14:17 07.06.2018
ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագրի վերաբերյալ քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե ինքը նախորդ իշխանությունների սև ցուցակում համար մեկն է եղել, և նրան արգելված է եղել լուսաբանել լրատվամիջոցներով։ Ուրիխանյանը Փաշինյանին հարցրեց՝ ինչպե՞ս է պատրաստվում պայքարել այս տեղեկատվական բլոկադայի դեմ։ «Պարոն Ուրիխանյան, ես Ձեզ խոստանում եմ իշխանական դարակներում փնտրել այդ ցուցակը և գտնելու դեպքում […]
14:14 07.06.2018
Կառավարությունը արտերկրում գտնվողներին կոչ է անում վերադառնալ ու անցնել պարտադիր զինծառայություն, սակայն կառավարության աշխատակիցների մի մասը չունի զինծառայության հետ որևէ առնչություն։ Այս մասին ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ «Ես ինքս էլ ժամկետային զինվորական ծառայություն չեմ անցել»,- սրան ի պատասխան նշեց Նիկոլ Փաշինյանը և հիմնավորեց, թե ինչու։ Վարչապետը բացատրեց, որ […]
14:08 07.06.2018
Ե՞րբ են պատժվելու մեղավորները։ ՀՀ վարչապետին այսպիսի հարց այսօր ուղղեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ հիշատակելով, որ ժողովրդի մոտ կա ցասում, կա պահանջ նախկին իշխանությունների oրոք կատարված հանցագործությունների բացահայտման համար։ Սրա վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կա երկու մոտեցում՝ քաղաքական և իրավական։ «Կա քաղաքական հարցադրում, որով ես ինքս էլ բազմիցս հանդես եմ եկել և […]
14:08 07.06.2018
Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ իր գնահատականներով, կառավարությունից կարելի է դրական փոփոխություններ սպասել մինչև երեք տարում։ Բայց կարելի՞ է գազի ու էլեկտրաէներգիայի գնի փոփոխություններ ակնկալել մոտ ապագայում։ Այս հարցը Բոստանջյանն ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ Հայաստանը Ռուսաստանից գազ ստանում է բավական ցածր գնով, և ինքը՝ […]
14:02 07.06.2018
Սադր սիթի քաղաքի շիական Բաղդադ արվարձանում գրանցված հզոր պայթյունի հետևանքով նվազագույնը 2 տասնյակ մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է euronews-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող ավելի քան 1 տասնյակ շենքեր, վնասվել է նաև մոտակա դպրոցներից մեկը: Հաղորդվում է, որ փլատակների տակ ևս կարող են մարդիկ մնացած լինել: Նախապես հաղորդվել էր, […]
13:58 07.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», […]
13:56 07.06.2018
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Azatutyun.am-ին ասել է, որ կառավարության ծրագրին կողմ կքվեարկի խմբակցության շուրջ 12 պատգամավոր։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագիրը և պատասխանում է պատգամավորների հարցերին:
13:50 07.06.2018
Հայաստանի վարչապետը խնդիր է դրել պետական եկամուտների կոմիտեի առաջ, որ Հայաստանի եկամուտները պետք է ավելանան, ընդ որում՝ երեք գործոնների հաշվին։ Առաջինը ստվերի կրճատումն է, երկրորդը կոռուպցիոն մեխանիզմների բացառումն է, որի արդյունքում երրորդ գործոնով ավելի մեծ միջոցներ կներդրվեն տնտեսության մեջ ու անուղղակիորեն կավելանան եկամուտները։ Այս մասին այսօր հայտատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը […]
13:50 07.06.2018
«Ավագը Մխիթարյանն է, միանշանակ, այդպես էլ մնալու է, ոչ մի փոփոխություն չի լինի, որովհետև ես իր գործողություններից շատ գոհ եմ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Մինասյանի խոսքերով՝ Հենրիխ Մխիթարյանի բոլոր խաղերը ցույց են տալիս, որ նրա մոտ բարձր են բոլոր ցուցանիշները: Լրագրողները հետաքրքրվել են՝ իսկ […]
13:44 07.06.2018
Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ։ Նա կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Ապրիլի 23-ին՝ ժամը երեկոյան 7-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Նույն օրը՝ երեկոյան 9:45-ին, […]
13:38 07.06.2018
ՀՀ կառավարության ծրագրի՝ Ազգային ժողովում քննարկման ընթացքում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Հայաստանը քաղաքակրթական ընտրության տեսանկյունից ինչպիսի՞ երկիր է լինելու՝ առաջատար տիպի՞, թե՞ ռուսական-բելառուսական-ղազախական բնույթի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սրան պատասխանեց, որ իշխանափոխության գործընթացը բացառապես հայկական է եղել։ Վարչապետը հիշատակեց, որ շարժման օրերին հարցազրույցներից մեկում հարցրել են՝ այս փոփոխություններով Հայաստանը փաստորեն […]
13:28 07.06.2018
ԱԺ այսօրվա արտահերթ նիստից առաջ լրագրողները ՀՀԿ խմբակցության անդամներին հարցրել են՝ կո՞ղմ են քվեարկելու նրանք կառավարության ծրագրին, թե՞ ոչ: ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը նշել է. «Ժամանակավոր կառավարության ծրագիր է, իսկ ես դրան կողմ եմ»: Սեյրան Սարոյանն էլ է կողմ քվեարկելու կառավարության ծրագրին, սակայն պատգամավորը չի մանրամասնել, թե ինքն ինչ կարծիք ունի դրա մասին: Իսկ Ալիկ […]
13:22 07.06.2018
Կառավարության ծրագրում նշված է, որ Զինված ուժերը ՀՀ անվտանգության երաշխավորն են, բայց նշված չէ, որ այդ Զինված ուժերը նաև Արցախի անվտանգության երաշխավորն են, մինչդեռ նախորդ կառավարությունների ծրագրում այդ մասին հատուկ նշված էր։ Այս խոսքերով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվեց, թե ինչու դա նշված չէ։ Հարցին պատասխանելիս վարչապետը հայտարարեց, որ Արցախի […]
13:16 07.06.2018
Հայաստանում հաճախ հարց է հնչում՝ կկարողանա այս կառավարությունը հաջողել և կապիտալիզացնել իշխանափոխության արդյունքները։ ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելու ընթացքում այս մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար նման հարց գոյություն չունի։ «Ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում մենք գտել են հաջողության հասնելու բանաձևը։ Դա հավատն է սեփական ժողովրդի նկատմամբ, դա հավատն է սեփական հայրենիքի նկատմամբ […]
13:12 07.06.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հույս ունի՝ Արցախյան հակամարտությունը մոտ ժամանակներս բանակցային ճանապարհով կկարգավորվի: «Խնդիրը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ես հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի նախորդների սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կսկսվեն իրական, ոչ թե իմիտացիոն բանակցություններ»,- հայտարարել է Ալիևը իսլամական Ռամազան […]
13:10 07.06.2018
Հայաստանի կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու մեծ հայրենադարձության կազմակերպումը, երբ տասնյակ, հարյուրհազարավոր սփյուռքահայեր ու Հայաստանից հեռացածներ կվերդառանան հայրենիք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս գործընթացի նախանշանները արդեն առկա են, բայց կարծում եմ, առավել մեծ թափ ապահովելու համար մենք պետք է հնարավորություն ունենանք Հայաստանի պետական կառավարման գործերում […]
13:04 07.06.2018
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան -Նոր նորք վարչականն շրջանների նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ փոխեց գնդի գրավման մեջ մեղադրվող ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը` չհեռանալու մասին ստորագրությամբ: Մինչ որոշում հրապարակելը, սակայն, վիճաբանություն սկսվեց դատավորի և ամբաստանյալների միջև: Դատավորը պահանջում էր ոտքի կանգնել: Ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանն ասաց, որ […]
13:01 07.06.2018
ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ ինքը շարունակելու է ղեկավարել Երկրապահ կամավորականների միության վարչությունը: Այս մասին նա հայտարարել է մայիսի 7-ին՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում: «Հարյուր տոկոս, կասկածող լինի, գլուխն էլ ինչքան ուզում ա մեծ ըլնի»,- ասել է նա: Դիտարկմանը, որ խոսակցություններ կան՝ միության նախագահությունից նրա հրաժարական տալու մասին, գեներալը […]
12:55 07.06.2018
Այս ընթացքում ՀՀ կառավարության կարևորագույն խնդիրներից է 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների բացահայտումը, և վարչապետն իրավապահ մարմիններին արդեն հանձնարարականներ է տվել այս առնչությամբ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս։ Փաշինյանը նշեց, որ իրենք բարոյական պարտք ունեն մարտի 1-ի զոհերի առաջ, որովհետև եթե չլիներ մարտի 1-ը, վերջին 1,5 ամսվա քաղաքական իրադարձությունների ժամանակ […]
12:52 07.06.2018
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և նշել է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Գրիգոր Գրիգորյանը չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց […]
12:46 07.06.2018
Հայաստանում կան դատական համակարգի անկապությունն ապահովող օրենսդրական հիմքեր, սակայն իրականությունն ավելի հզոր է, քան օրենսդրությունը։ Այս մասին այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո անձամբ բախվեցի այն իրողության հետ, որ Հայաստանի դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի», – հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նոր իշխանությունները տարակուսանքի […]
12:40 07.06.2018
Հայաստանի իրավապահ մարմինների առանձնահատուկ կարևոր պարտավորություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն ու այդ մեխանիզմների բացահայտումն է։ Այս մասին ՀՀ կառավարության ծրագիրն ԱԺ-ում ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նպատակը պետությանը պատճառված վնասի իրական չափերի բացահայտումն է ու վերականգնումը, վնասի հատուցումը, և ոչ թե բանտերը մարդկանցով լցնելը։ «Սա ասում եմ ոչ թե կոռուպցիոն որևէ երևույթի, […]
12:37 07.06.2018
Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա, մասնավորապես գրել է, որ հանդիպումն սկսվել է: https://www.facebook.com/photo.php?fbid=10156436805744839&set=a.428752324838.204006.685014838&type=3&theater Ի դեպ, ժամը 13։00-ին նախատեսված է երկու արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
12:36 07.06.2018
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հեռանում է պաշտոնից։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա […]
12:29 07.06.2018
Կառավարության առաջիկա մեծագույն խնդիրներից մեկը կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն է լինելու։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ հուլիսի մեկից ուժի մեջ է մտնում այդ պարտադիր բաղադրիչը։ «Ու քանի որ հարցը ունի հսկայական քաղաքական ենթատեսքտ, կառավարությունը պետք է լրջագույն որոշումներ կայացնի այս կապակցությամբ», – […]
12:26 07.06.2018
Դասական իմաստով ծրագիր չի ներկայացվել. անդրադառնալով կառավարության ծրագրին` հատկապես տնտեսական դրույթներին` նշեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով` այն նոր խորհրդարանական ընտրությունների ծրագիր է: Տնտեսագետը նշեց, որ այս ծրագրի հանդեպ պասիվ վերաբերմունք ունի: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ համամիտ է գործընկերոջ հետ: Նրա բնորոշմամբ էլ` ծրագիրը յուրահատուկ է, կարևոր է փիլիսոփայությունը, իսկ տնտեսական խնդիրների […]
12:19 07.06.2018
ԵԱՀԿ առաքելությունը հունիսի 8-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ […]
12:16 07.06.2018
Հայաստանում կարևոր է բռնությունից զուրկ հասարակության արմատավորումը։ Մինչ այս իշխանությունները բռնություններ են գործադրել՝ համարելով, որ իրենց դեմ խաղ չկա։ Դրա հետևանքով ընդդիմադիր որոշ խմնբեր նույնպես որոշել են բռնություն գործադրել։ Արդյունքում բանտերում այն իրավիճակն է, որ կա։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եթե իրավական տեսանկյունից հարցին […]
12:11 07.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը բառացիորեն «ձեռք ու ոտք է ընկել»՝ խնդրելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն իրականացնել: Ռուդի Գիլիանիի խոսքերը մեջբերել է «The Wall Street Journal»-ը: Նա, մասնավորապես, ասել է, որ Կիմ Չեն Ինն սկզբում ասել է, թե իրենք միջուկային պատերազմ կսկսեն և կհաղթեն ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ից […]