TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Չեմ բացառում, որ բիզնեսը փորձի տեղեր ստանալ խորհրդարանում. Ալեքսանդր Իսկանդարյան

18:30 08.06.2018

«ՀՀԿ-ի միջին օղակի պաշտոնյաները կամաց-կամաց ընդգրկվում են նոր կառավարության կադրային միջուկի մեջ։ Նրանք հիմնականում պրոֆեսիոնալներ են և չեն հրաժարվի իշխանությանը ծառայելուց»,- հունիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով ՀՀԿ-ի նոսրացող շարքերի մասին, ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա պայմանականորեն ՀՀԿ-ն բաժանել է 3 խմբի՝ խոշոր բիզնեսը, այլ կերպ ասած՝ օլիգարխները, միջին օղակի պաշտոնյաները՝ փոխնախարարները և […]

̰
ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

18:26 08.06.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սամանթա Փաուերն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իր թվիթերի միկրոբլոգում նախկին դեսպանը կիսվել է իր տպավորություններով: «Ես շատ հուզված եմ, որ վերջապես գտնվում եմ Հայաստանում։ Շնորհակալ եմ «Ավրորա» մրցանակին մարդասիրության գաղափարն առաջ մղելու համար և Երևանում Ցեղասպանության թանագարանին՝ ձեր գործունեության համար, որը նվիրված է 1915 թվականի ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին»: So moved […]

̰
Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին. վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

18:24 08.06.2018

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի: «Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի […]

̰
Բարեկամության առաջին շքանշանը Չինաստանի նախագահի ռուսաստանյան գործընկերոջը

18:16 08.06.2018

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բարեկամության առաջին շքանշանը հանձնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտնել է, որ նախագահ Պուտինին այդ շքանշանն առաջինն է հանձնվում Չինաստանում պետական վաստակի համար պարգևատրման համակարգի ստեղծումից հետո: Ցզինպինը մասնավորապես ասել է. «Նախագահ Պուտինը, որպես համաշխարհային ազդեցություն ունեցող մեծ տերության ղեկավար, ներկայիս ռուս-չինական հարաբերությունների հիմնադիրն է և միշտ դրանց զարգացումը […]

̰
Վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է

18:15 08.06.2018

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմի կրակոցից ՀՀ ԶՈւ զինծառայողի վիրավորման դեպքի վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների՝ հունիսի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա վիճակը գնահատվում […]

̰
Երևան քաղաքի՝ տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների ցանկը

18:06 08.06.2018

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի՝ տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների ցանկը (2018թ. հունիսի 8-ի դրությամբ): Ցանկը ներկայացնում ենք ամբողջությամբ.   1 Ամիրյան – Մաշտոց 2 Թումանյան – Մաշտոց 3 Կոմիտաս – Վաղարշյան 4 Սայաթ-Նովա – Խանջյան 5 Խանջյան – Տիգրան Մեծ 6 Ագանթանգեղոս – Արշակունյաց 7 Բաղրամյան – Մոսկովյան 8 Պռոշյան – Բաղրամյան 9 Աբովյան – […]

̰
Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գներն աճել են

17:53 08.06.2018

Գյուղատնտեսական մթերքների համաշխարհային գները մայիս ամսին աճել են, ինչը պայմանավորված է կաթնամթերքի գների զգալի աճով: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ պարենային մթերքների գնային ինդեքսը մայիս ամսվա համար կազմել է 176.2 կետ, ինչը 1.2%-ով բարձր է նախորդ ամսվա ցուցանիշից: ՊԳԿ պարենային մթերքների գնային […]

̰
Արդարադատության փոխնախարարները վերանշանակվել են

17:47 08.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերանշանակումներ է արել արդարադատության նախարարությունում: Վարչապետի որոշմամբ Արտակ Ասատրյանը, Սուրեն Քրմոյանը և Վիգեն Քոչարյանը վերանշանակվել են արդարադատության նախարարի տեղակալների, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոններում:

̰
Արամ Մանուկյանն ազատվեց կալանքից

17:43 08.06.2018

Հենց նոր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում  դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի` Պավլիկ Մանուկյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց Աժ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորությունը: «Ելք»-ից Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը […]

̰
Իրանում հակաիսրայելական զանգվածային ցույցեր են տեղի ունենում

17:40 08.06.2018

Երուսաղեմի օրվա առիթով հունիսի 8-ից Իրանում մեկնարկել են զանգվածային հակաիսրայելական ցույցեր՝ հաջակցություն Պաղեստինի ժողովրդի: Այդ մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը: Ցույցերը տեղի են ունենում 900-ից ավելի քաղաքներում: Հանրահավաքներն ընթանում են «Դիմադրության ճակատի հաղթանակը, ԱՄՆ-ի և Իսրայելի թշնամական գործունեության ջախջախումը, Պաղեստինի վերադարձը» կարգախոսի ներքո:

̰
Մարտի 1-ի գործը առավելապես հետաքննվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո. Վիկտոր Սողոմոնյան

17:38 08.06.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է Yerevan.today-ի հարցին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ. – Պարոն Սողոմոնյան, վերջին օրերին շատ է քննարկվում Մարտի 1-ի գործի քննության ակտիվացման և այդ համատեքստում` նախագահ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու թեման: Նախօրեին «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում հայտնված հոդվածն էլ Գրիգոր Գրիգորյանի` իբրև թե տված ցուցմունքների մասին, ավելի […]

̰
Էդգար Մանուչարյանը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»

17:34 08.06.2018

Եկատերինբուրգի «Ուրալ»-ի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը: Մանուչարյանը «Ուրալ»-ում հանդես էր գալիս 2012 թվականից: Մայիսի վերջին եկատերինբուրգցիները հայտնել էին հայ ֆուտբոլիստի հեռանալու մասին: Հայաստանի հավաքականի հարձակվողը «Ուրալ»-ի կազմում մասնակցել է 109 խաղի և դարձել 26 գոլի հեղինակ:

̰
Կարկուտը վնասներ է հասցրել Ամասիայի շրջակա գյուղերին

17:33 08.06.2018

Երեկ երեկոյան տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Ամասիայի շրջակա Մեղրաշատ և Ողջի բնակավայրերին: Տուժել են աշնանացանի ու գարնանացանի ցանքատարածքները: Վնասվել են նաև առվույտի և այլ մշակաբույսերի դաշտերը: Մեկ օր անց էլ կարկուտի մոտ 30 սմ հաստությամբ շերտը պահպանվում էր հողատարածքներում: Կարկտաբեր ամպերը ցրելու համար գործի են դրվել հակակարկտային կայանները, բայց վնասներից խուսափել հնարավոր չի եղել: […]

̰
Արամ Մանուկյանի մասին որոշումը քիչ անց կհրապարակվի

17:32 08.06.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ անց կհրապարակվի ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Այդ մասին միջնորդել էր պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա հիմնավորել էր, որ Մանուկյանը ունի հրազենային վիրավորում և դեռ լիարժեք չի ապաքինվել: Որպես անձնական երաշավորներ հանդես էին եկել ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Ալեն Սիմոնյանն […]

̰
Իրավիճակը լարվել է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստի շուրջ

17:30 08.06.2018

Այսօր իրավիճակը լարվել է ոչ միայն Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստի ժամանակ, այլ նաև դրսում՝ դատարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների շրջանում:  Ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի շենքի մոտ են եկել մի քանի տասնյակ ոստիկաններ՝ փորձելով բողոքի ակցիա անցկացնող զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատներին հեռացնել տարածքից և ապահովել դատարանի աշխատանքը: Ոստիկանների և […]

̰
Մարիխուանայի օգտագործումը Կանադայում կօրինականացվի

17:26 08.06.2018

Կանադայի Սենատն ընդունել է մարիխուանայի օգտագործումը թույլատրող օրինագիծ և այն ուղարկել Համայնքների պալատի վերանայմանը։ Օրինականացումը լիարժեք կարող է ուժի մեջ մտնել մինչև տարեվերջ։ Այս թմրատեսակի օգտագործումն օրինականացնելուն կողմ է երկրի բնակչության 60 տոկոսը։ Օրինագծի վերջնական հաստատման դեպքում Կանադան կլինի Մեծ քսանյակի մեջ մտնող առաջին երկիրը, որն օրինականացնում է մարիխուանան։ Օրինագիծը ներկայացրել են երկրի լիբերալ կողմնորոշում […]

̰
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

17:22 08.06.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջի համաձայն, հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մասնագիտությամբ տնտեսագետ Մերուժան Սիմոնյանը ծնվել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Նա 1995-1997 թվականներին աշխատել է ՀՀ հարկային տեսչության (ՀՏ) քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա` գույքային […]

̰
Ռուսաստանը Ղազախստանում իր նախկին դեսպանին տեղափոխել է Ադրբեջան

17:19 08.06.2018

Ռուսաստանն Ադրբեջանում դեսպան է նշանակել է 2006 թվականից որպես Ղազախստանում ՌԴ դեսպան ծառայած, 70-ամյա Միխայիլ Բոչարնիկովին, որն այսօր ժամանել է Բաքու։ Ռուսաստանի նախկին դեսպանի առաքելությունը Բաքվում ավարտվել էր նախորդ աշնանը։ Մինչ Բոչարնիկովի նշանակումը, Ռուսաստանը դեսպանի պաշտոնում առաջարկել էր Գեորգի Զուևին, որին Ադրբեջանը չի ընդունել՝ վկայակոչելով նրա հայամետ հայտարարությունները, որոնք այդպես էլ հրապարակավ չեն ներկայացվել։ Ռուսաստանի […]

̰
Հունաստանում վթարի հետևանքով 6 ներգաղթյալ է զոհվել, նրանցից 3-ը երեխաներ են

17:18 08.06.2018

Հունաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 3-ը երեխաներ են, հայտնում է հունական AMHA-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանից Հունաստան ներթափանցած ներգաղթյալների տեղափոխող ավտոբուսը թռել է ավտոճանպարհի կողապատնեշների վրայով ու հայտնվել ձորում: Հաղորդվում է նաև, որ մինչև մեկ տասնյակ մարդ վնասվածք է ստացել, որոնցից 3-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

̰
ՊԵԿ նախագահը կոչ է արել հայտարարություն տալ հանցագործության մասին

17:11 08.06.2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու, քանի որ մամուլի ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ որոշակի տեղեկություններ է հայտնել։ Դավիթ Անանյանն այլ մեկնաբանություններ տալ չի ցանկացել, բայց վստահ է, որ իր տեղակալը կոռուպցիոն գործարքներում ներգրավված չի եղել։ «Այդ տեղեկությունը ես էլ […]

̰
Իտալական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրերով

17:08 08.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Այս մասի հայտնում են վարչապետի աշխատակազմից: Կարևորելով է հայ-իտալական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ վարչապետը նշել է, որ ՀՀ նոր կառավարությունը լի է էներգիայով այդ ուղղությամբ իրականացնելու անհրաժեշտ քայլեր: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի սերտացումը: Դեսպանը համոզմունք […]

̰
Չինաստանում Պուտինին «Կատյուշա» երգով են դիմավորել

17:06 08.06.2018

Աշխատանքային այցով Չինաստանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որտեղ նրան դիմավորել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ ՌԴ-ի և Չինաստանի ղեկավարների հանդիպման պահին տեղի նվագախումբը հնչեցրել է այդ երկու երկրների օրհներգները, որոնց հետևել է ռուսական «Կատյուշա» երգը: Աղբյուրը հայտնում է, որ Պուտինը Չինաստանում կմնա մինչև հունիսի 10-ը: Այստեղ մի […]

̰
NASA-ն Մարսի վրա օրգանական միացություններ է հայտնաբերել

17:04 08.06.2018

Միջազգային NASA տիեզերական կազմակերպության գիտնականները Մարսի վրա օրգանական միացություններ են հայտնաբերել՝ այդպիսով ևս մեկ քայլ առաջ կատարելով կարմիր մոլորակի վրա կյանքի հնարավոր գոյության մասին հարցի պատասխանը ստանալու ճանապարհին: Այս մասին տեղեկությունը հաղորդել են հենց գիտնականները՝ հունիսի 7-ին կայացած ասուլիսի ընթացքում, հայտնում է euronews-ը: «Viking» անվանումը ստացած առաքելությունն իր առաջին աշխատանքները սկսել է իրականացնել 1976 թվականից […]

̰
Շվեդիան առայժմ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

17:01 08.06.2018

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը հայտարարել է, որ երկրի կառավարությունը ներկա պահին չի կարող ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը: Թուրքական Hurriyet պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին գերատեսչության ղեկավարը հայտնել է SVT շվեդական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Սրանով հանդերձ՝ Շվեդիայի արտգործնախարարը նշել է, որ ցեղասպանության ճանաչումն ապագայում բացառված չէ:

̰
Դատախազությունը ՃՈ-ում և ԴԱՀԿ-ում խախտումներ է հայտնաբերել

16:55 08.06.2018

Վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքների ուսումնասիրությամբ հայտնաբերվել են ճանապարհային ոստիկանության և ԴԱՀԿ ծառայությունների աշխատակիցների կողմից թույլ տրված թերություններ և բացթողումներ, նրանց գործառույթների հետ կապված իրավական, ծրագրային և կազմակերպչական բնույթի խնդիրներ: Դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ ԴԱՀԿ ծառայու­թյան և ՊԵԿ-ի […]

̰
Թոռան ծննդյան առիթով հրավառություն է կազմակերպել ու հայտնվել ոստիկանությունում

16:46 08.06.2018

Այս գիշեր՝ 12-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նորք-Մարաշի 13-րդ փողոցում հրավառություն է։ Ահազանգով մեկնած ոստիկանները պարզել են հրավառություն կատարողի ինքնությունը: Տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք: Նա հայտնել է, որ հրավառությունը կատարել է թոռան ծննդյան տարեդարձի առթիվ։ Նշենք, որ այսօր կառավարության նիստում այս դեպքին անդրադարձել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

̰
Ցուցարարները զգուշացնում են, որ կպահանջեն դատավոր Արմեն Բեկթաշյանի հրաժարականը

16:34 08.06.2018

2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները ցույց և նստացույց են սկսել Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի մոտ: Ցուցարարները պահանջում են, որ դատարանն արտահերթ նիստ հրավիրի և անհապաղ ազատ արձակի բոլոր ամբաստանյալներին: Դժգոհությունների պատճառ է դարձել դատական նիստի հետաձգումը: Ցուցարարներն ասում են, որ եթե արտահերթ նիստ չհրավիրվի և […]

̰
Քաղավիացիայի վարչության պետն ազատվել է աշխատանքից

16:25 08.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետին: Էլեկտրոնային կառվարման e-gov.am կայքում հրապարակված որոշման մեջ ասված է. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Սերգեյ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։  

̰
Գիշերային հրավառության մասին լուրը բարկացրել է  Նիկոլ Փաշինյանին

16:06 08.06.2018

Այսօր կառավարության նիստի վերջում օրակարգից դուրս մեկ հարցի է անդրադարձել առողջապահության նախարարը: Նա հիշատակել է նախորդ օրվա դեպքի մասին: Նորք-Մարաշում կեսգիշերն անց հրավառություն է եղել ու հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը: Ոստիկանություն ուղղված բողոքը, դիմում-հայտարարությունները, այս դեպքերում, որպես կանոն արդյունք չեն տալիս: Վարչապետը լսել է ու կոշտ հանձնարարականներ ուղղել  ոստիկանապետին: «Եթե պարզվի, որ մինչև հիմա […]

̰
Սերգեյ Սոբյանինն իր թեկնածությունն է առաջադրել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում

15:52 08.06.2018

Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր փաստաթղթերը քաղաքապետի թեկնածության առաջադրման համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Մոսկվայի ընտրական հանձնաժողովը թեկնածությունների առաջադրման հայտերը ընդունում է մինչև սեպտեմբերի 9-ը: Նշվում է, որ թեկնածու գրանցվելու համար պետք է մինչև հուլիսի 3-ը հավաքել տարածքային պատգամավորներից 110-ի ստորագրությունը, իսկ ինքնաառաջադրման դեպքում թեկնածուն պետք է […]

̰
BACK_TO_TOP