15:46 08.06.2018
Ֆիլիպիններում բեռնատար ավտոմեքենայի անիվը ճզմել է բայքերի գլուխը, սակայն զարմանալիորեն տղամարդը ողջ է մնացել և նույնիսկ ինքնուրույն ոտքի է կանգնել: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Պարբերականը հայտնում է, որ տղամարդը սկուտերով ցանկացել է բերնատար ավտոմեքենային վազանցել, սակայն սկուտերի անվադողը բախվել է արգելքի, և բայքերն ընկել է բեռնատարի տակ:
15:45 08.06.2018
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշել է, որ անապահով ընտանիքների համար հուլիսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով կարող է նվազել: «Այսօրվա սակագնով անապահով ընտանիքները ցերեկային ժամերին 1 ԿՎտ-ի համար վճարում են 40 դրամ, իսկ գիշերային ժամերի համար՝ 30 դրամ: Նվազեցնելու դեպքում ցերեկային սակագինը կդառնա 30 […]
15:36 08.06.2018
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկել է լուծարել ԵԿՄ-ն: Նա գրել է. «Լուծարել ԵԿՄ-ն: Քիչ առաջ կարդացի, որ պայքար է գնում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին Սասուն Միքայելյանով փոխարինելու համար։ Իրականում ԵԿՄ-ն օրինականացված, զինված հրոսակախումբ է, որն անընդունելի է քաղաքակիրթ պետության համար։ Այն ստեղծվեց Վազգեն Սարգսյանի կողմից` որպես իր քաղաքական […]
15:35 08.06.2018
«Զինված խմբի» գործով հերթական դատական նիստը հանգիստ չի անցել: Դահլիճում գտնվողները դատավորին հիստերիկ են անվանել։ «Դատավոր ես, թե խուժան ես, հիմարի մեկը: Իմ ամնեղ էրեխին 3 տարի նստացրել եք, հաշիվ եք մաքրել, դատավո՞ր է ինքը, հիմար, ապուշի մեկը»,- ասել է մեղադրյալներից մեկի մայրը:
15:34 08.06.2018
Ավստրիան փակում է յոթ մզկիթ և վտարում մի քանի իմամի: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Associated Press-ի տեղեկությամբ՝ նշված միջոցներն ուղղված են Ավստրիայում «քաղաքական իսլամի» և մզկիթները արտասահմանից ֆինանսավորելու դեմ: Կուրցի հայտարարությամբ՝ Վիեննայում փակվելու է թուրքական մզկիթը, որն ազգայնական գաղափարների տարածողն է: Նա նաև նշել է, որ կառավարության գործողություններն ուղղված են «Արաբական […]
15:31 08.06.2018
Ստամբուլում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ՝ մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ: Այսօր պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 65 կգ քաշային Գոռ Թորոսյանը, […]
15:24 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել չեղարկել G7 համաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը նման որոշում է կայացրել, քանի որ նրան դուր չի եկել Միացյալ Թագավորության վարչապետի «դաստիարակչական» տոնը: «Առանց նեղանալու, բայց գործնականում նա […]
15:16 08.06.2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է, որպեսզի հանրապետություն էժան գազ ներկրվի: «Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին: Պայմանագիրը տարվա վերջին պետք է թարմացվի, նոր պայմաններով քննարկումներ տեղի կունան նոյեմբերին: Հնարավոր է՝ գնի բարձրացում տեղի ունենա՞, թե՞ ոչ, եկեք […]
15:10 08.06.2018
Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, քաղաքացիներին ներկայանալով որպես ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից, նրանց որդիներին պարտադիր […]
15:07 08.06.2018
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ի պատասխան Panorama.am-ի՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին հարցին, ասել է, որ արտաքուստ համեմատաբար խաղաղ թվացող իրավիճակի տակ իրականում բավականին բարդ պրոցեսներ են: Աբրահամյանը պատահական չի համարել այն, որ առաջնագծում նախատեսված պլանային դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Իսկ հակառակորդի ակտիվությունը, որը սկսվել է դեռևս […]
14:58 08.06.2018
2017 թվականին ՄԻՊ-ը ստացել է 6 հազարից ավելի բողոքներ, որոնց 20-30 տոկոսը առնչվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հունիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ունենք բողոքներ, որոնք վերաբերում են կարգապահական վարույթներին, ոչ կանոնադրական հարաբերություններին: Եղել են դեպքեր, երբ սպայի նկատմամբ կարգապահական վարույթ է […]
14:50 08.06.2018
Գվատեմալայի իշխանությունները երեկ երեկոյան պաշտոնապես օգնություն են խնդրել աշխարհի երկրներից՝ վերացնելու Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքները, ասվում է երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Գվատեմալայում տարերային աղետից հետո արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, ևս 192 մարդ համարվում է անհետ կորած: Գվատեմալայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված […]
14:31 08.06.2018
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի միջնորդությունը ամբաստանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց գրավը` 500 հազար դրամի չափով: Հիշեցնենք` դատարանն այսօր ստացել էր դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որի արդյունքներով ամբաստանյալ Արամ Հակոբյանը տառապում է մի շարք […]
14:25 08.06.2018
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատել է NEWS.am-ի այն տեղեկությունը, որ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նույնպես անձնական երաշխավորություն են ներկայացրել Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու համար: Երաշխավորությանը միացել է խմբակցության 7 պատգամավոր: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնեցին, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր կստորագրեն Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ […]
14:20 08.06.2018
Նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքացիների շրջանում: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ 23 թափուր տեղի համար 6537 հայտ է ստացվել: Նախագահի աշխատակազմը վստահեցնում է, որ ուղարկված բոլոր հայտերն առանց բացառության ուսումնասիրվելու են, իսկ ընտրությունը կատարվելու է բաց, թափանցիկ գործընթացներով և բացառապես օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով: Ներկայումս ամփոփվում […]
14:14 08.06.2018
Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել այն օրենքը, որի համաձայն՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող վարորդներն այլևս չեն կարողանալու պայմանագրային հիմունքներով աշխատանք իրականացնել: Այս թեմայով այսօր տեսաուղերձ է հրապարակել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Մեկ տարի առաջ այս խնդիրը բարձրացրել եմ, դիմեցի ԵԱՏՄ հանձնաժողովին՝ առ այն, որ միության պայմանագրի համաձայն՝ ՌԴ-ն պարտավոր է […]
14:08 08.06.2018
Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:53 08.06.2018
Tert.am-ը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը հարցեր էր ուղղել Հայաստանում բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Հարցերից մեկը վերաբերում էր Ամուլսարի հանքարդունաբերական խնդրին: Ինչպե՞ս է նախագահը պատկերացնում Հայաստանում բնապահպանական խնդիրների լուծումը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Ամուլսարի ուղղությամբ հարցին, նախագահը պատասխանել է. «Վարչապետը հանձնարարական է տվել՝ նախաձեռնել ստուգումներ բոլոր մետաղական հանքերում: Ակտիվիստներն առաջարկում են տրամադրել իրենց կողմից կատարված […]
13:45 08.06.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել է մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկը՝ ծանոթանալու բարեկարգման աշխատանքներին: SHANTNEWS.am-ը քաղաքապետին հրաժարականի վերաբերող հարց է ուղղել, մասնավորապես հարցնելով՝ կտա՞ քաղաքապետը հրաժարական, եթե անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման պահանջ դնի: «Հարգելինե՛րս, երբ դուք ինձ տեսնում եք, այդ հարցը տալիս եք: Ես այդ հարցին պատասխանել եմ»,- ասել է Տարոն Մարգարյանը: Մեր այն նկատառմանը, […]
13:38 08.06.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտություններին՝ Հայաստանի և հայերի մասին ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ: Հիշեցնենք, որ «Կոմսոմոլսկայա պրավդայի» «Գլավտեմա» հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարներ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը, խոսելով հայաստանյան իրադարձությունների մասին, համեմատականներ անցկացրեցին Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև՝ Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով և կոչ […]
13:34 08.06.2018
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, որի հետևանքով կա մեկ տուժած: Դատարանում ընթանում էր Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդու սպանության գործով դատավարությունը: Մեղադրյալը Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդի Մեխակ Հարությունյանն է: Համաձայն որոշ տեղեկությունների՝ դատավարությունը մշտապես լարված է անցնում: Այս անգամ էլ բացառություն չէր: Դատարանի բակում ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել […]
13:05 08.06.2018
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր՝ հունիսի 8-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպրշիկը և […]
12:51 08.06.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 7-ից 8-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 35 դեպք։ Բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության` 10, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության` 7-ական, կաշառակերության` 3, անձի առևանգման` 2, կողոպուտի, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպքեր։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում […]
12:30 08.06.2018
Կառավարության նիստում ներկայացվեցին համապատասխան որոշումներ, որոնց համաձայն` Սյունիքի և Արմավիրի մարզպետերն, իրենց դիմումների համաձայն, ազատվում են պաշտոններից։ Այլ որոշումների համաձայն` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին փոխարինեց ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին`ՀՅԴ-ական Գագիկ Միրիջանյանը: Համապատասխան որոշումը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Թե ովքեր են նորանշանակ մարզպետերը, SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել […]
12:19 08.06.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն անձամբ իրեն հավաստիացրել է, որ պատրաստ է ապամիջուկայնացման: Ըստ Պոմպեոյի՝ նա հասկանում է, որ Միացյալ նահանգները այլևս չի կարող վարվել նույնկերպ, ինչպես առաջ: Պոմպեոն հույս է հայտնել, որ Սինգապուրում կայանալիք Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպման արդյունքը կլինի Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը: Նրա խոսքով՝ […]
12:16 08.06.2018
ԱՀ դատախազությունից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի ծեծկռտուքի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 3 հոգու: Նախաքննության ընթացքում Ալբերտ Ավետիսյանին 07.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քանի որ վերջինս գտնվում է ստացիոնար բուժման մեջ` նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: Նույն օրը Մհեր Մուսայելյանին մեղադրանք է […]
12:15 08.06.2018
Կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: Հարցն ընդգրկված է այս պահին ընթացող գործադիրի նիստի օրակարգում` չզեկուցվող հարցերից մեկն է: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Մարտին Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի […]
12:14 08.06.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ամդամներ Ալեն Սիմոյնանն ու Հայկ Կոնջորյանը տեսաուղերձ են տարածել ու հայտնել՝ երկու լավ լուր ունեն: Նախ, Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Երկար քննարկումներից հետո համաձայնության են եկել` լուսաձայնային նռնակներն այլևս չօգտագործել խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Դուք գիտեք՝ մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը մահացավ այդ լուսաձայնային […]
12:13 08.06.2018
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին կփոխարինի Կարեն Համբարձումյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` Գագիկ Միրիջանյանը: Գագիկ Միրիջանյանը մասնագիտությամբ բժիշկ է: 2009 թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2012 թվականին Գարիկ Միրիջանյանը դոցենտի կոչում է ստացել. 39 գիտական հոդվածի և 3 մեթոդական ձեռնարկի հեղինակ է։ Վերապատրաստվել է Մոսկվայում։ 2015-2016թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության […]
12:10 08.06.2018
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը դադարեցնում է մարզպետի իր լիազորությունները: Նա հանդես է եկել ուղերձով, որում նշված է. «Քաղաքական նոր իրողությամբ և Հայաստանի նոր կառավարության որոշմամբ պայմանավորված՝ դադարեցնում եմ Սյունիքի մարզպետի լիազորությունները: Իմ պաշտոնավարման շուրջ մեկուկես տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել Սյունիքի զարգացման համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին մարզում գործազրկության […]