Թուրքիան փակել է բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+20.09 oC

Թուրքիան փակել է բոլոր անցակետերն իրանական բեռնատարների համար

18:46 07.10.2021

Թուրքիան փակել է իր բոլոր անցակետերը իրանական բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ հղում անելով РИА Новости գործակալությանը։ Ըստ վերջինիս՝ Իրանի հետ առևտրի զարգացման ասոցիացիայի ղեկավար Օզջան Ալաշին հայտնել է, որ սահմանային անցակետերը իրանական բեռնատարների համար փակելու Թուրքիայի որոշումն ընդունվել է՝ ի պատասխան Իրանի կողմից թուրքական բեռնատարների մուտքի արգելքի։

«Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը լիովին դադարեցվել է Իրանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության պատճառով»,- ասել է Ալաշը։

Նրա խոսքերով՝ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Թեհրանի և Անկարայի միջև առևտրային հարաբերությունների վրա. ապրանքաշրջանառությունն առանց այդ էլ նվազել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Վերջին օրերին Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունն աճել է: Իրանի իշխանությունները կասկածում են, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է իր տարածաշրջանային հակառակորդի՝ Իսրայելի հետ: Թեհրանը Թել Ավիվին մեղադրում է Ադրբեջանի միջոցով Իրանի սահմաններին մոտենալու, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից օգտվելու և Բաքվի ու Թեհրանի հարաբերություններում հակամարտություն բորբոքելու մեջ:

Իրանը լայնածավալ ցամաքային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանների մոտ՝ միաժամանակ հայտարարելով՝ թույլ չի տա Անդրկովկասի տարածաշրջանում «երրորդ երկրների» և «օտար զավթիչների» առկայությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին հայտարարել էր, որ Բաքուն համաձայն չէ իսրայելական ուժերի ներկայության մասին Թեհրանի հայտարարությունների հետ և ապացույցներ է պահանջում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

22:49 23.06.2025

Քուվեյթը, Բահրեյնը, Իրաքը և ԱՄԷ-ն փակել են իրենց օդային տարածքը

Քուվեյթը փակել է իր օդային տարածքը, այն բանից հետո, երբ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին նշվում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության մեջ։ «Երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է որպես նախազգուշական միջոց, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից մինչև հետագա ծանուցում։ Այս որոշումը կայացվել է վերջին տարածաշրջանային զարգացումների ֆոնին առավելագույն […] ...

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

22:44 23.06.2025

Ռյուտեն չի կարծում, որ Թրամփը կխնդրի ՆԱՏՕ-ին մասնակցել Իրանի դեմ գործողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավանաբար, չի խնդրի ՆԱՏՕ-ին քննարկել Իրանի դեմ գործողությանը մասնակցելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն լեհական TVP Info հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ չեմ, որ նման հնարավորություն գոյություն ունի», – պատասխանել է Ռյուտեն լրագրողի հարցին։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց […] ...

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

22:33 23.06.2025

Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ է նվաճել․ World Challenge Cup

Տաշքենդում ավարտված World Challenge Cup սպորտային մարմնամարզության հեղինակավոր մրցաշարում Ռոբերտ Գյուլումյանը մարզագործիքի վրա վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել: Ավելի վաղ Մամիկոն Խաչատրյանը նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալակիր էր դարձել, Արմեն Պետրոսյանն էլ գետնային վարժություններում՝ բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է երեք մեդալ: ...

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

22:21 23.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպում. ի՞նչ սպասել այս ժամանակաշրջանում

Պատմական այց. այսպես գնահատվեց Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Թուրքիա, որտեղ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Ռեջեփ Էրդողանի հետ և քննարկեց հայ-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացները: Այդ այցելությանն ու բանակցությունների արդյունքներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է թուրքագետ Նելլի Մինասյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

22:13 23.06.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 75.831 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: ...

SHANTNEWS

22:00 23.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP