19:46 08.06.2018
«Իմ ազատությունը պայմանավորում եմ ոչ միայն քաղաքական փոփոխություններով, այլև հանրության մեջ որոշակի փոփոխություններով: Մարդկանց գիտակցության մեջ շատ բան է փոխվել այս ժամանակահատվածում»,- ասել է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը դատարանից դուրս գալուց հետո:
Դատավոր Արշակ Վարդանյանը փոխեց նրա խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ: Հիշեցնենք՝ Մանուկյանի համար երաշխավորել էին ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ:
Արամ Մանուկյանի խոսքերով՝ ինքը մտադիր է թերապևտիկ բուժում անցնել: Ի դեպ, նա սովորում է Երևանի ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտության բաժնում:
«Պայքարն ավարտված չէ, սպասենք՝ տղերքը դուրս գան: Պետք է ընդհանուր հայության հետ նվիրվենք գործին, շենացնենք մեր երկիրը և 400 հազար քառակուսի կիլոմետրը հետ բերենք: Չեմ փոշմանել, փոշմանելու բան չկա: Կար գաղափար, կար նպատակ: Եթե ասեմ՝ փոշմանել եմ, սխալ կլինի:
Իմ գնալու հիմնական պատճառն այն էր, որ Ապրիլյան քառօրյային ինձնից մեկ-երկու տարի փոքր տղաներ իրենց կյանքն են դրել. կապիտան Ուրֆանյանին չմոռանանք: Իրենք ցույց են տվել իրենց հայրենասիրությունը: Ես չէի կարող այդ ամեն ինչը մոռանալ, ուրանալ: Ես էլ իմ պարտքն եմ համարել այս քայլով հայրենիքին իմ սերը ցույց տալը»,- ասել է Արամ Մանուկյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք փոշմանել է ՊՊԾ գունդը գրավելու և սեփական կյանքը վտանգի ենթարկելու համար:
https://www.youtube.com/watch?v=f9k_UuLGX8I&feature=youtu.be
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...