TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Երևանում սահնօձ տեսակի 2 օձ է հայտնաբերվել

22:29 08.06.2018

Հունիսի 8-ին` ժամը 17:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: […]

̰
Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

22:18 08.06.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 8-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանին, Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին` Արա Բաբլոյանը կարեւորել է կառույցի առաքելությունը Միացյալ Նահանգներում համահայկական խնդիրների բարձրաձայնման ու լուծման ուղղությամբ, ինչպես նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել նրանց ջանքերը` ԱՄՆ-ի […]

̰
ՊՆ խաղաղապահ բրիգադի հմտությունները կատարելագործվում են

22:10 08.06.2018

Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի ավարտական արարողությունը: Դասընթացի նպատակն էր կատարելագործել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի հմտությունները ՀՀ տարածքում ականազերծման և միջազգային առաքելությունների ընթացքում պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ իրականացնելու համար` ժամանակակից […]

̰
Իրան-Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել. Քաղավիացիայի վարչություն

22:05 08.06.2018

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Երևան ուղիղ չվերթները չեն դադարեցվել: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը Tert.am-ին հայտնեց, որ չեղարկվել է 5 չվերթ՝ պայմանավորված կոմերցիոն պատճառներով: «Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան ուղիղ չվերթները շարունակվում են իրականացվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով սոցցանցերում տարածված տեղեկությունն այն մասին, որ իրանական ավիաընկերությունները դադարեցնում են չվերթները դեպի Երևան: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]

̰
Ալեքսանդր Լապշինն ադրբեջանական հետքեր է տեսնում հայտնի լրագրողների հանկարծակի մահերի մեջ

21:45 08.06.2018

Իսրայելցի հայտնի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հրապարակում է արել ամերիկացի հեղինակավոր հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանության մասին՝ նշելով, որ նրա մահը կարող է կապված լինել Ադրբեջանի իշխանության հետ: «Ի՞նչ եք կարծում, ամերիկացի հեղինակավոր հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարո՞ղ էր կապված լինել Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները դաժան ձևով նրան քննադատել են և սպառնացել հաշվեհարդարով: […]

̰
Իսրայելը խաղում է Հայոց ցեղասպանության բանաձևի վրա. իսրայելցի փորձագետ

21:30 08.06.2018

Իսրայելցի բլոգեր, հասարակական գործիչ Մեննի Կորսունսկին, պատասխանելով SHANTNEWS.AM-ի Իսրայելում քննարկվող Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ հարցերին , այսօր ասել է, որ իր համար ամոթալի է տեսնել այն գործողությունները, որոնք այժմ անում է Իսրայել պետությունը: Կորսունսկիի խոսքով՝ Իսրայելը խաղում է քաղաքական խաղեր և դրանցում օգտագործում է Հայոց ցեղասպանության երևույթը: «Այսպիսի իրավիճակներում ես ամաչում եմ, որ իսրայելցի եմ: […]

̰
Արմեն Սարգսյանը Հովակիմ Հովակիմյանին նշանակել է ՍԴ-ում նախագահի լիազոր ներկայացուցիչ

21:23 08.06.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ։ Կարգադրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը. 1. Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Սահմանադրական դատարանում Հանրապետության նախագահի […]

̰
Յունկերը պատասխանել է ԵՄ-ին ուղղված Թրամփի քննադատությանը

21:14 08.06.2018

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը չի համարում, որ առևտրի ոլորտում ԱՄՆ-ի նկատմամբ «անարդար» է վարվում, հաղորդում է РИА Новости-ն: «Ինչ վերաբերում է առևտրին, ապա իրավիճակը և դիրքորոշումը շատ պարզ են: Ամերիկայի նախագահը կարծում է, որ Եվրոպան և մյուսներն անարդար են վարվում ԱՄՆ-ի նկատմամբ: Մյուսներն այդ կարծիքին չեն և փաստերի ու  թվերի […]

̰
Լեհաստանում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան վիրավորներ

21:05 08.06.2018

Լեհաստանում, տարրական դպրոցի աշակերտներ տեղափոխող ավտոբուսը, բախվել է բեռնատարի: Ինչպես հայտնում է Gazeta Krakowska-ն, վթարի հետևանքով տուժել է 43 երեխա և 6 մեծահասակ: ԶԼՄ-ների տվյալներով՝ 4 մարդ ծանր վիճակում է, սակայն դեռևս չի հաղորդվում՝ նրանք երեխանե՞ր են, թե՞ մեծահասակներ: Դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել Զակոպանում էքսկուրսիայից հետո` Վարշավա վերադարձի ճանապարհին:

̰
Մերուժան Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

20:57 08.06.2018

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու մասին դիմումը: «Որքանով տեղյակ եմ՝ նա այդ դիմումը հետ է վերցրել, ու նման խնդիր չկա։ Մանրամասները ճշտեք իրենից», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Կայքի տեղեկություններով՝ Մերուժան Սիմոնյանի որոշումը պայմանավորված է նրանով, որ նա ակնկալում էր ստանալ Սյունիքի մարզպետի պաշտոնը։ […]

̰
Սարամեջ համայնքի ղեկավարը պահանջել և ստացել է 2000 դոլար

20:52 08.06.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել: Նշված վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մի քաղաքացուց պահանջել […]

̰
Հռոմի Պապին տիեզերագնացության համար նախատեսված կոմբինեզոն են նվիրել

20:47 08.06.2018

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Միջազգային տիեզերակայանից վերադարձած տիեզերագնացների և նրանց ընտանիքների անդամների հետ և նվեր ստացել կապույտ կոմբինեզոն, հաղորդում է Associated Press-ը: Բացի տիեզերագնացության համար նախատեսված կոմբինեզոնից, կաթոլիկ հովվապետը նվեր է ստացել սպիտակ կարճ թիկնոց, որը կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հանդերձանքի մաս է կազմում: Նվերը Հռոմի Պապին հանձնել է իտալացի տիեզերագնաց Պաոլո Նեսպոլին` անձնակազմի մյուս […]

̰
Յուրացումներ Խնկոյան համայնքի դպրոցի տնօրենի կողմից

20:39 08.06.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը: Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված […]

̰
Կառավարությունում նոր նշանակումներ են կատարվել

20:32 08.06.2018

Սյուզաննա Ավետիսյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նոր խորհրդական, իսկ Վահե Դանիելյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի որոշմամբ էլ` Հովհաննես Ազիզյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական, Դավիթ Գևորգյանը՝ արարողակարգի պատասխանատու, Մոնիկա Առաքելյանը` փոխվարչապետի օգնական, Սեդա Հակոբյանը՝ ռեֆերենտ։  

̰
Սևանի դատարանի մոտ տեղի ունեցած կրակոցների առթիվ քրգործ է հարուցվել

20:26 08.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ: 2018թ. հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին «Սևան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Ռ.Հակոբյանը՝ ծնված […]

̰
Տուսկն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին G8 վերադարձնելու առաջարկին

20:17 08.06.2018

Եվրոպայի խորհրդի  նախագահ Դոնալդ Տուսկը մեկնաբանել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած կարծիքը, ըստ որի՝  ռուսական կողմը կարող է վերադառնալ G8, հաղորդում է РИА Новости-ն: Ըստ Տուսկի՝ այժմ ավելի կարևոր է համոզել ամերիկացի գործընկերներին, ամրապնդել գոյություն ունեցող ձևաչափը, ոչ թե փնտրել նորը: «Մենք հիմա ունենք հատուկ և միասնական ձևաչափ, որն իր տեսակի մեջ յուրահատուկ է՝ […]

̰
Լուսնային ճանապարհորդություններ իրականացնող տիեզերանավն առաջիկայում կփորձարկվի

20:09 08.06.2018

SpaceX ընկերության բազմակի օգտագործման առաջին տիեզերանավն առաջիկա տարիներին պետք է տուրիստական ճամփորդություններ կատարի Լուսնի շուրջը, իսկ մինչ այդ` հուլիսին, անօդաչու փորձարկումներ կկատարեն ԱՄՆ-ի Կանավերալի հրվանդանում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Հայտնի է, որ Dragon V2 տիեզերանավը Կանավերալի հրվանդանում կլինի հուլիսի կեսերին: Առաջին անօդաչու փորձարկումները պլանավորված են օգոստոսին: Սակայն փորձարկման նախապատրաստումը ժամանակ է պահանջում, և բոլոր […]

̰
Վարչապետը Հայկ Հարությունյանին ազատել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից

19:50 08.06.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ,  իր դիմումի համաձայն, Հայկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայկ Արզումանի Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է վարչապետի որոշման […]

̰
Պայքարն ավարտված չէ, սպասենք` տղերքը դուրս գան. Արամ Մանուկյան

19:46 08.06.2018

«Իմ ազատությունը պայմանավորում եմ ոչ միայն քաղաքական փոփոխություններով, այլև հանրության մեջ որոշակի փոփոխություններով: Մարդկանց գիտակցության մեջ շատ բան է փոխվել այս ժամանակահատվածում»,- ասել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը դատարանից դուրս գալուց հետո: Դատավոր Արշակ Վարդանյանը փոխեց նրա խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ: Հիշեցնենք՝ Մանուկյանի համար երաշխավորել էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների […]

̰
Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ փախստականների հետընդունման մասին համաձայնագիրը

19:40 08.06.2018

Թուրք-հունական հարաբերությունների սրացման ֆոնին Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ փախստականների հետընդունման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է ermenihaber-ը: Հիշեցնենք, որ թուրք-հունական հարաբերությունները լարվեցին 2016 թվականին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ Հունաստանի իշխանություններն ազատ արձակեցին Թուրքիայից այդ երկիր տեղափոխված հեղաշրջման փորձի մասնակիցներին: Դեռևս 2001 թվականին երկու երկրների միջև […]

̰
Սարի թաղի գործով 4 ամբաստանյալ ազատ է արձակվել կալանքից

19:23 08.06.2018

Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր բավարարել է Սարի թաղի գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի և Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոցները փոխելու վերաբերյալ միջնորդությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը: «Սարի թաղի գործով պաշտպանյալիս՝ Հրայր Իսախանյանի և մյուսների՝ Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ կիրառված կալանանքը որպես խափանման միջոց, փոխվեց […]

̰
Արմեն Աշոտյան, Նաիրա Զոհրաբյան, Բոսխ և Դելակրուա. ի՞նչն է նրանց միավորում

19:16 08.06.2018

ԱԺ արտահերթ նիստում կառավարության նոր ծրագրի շուրջ քննարկումները լի էին տարբեր ժամանակաշրջանների փիլիսոփաների ու քաղաքական գործիչների հայտնի աֆորիզմներով, սակայն այդ ամենի մեջ ուշադրություն գրավեցին Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի ակնարկները՝ ելույթներում միմյանց քննադատում և համեմատում էին Վերածննդի ու ռոմատիզմի դարաշրջանի պատմական կտավների կերպարների հետ: SHANTNEWS-ն ուսումնասիրել է և իր ընթերցողներին է ներկայացնում քաղաքական գործիչների ակնարկած […]

̰
Իբրահիմովիչը շվեդական ԶԼՄ-ներին մեղադրել է աշխարհի առաջնությանը չմասնակցելու համար

19:02 08.06.2018

«Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր կարծիքն է հայտնել՝ թե ինչու չի հայտնվել Շվեդիայի ազգային հավաքականի հայտացուցակում 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: «Այդպիսին է շվեդական ԶԼՄ-ների մտածելակերպը: Իմ անունը տիպիկ շվեդական չէ, ես չունեմ սովորական շվեդական վարքագիծ և բնավորություն, բայց առաջվա պես հավաքականի ռեկորդն ինձ է պատկանում: Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունը ֆուտբոլի ամենամեծ […]

̰
«Գորիս» ՔԿՀ-ի անկարգություններին մասնակցելու համար 6 անձի մեղադրանք է առաջադրվել

18:57 08.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 6 անձի, և նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների […]

̰
̰
Մենք պետք է ապահովենք, որ ցանկացած գործունեության ոլորտում գործարքները փաստաթղթավորվեն. ՊԵԿ նախագահ

18:53 08.06.2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համապատասխան ծառայություններին հրահանգել է, որ այսուհետ նախադեպային որոշում կիրառվի՝ ավտոմեքենաները ներմուծվեն փաստացի ձեռքբերման փաստաթղթերի հիման վրա: Այս մասին Դավիթ Անանյանը հայտնել է կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: «Կուզեի մարդկանց զգուշացնել, որ մաքսազերծումից հետո հետբացթողումային գործառույթների շրջանակներում պետք է ճշգրտվեն՝ փաստաթղթերը արժանահավա՞տ են, թե՞ ոչ: Ներմուծման համար մենք որևէ խնդիր չենք […]

̰
Ի՞նչ նպատակի է ծառայելու Մայր տաճարի բակում կառուցվող դամբարանը

18:47 08.06.2018

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում դամբարան է կառուցվում Գարեգին Բ-ի համար: Դրանից բացի՝ նպատակ կա նորակառույց դամբարան տեղափոխել նաև տաճարի բակում գտնվող հայրապետների շիրիմները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ Մելիքյանը պարզաբանել է, որ դամբարան կառուցվում է, բայց ոչ թե շիրիմներ տեղափոխելու, այլ մայր տաճարից […]

̰
Կաթողիկոսի հրաժարականը, արտաքին և բռնի միջամտությամբ պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր. Եպիսկոպոսաց ժողով

18:38 08.06.2018

Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցել են Հայաստանում պաշտոնավարող եպիսկոպոսները, ինչպես նաև Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անդամները, հայտնում են Մայր Աթոռից: Ժողովը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ, որը ներկայացնենք ամբողջությամբ. «Վերջին օրերին որոշ անձեր հանդես եկան նախաձեռնությամբ՝ կազմակերպելով բողոքի ցույցեր, հրապարակումներ համացանցում և ելույթներ լրատվամիջոցներում, որոնցում մտահոգություն էին […]

̰
Սահմանին կուտակումները հատկապես արևելյան մասում են. Դավիթ Բաբայան

18:36 08.06.2018

Factor.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ ադրբեջանական զինուժն արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կուտակել է ռազմական տեխնիկա և այդ կուտակումները սկսվել էին դեռևս ապրիլ ամսից։ «Ցավալի է, որ դրանք Ադրբեջանը հետ չի տանում։ Ցավալի է նաև, որ այս պահին հակառակորդի ստորաբաժանումները կուտակված են սահմանի այն հատվածում, որտեղ իրավունք չունեին լինել»,- […]

̰
ԵՊՀ բակալավրիատի դիմում-հայտերի թիվը կրճատվել է. Հրապարակ

18:32 08.06.2018

ԵՊՀ բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության առաջին փուլում դիմորդների թիվը շուրջ 1000-ով պակաս է նախորդ տարվանից: Այս տարի ներկայացվել է  1519 դիմում՝ նախորդ տարվա 2632-ի փոխարեն: ԵՊՀ դիմորդների շարժն ուսումնասիրել է «Հրապարակը»: ԵՊՀ-ում ամենաշատ դիմորդներ ունեցող ֆակուլտետը «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի» ֆակուլտետն է, որի միայն «Տեղեկատվական անվտանգություն» կրթական ծրագրում 41 տեղի համար կպայքարի 52 դիմորդ՝ նախորդ տարվա 59-ի փոխարեն (11 անվճար տեղ): […]

̰
BACK_TO_TOP