտությունների ոլորտում, ինչը նպաստում է հիմնարար հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության զարգացմանը և գիտական կադրերի պատրաստման որակի բարձրացմանը՝ ներառյալ ՏՏ երիտասարդ գիտնականների մրցույթները:
«Եվրասիական տնտեսական միության երկրների միջև ստորագրված համագործակցության մասին համաձայնագրերի շրջանակում իրականացվում են համատեղ նախագծեր տարբեր գիտատեխնիկական ուղղություններով, իսկ դրանց արդյունքներն արտացոլում են ոչ միայն համագործակցության բարձր մակարդակը, այլև վկայում են համագործակցության լավ ավանդույթների և լուրջ հեռանկարների մասին: Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նախագահող երկիր է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդում, որի հերթական նիստը հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Երևանում։ Հեռանկարում ԱՊՀ-ն լավ հնարավորություն է հետխորհրդային երկրների երկխոսության համար՝ տարբեր հումանիտար, քաղաքական և մշակութային ուղղություններով»,- շեշտել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման մասին որոշումը միաձայն ընդունվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստին։
Հավելենք, որ համաժողովը կայացել է 2021-2022 թթ․-ի համար ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության բնագավառում առաջնահերթության ծրագրերի միջոցառումներին համապատասխան:
19:10 03.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու ԹըրներինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: «Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է […] ...
19:00 03.07.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհեր և հետաքրքրված են տնտեսական ու քաղաքական գործընթացներով։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են պետություն-մասնավոր երկխոսությանը, Հայաստանի տնտեսական հարաբերություններին հարևան երկրների հետ, ՀՀ տնտեսական կառավարման մոդելին, ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործընթացին և մի […] ...
18:51 03.07.2025
53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժինՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
18:43 03.07.2025
Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանըԱ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության […] ...
18:36 03.07.2025
ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […] ...
18:30 03.07.2025
Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, […] ...