TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Տասը հոգու համար ավանսով վճարել եմ. Կարո Եղնուկյան

12:10 07.06.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք շրջանների նստավայրում քննվում է ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել է պաշտպան Գրիշա Բալասանյանը: Պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասել է, որ գրավի համար ամբաստանյալի հարազատները գումար չունեն: Ցանկալի կլինի խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: «Տասը հոգու համար ավանսով վճարել եմ: […]

̰
Հայաստանը մնալու է ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ․ Նիկոլ Փաշինյան

12:02 07.06.2018

Հայաստանը արտաքին քաղաքականության ռեվերսներ չի անելու, կտրուկ փոփոխություններ չեն լինելու։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ։ Փաշինյանը, սակայն, մտադիր է զարգացնել ու ավելի արդյունավետ դարձնել այս անդամակցությունը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելիս ինքը նման մտադրություն տեսել է նաև […]

̰
Ես չեմ կարող բանակցություններում ներկայացնել Արցախը․ ՀՀ վարչապետ

11:58 07.06.2018

Արցախյան հակամարտության բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ հակամարտության կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարությունը, չի մասնակցում բանակցություններին։ Այս մասին ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ նախորդ իշխանությունները՝ ճիշտ, թե սխալ, կարող էին ներկայացնել Արցախի շահերը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ եղել էր Արցախի ղեկավար, իսկ Սերժ Սարգսյանը եղել […]

̰
Հայաստանում չեն լինելու արտոնյալներ․ Փաշինյան

11:56 07.06.2018

Արտահերթ ընտրությունների անցկացումից բացի, մինչև դրանց անցկացումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է լինելու նաև առօրյա գործունեությունը, որի ընթացքում իշխանությունները պետք է նոր բովանդակություն հաղորդեն Հայաստանի առօրյային։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում արտոնյալներ չեն լինելու», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու շարունակեց՝ արտոնյալներ չեն լինելու իշխանության մասնակիցների շրջանում՝ սկսած հենց վարչաետի ընտանիքից։ Փաշինյանը հիշեցրեց, որ իր […]

̰
Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ի մեծ մասը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

11:49 07.06.2018

Հնարավորություն ենք տալու, որ կառավարության ծրագիրն ընդունվի, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողի հարցին՝ խմբակցությունից ովքե՞ր են կողմ քվեարկելու կառավարության ծրագրին, Շարմազանովը պատասխանել է, որ կոռեկտ չի համարում այդ հարցին պատասխանել: «Դա պրն. Բաղդասարյանի լիազորություններն է, ինքը խմբակցության ելույթում կասի: Ամեն ինչ ճշտված է, նորմալ է», – […]

̰
Ով գործարարի վրա նալոգ դնի, իմ անձնական թշնամին է լինելու․ Փաշինյան

11:43 07.06.2018

Հայաստանի ներկա կառավարությունը մտադիր է գործունեության ընթացքում ստվերից հանել բիզնեսներն ու ապահովել բյուջետային մուտքերի ավելացումը։ Այս մասին կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր իսկ խոսքով՝ Փաշինյանն այս ընթացքում հանդիպել է խոշոր գործարարների հետ ու նրանց միջավայրում հայտարարել, որ կոռուպցիոն սխեմաները վերացված են։ Փաշինյանը նշեց, որ այն պաշտոնյաները, բոլոր նրանք, ովքեր կփորձեն «նալոգ» դնել […]

̰
Տրամադրությունդ բա՞րձր է, փոխե՞մ խափանմանդ միջոցը. դատավորն ամբաստանյալին

11:37 07.06.2018

Երևանի ընդհանուր իրավասությանն դատարանի Ավան Նոր Նորք շրջանների նստավարում մեկնարկել է ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող 11 ամբաստանյալների դատաքնությունը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պահանջել է նիստի սկզբում ամբասանյալները ոտքի կանգնեն, քանի որ նախորդ նիստին խոստացել էին` եթե դատարանը փոխի Մանվել Աթոյանի և Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը, ոտքի կկագնեն: Ամբաստանյալները խոստումը կատարել են: Դատավորը նկատել է, որ […]

̰
Ինչպես հեռացել է կեղծիքներով ձևավորված գործադիրը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ձևավորված օրենսդիրը. վարչապետ

11:31 07.06.2018

Կառավարության ծրագիրն այսօր Ազգային ժողովում ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց կառավարության կարևորագույն գործնական քայլը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինքը՝ Փաշինյանն էլ հարց տվեց՝ ինչո՞ւ է անհրաժեշտ արտահերթ ընտրութուններ անցկացնել։ «Պատասխանը շատ պարզ է՝ ինչպես հեռացել է կեղծիքներով և ընտրակաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ու ընտրակաշառքով […]

̰
Կարևորագույն խնդիրն արտահերթ ընտրություններ անցկացնելն է․ Նիկոլ Փաշինյան

11:24 07.06.2018

Գործնական առումով ներկա կառավարության կարևորագույն խնդիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ Այս մասին այսօր, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ընտրությունների նպատակն ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացմանը հիմք դնելն է։ Փաշինյանի խոսքով՝ հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց հիմա չանցկացնել ընտրությունները։ Ինքը՝ վարչապետն էլ պատասխանեց իր առաջադրած հարցին՝ հեղափոխության ոգևորությունը գագաթնակետում է, […]

̰
Առողջապահության նախարարը կոչ է արել տալ կոռումպացված բժիշկների անուններ

11:18 07.06.2018

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով բուժհիմնարկներում գոյություն ունեցող արատավոր երևույթներին: «Վերջին շրջանում ստանում եմ անանուն ահազանգեր, որ որոշ բուժհիմնարկների տնօրեններ (կամ նրանց հանձնարարությամբ տեղակալներ և բաժնի վարիչներ) գումար են շորթում բժիշկներից կա՛մ ամսական կոնկրետ «նալոգ» դնելու, կա՛մ բժիշկների առանց այն էլ ցածր աշխատավարձը հետ պահանջելու միջոցով: Խնդրում եմ ձեզ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է կառավարության ծրագիրը

11:10 07.06.2018

Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ ներկայացնում է կառավարության ծրագիրը։ Ծրագրի տեքստին կարելի է ծանոթանալ այստեղ։

̰
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը

11:04 07.06.2018

ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, Ազգային ժողովում են, մեկնարկել է կառավարության ծրագրի քննարկումը։ Քվորումն ապահովված է։

̰
«Ելք» խմբակցությունը սկսել է 1 կուսակցություն դառնալու քննարկումները. Արամ Սարգսյանը դեմ է. «Հրապարակ»

11:00 07.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ելք» խմբակցությունն սկսել է 1 կուսակցություն դառնալու քննարկումները։ Այդ դրույթն ամրագրված էր դաշինքի ստեղծման հուշագրում, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի չէր կոչվում։ «Իսկ հիմա, քանի որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց կա, եւ դրանք ամենաշուտը նոյեմբերին, ամենաուշը հաջորդ տարվա ապրիլին կլինեն, ուրեմն հարցն արդիական է դարձել, ու պիտի որոշենք՝ միասի՞ն ենք գնում ընտրությունների, […]

̰
Վաղարշապատում կատարված սպանությունը բացահայտված է. կասկածյալը որոնվում է

10:55 07.06.2018

ՀՀ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1972 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը: Նույն օրը, ժամը 22.45-ին, հիվանդանոցից կրկին հաղորդում էր ստացվել, որ ժամը 21.45-ին Ն. Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Փաստի առթիվ ՀՀ քրեական […]

̰
Հայաստանում բիզնեսի ծավալմանը խոչընդոտող հարցերը մեկ օրում լուծվել են. Արարատ Միրզոյան

10:50 07.06.2018

Մի քանի հարցեր կան, որոնք խոչընդոտում են բիզնեսի ծավալմանը Հայաստանում. դա նախ եւ առաջ զանազան կոռուպցիոն սխեմաներն էին եւ իշխանությունների անձնական բիզնես հետաքրքրությունները: Այս մասին, այսօր՝ հունվարի 7-ին, Հայ-բրիտանական բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հայտնում է News.am-ը: «Օրինակ եթե ես՝ առաջին փոխվարչապետս, ունենամ որեւէ ոլորտում անձնական բիզնես հետաքրքրություն, […]

̰
Նախագահի նախաձեռնությամբ իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա. «Հրապարակ»

10:43 07.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը և բալանսավորել իշխանության թևերի գործունեությունը: Խոսակցություններ կան, որ նրա նախաձեռնությամբ արդեն իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա: Որքա՞ն ժամանակ է, որ խումբն աշխատում է՝ հետաքրքրվեցինք իշխանական աղբյուրից: «Այո, աշխատանքային խումբ կա, որը մոտ 1 ամիս աշխատում է այդ ուղղությամբ»: […]

̰
Ադենի ծոցում 46 ներգաղթյալ է զոհվել

10:38 07.06.2018

Ադենի ծոցը հատելու փորձի ժամանակ 46 եթովպացի ներգաղթյալներ են զոհվել: Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Նշվում է, որ զոհերից 9-ը կանայք են: Եվս 16 անձինք համարվում են անհետ կորած: Ողջ մնացած մարդիկ պատմել են, որ մաքսանենգների նավակում եղել են առանց փրկարարական բաճկոնների: Ափից ոչ հեռու նավին հարվածած խոշոր ալիքը խուճապ է առաջացրել: Կազմակերպության […]

̰
Արտակ Զեյնալյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է ՔԿՀ-ներին առնչվող հարցեր

10:30 07.06.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային: Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական և դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարաողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում և նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում: Հանդիպման […]

̰
Փրկարարները հայտնաբերել են Արմավիրի Երասխահուն գյուղի լճում կորած քաղաքացու դին

10:18 07.06.2018

Հունիսի 6-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Ս. Կ.-ն (ծնված 1961թ.) 2 օր առաջ դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Հարազատները նրա ավտոմեքենան, ձկնորսական նավակը և անձնական իրերը գտել են Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի լճի ափին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության […]

̰
Ալիկ Սարգսյանը միջնորդություն կներկայացնի Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար. «Հրապարակ»

10:10 07.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը որոշել է միջնորդություն ներկայացնել՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար, 2016-ին զինված խմբավորման գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար։ Նա մեզ ասաց, որ կդիմի ևս մի քանի պատգամավորի, որ 75-ամյա Մարգարյանին, ում, իր տեղեկություններով, անգամ չեն հարցաքննում, ազատեն։ Ֆելիքս Ցոլակյանը, հավանաբար, կմիանա միջնորդությանը։ Մարգարյանին ԱԱԾ-ն ձերբակալել […]

̰
Ավտովթար Վայոց ձորի Չիվա գյուղի տարածքում. կան տուժածներ

10:02 07.06.2018

Հունիսի 6-ին, ժամը 19:52-ին «911» ծառայությանը տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի «Հեշին» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «УАЗ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1966թ.) դուրս է եկել […]

̰
Գագիկ Բեգլարյանը կլքի ՀՀԿ-ն. նա համակարգելու է Սամվել Կարապետյանի կուսակցության ստեղծման աշխատանքները. «Փաստ»

09:50 07.06.2018

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ: Մասնավորաբար, «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ով փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից: Նույն աղբյուրի համաձայն՝ կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները Հայաստանում համակարգում է Երևանի նախկին քաղաքապետ, […]

̰
«Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ծրագրում հետևում է պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային չափորոշիչներին. ՀԱԱՊ

09:44 07.06.2018

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը (ՀԱԱՊ) ամենամեծ բիզնես կազմակերպությունն է տարբեր ոլորտներից ավելի քան 120 անդամ ընկերություներով: ՀԱԱՊ-ը գործում է 2000 թվականից՝ որպես անկախ և ինքնաֆինանսավորվող կազմակերպություն: ՀԱԱՊ-ը պատիվ ունի աշխատել ԱՄՆ դեսպանության հետ, որը նույնպես հանդիսանում է վերջինիս տնօրենների խորհրդի անդամ: Լոբբիստական գործունեության միջոցով ՀԱԱՊ-ը տարբեր ոլորտներում ներկայացնում և պաշտպանում է իր անդամ կազմակերպությունների շահերը […]

̰
Ալիևը Հայաստանի նոր իշխանությանը կոչ է արել ԼՂ հարցով «իրական քայլեր» ձեռնարկել

09:40 07.06.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի նոր իշխանություններն «իրական քայլեր» կձեռնարկեն ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Հուսով եմ՝ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախորդ իշխանությունների սխալները, կկատարի լուրջ աշխատանք՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կտրվի իրական, այլ ոչ հանուն իմիտացիայի, բանակցային գործընթացի մեկնարկը։ Այդ կերպ հարցը […]

̰
Հետցնցումները նշանակում են՝  երկրակեղևը հանգստանում է. Հրաչյա Ռոստոմյան

09:29 07.06.2018

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ Հայաստանում գրանցված երկրաշարժի, դրան հաջորդած մոտ մեկ տասնյակ հետցնցումների և բնակչության շրջանում առաջացած խուճապի առնչությամբ, հանդես է եկել հայտարարությամբ. «Սիրելի հայրենակիցներ, թեև այս պահին աշխատանքային այցով Մոսկվայում եմ՝ 24 ժամյա չընդհատվող ռեժիմով հետևում եմ Հայաստանում արձանագրված երկրաշարժին և հետցնցումներին։ Իմ հանձնարարությամբ՝ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները շուրջօրյա հերթապահություն են […]

̰
Օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ. Մասիսի քաղաքապետ

09:20 07.06.2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ, ուստի Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Ս. Գևորգյանի 05.06.2018թ. որոշումները թիվ 12200518 քրեական գործի շրջանակներում մեղադրյալների՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանիս և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի պաշտոնավարությունը նշված պաշտոններում ժամանակավոր դադարեցնելու մասին որևէ […]

̰
ՆԱՏՕ-ն հրաժարվել է ընդունել Քաթարին

09:15 07.06.2018

Հյուսիսատլանտյան դաշինքը մերժել է ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու Քաթարի հայցը: Այս մասին հայտնում է Gulf News-ը: «Համաձայն Վաշինգտոնյան պայմանագրի 10-րդ հոդվածի՝ միայն եվրոպական երկրները կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ»,-ասվում է հաղորդագրությունում: Բացառություն են միայն ԱՄՆ-ը և Կանադան, որոնք հանդիսանում են կազմակերպության հիմնադիր-անդամներ: Ավելի վաղ Քաթարի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Խալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյան հայտարարել էր, […]

̰
Ավտովթար «Չայնի»-ի ոլորանների մոտ. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է

09:04 07.06.2018

Հունիսի 7-ին, ժամը 05:59-ին ահազանգ է ստացվել, որ «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար ավտոմեքենային, կա արգելափակված տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի […]

̰
Երևանում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

08:55 07.06.2018

Հունիսի 6-ին, ժամը 19:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Ջրանջատումներ Երևանում և Մարտունիում

08:46 07.06.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Ալիխանյան եղբայրներ փող. 1-ից-6, Մարգարյան փող. 5, 7, Հալաբյան փող. 22-ից-38 (զույգ) համարների, «Կենտրոն» հեռուստաընկերության, Ֆիզիկայի ինստիտուտի, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ջրամատակարարումը: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 09.00-14.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ Գետափնյա թիվ 1-ից-8 և […]

̰
BACK_TO_TOP