Սննդաբանը բացահայտել է առանց սպորտի և շաքարից հրաժարվելու 40 կիլոգրամ քաշ կորցնելու միջոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

Սննդաբանը բացահայտել է առանց սպորտի և շաքարից հրաժարվելու 40 կիլոգրամ քաշ կորցնելու միջոց

23:36 10.10.2021

Հնդկաստանից սննդաբանը 40 կիլոգրամով նիհարել է  առանց մարզվելու և շաքարից հրաժարվելու և բացահայտել է հաջողությամբ նիհարելու միջոցը: Այդ մասին հայտնում է India News- ը:

38-ամյա Կխյաթի Ռուպանին ասել է, որ մանկությունից ավելորդ քաշ է ունեցել: Երբ հնդկուհին մեծացել է, նա որոշել է դառնալ սննդաբան, և 21 տարեկանում դարձել է Մումբայի հիվանդանոցներից մեկի գլխավոր սննդաբանը: Աղջիկն ամուսնանալուց անմիջապես հետո նկատել է, որ դաշտանն անկանոն է դարձել, և նրա քաշը սկսել է արագ աճել. մեկ տարվա ընթացքում նա հավաքել է 14 կիլոգրամ՝ դառնալով 70 կիլոգրամ:

Այդ ժամանակ Ռուպանին դիմել է բժշկի, որը նրա մոտ ախտորոշել է ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ: Հնդիկ կինը ցանկանում էր հղիանալ, բայց միաժամանակ դեմ էր հորմոնալ թերապիային, ուստի որոշել է փորձել ինքն իրեն օգնել սննդակարգի հարցում: Երեք ամսվա ընթացքում նա կորցրել է 12 կիլոգրամ: Արդյունքում, կինը երեխա է ունեցել, սկսել է կշռել 96 կիլոգրամ և ցանկացել է արմատապես փոխել իր կենսակերպն ու սննդակարգը՝ միևնույն ժամանակ չտանջելով իրեն մարզումներով և չհրաժարվելով սիրելի ուտելիքից:

Նախաճաշին նա խմել է կոճապղպեղի թեյ մի փոքր շաքարով և կերել հումուսով կրեկեր, կիտրոնային կրեմով թխվածքաբլիթ կամ ցածր յուղայնությամբ պանրով և լոլիկով տոստ: Ռուպանին ճաշին կերել է բանջարեղենային աղցան՝ առանց աղի և բանջարեղենային կծու պյուրեով ապուր, այնուհետև խմել է մի բաժակ կաթ: Որպես նախուտեստ՝ նա սուրճ է խմել, երբեմն էլ կերել սիսեռով և լոլիկով հնդկական ուտեստ: Ընթրիքից մեկ ժամ առաջ կինը կերել է մրգային աղցան: Ընթրիքի ճաշացանկը ներառել է տափակ հաց  կամ բանջարեղենով բրինձ: Քնելուց առաջ Ռուպանին կերել է հունական յոգուրտ կամ ընկույզ:

Հնդկուհին խոստովանել է, որ չի սիրում սպորտ, ուստի քաշը կորցնելիս նրա ֆիզիկական գործունեությունը սահմանափակվել է մաքուր օդում քայլելով:

Նրանց, ովքեր ցանկանում են նիհարել, Ռուպանին խորհուրդ է տալիս ավելի շատ ջուր խմել, ավելի շատ բանջարեղեն ուտել և ամբողջությամբ չհանել իրենց նախընտրած ուտեստները սննդակարգից: Նա նաև խորհուրդ է տալիս առողջ սնունդը պարզ դարձնել՝ ընտրելով հեշտ բաղադրատոմսեր, որոնք կարելի է արագ պատրաստել ծանոթ մթերքներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել

21:51 23.06.2025

Հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ․ Գյումրիի «Շիրակը» հայտարարություն է տարածել

Գյումրիի «Շիրակը» սոցցանցերում հայտարարություն է տարածել։ «Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի հարցը շարունակում է մնալ առկախված: Այն իր նոմինալ սեփականատերին՝ ՀՖՖ-ին, հանձնելու մեր որոշումից հետո ՀՖՖ ներկայացուցիչները մեկ անգամ այցելել են ակադեմիա, բայց մինչ այս պահն ակադեմիայի հետագա ճակատագրի հետ կապված որևէ լուծում չի տրվել: Ստեղծված իրավիճակում հարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ: Դեռ հույս […] ...

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

21:42 23.06.2025

Հետևել ենք Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին. Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի և այլ պատասխանատուների հետ դիտարկել են Վաղարշապատի Զվարթնոց թաղամասից դեպի հանրապետական նշանակության Հ 13 ավտոճանապարհի 4.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ «Ծրագրի պայմանագրային արժեքը […] ...

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

21:22 23.06.2025

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:13 23.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Այգեձոր թաղ. 74-78/15 շենքեր, Արղության փ. 29-40 շենքեր, Գրիբոյեդովի փ. 21/4-21/12 շենքեր, Ադոնցի փ. 21/2, 21/3 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Նազարբեկյան փ. 14, 15 շենքեր, Նորաշեն թաղ. […] ...

Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումները

21:00 23.06.2025

Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումները

Իրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […] ...

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

20:52 23.06.2025

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...

BACK_TO_TOP