TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Հայաստանը պետք է հավատարիմ մնա եվրոպական չափանիշներին. Արփինե Հովհաննիսյան

18:41 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քննարկում են կառավարության ծրագիրը, և քիչ առաջ ելույթի համար գրանցված պատգամավորներն ավարտեցին իրենց ելույթները: Այնուհետ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արտահերթ ելույթով մոտեցավ ամբիոնին և իր ելույթի սկզբում անդրադառնալով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ նշեց, որ այն դիտարկել են միջազգային կազմակերպությունները, և այժմ այս ամբիոնից հնչած յուրաքանչյուր մեղադրանք ընտրությունների արդար կազմակերպված լինելու մասին […]

̰
Դաշնակցության դիրքորոշումը արտահերթ ընտրությունների հարցում

18:38 07.06.2018

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստոմյանը արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում անդրադարձավ հանրապետականների կողմից մինչ այդ հնչեցրած այն հարցադրումներին, թե ով է կրում կառավարության այս ծրագրի պատասխանատվությունը: Ռուստամյանի խոսքերով՝  պատասխանատվությունը ուզել-չուզելով չէ, որ ստանձնում են կամ չեն ստանձնում: Ըստ նրա՝ քանի կաս, դու պատասխանատու ես: «Էս գիտակցությամբ պետք է առաջորդվես, չկա այնպիսի մարդ, որ իրեն […]

̰
Նոր կառավարության առավելությունն իրենց անփորձությունն է ձեր փորձի համեմատ. Հայկ Կոնջորյան

18:22 07.06.2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԱԺ արտահերթ նիստում իր ելույթի ընթացքում, կառավարության ծրագրի քննադատություններին ի պատասխան, մի քանի դրվագներ նշեց նախորդ կառավարության փորձառությունից: «Կառավարության ծրագիրը քննադատողները հիմնականում պատճառաբանում էին թվերի բացակայությունը, իսկ տիկին Նաղդալյանը նաև քննադատությունների շղթան համեմեց կառավարության անփորձությամբ և նախորդ կառավարության փորձով: Ես որոշեցի վերհիշել նախորդ կառավարության գործունեությունից որոշ դրվագներ: Օրինակ՝ նախորդ կառավարության […]

̰
Եթե կողմերը որոշեն բանակցային գործընթացում ներառել Լեռնային Ղարաբաղը, մենք կհարգենք այդ որոշումը. Լավրով

18:21 07.06.2018

Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ժամանակ անդրադարձել է նաև Արցախի բանակցային գործընթացին միանալու հնարավորությանը: Լավրովը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին պայմանավորվածության գալ: Լրագրողները հիշեցրել են Լավրովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Մարդիկ պետք է զգան, որ ապահով են. ՀՀ ԱԻ նախարար

18:16 07.06.2018

Հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժի և դրանից հետո արձանագրված հետցնցումների արդյունքում ստեղծված իրավիճակն ու արձագանքման հիմնախնդիրները, գրում է mes.am-ը: Նախարարն անդրադարձել է այն առաջադրանքներին, որոնք ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային […]

̰
Պարո՛ն Աշոտյան, դուք ջերմոցային պայմաններում աճած քաղաքական գործիչ եք. Վահե Էնֆիաջյան

18:15 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ մինչ այդ հնչած մի քանի ելույթի և քննադատությունների: Դիմելով Էդուարդ Շարմազանովին՝ նա ասաց, որ պետք չէ գովել նախորդ կառավարությանը. «Պարո՛ն Շարմազանով, այդ ի՞նչ 7.5 տոկոս աճով տնտեսություն եք փոխանցել նոր կառավարությանը: Մեր երկրի ամեն երկրորդ քաղաքացին վարկեր ու պարտքեր ունի, ու գումարած այդ […]

̰
Ժպտալու ու դրանում մյուսներին ներգրավելու հարցում Լավրովի կարողությունը լեգենդար է. Զոհրաբ Մնացականյան

18:10 07.06.2018

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ընթացքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Լրագրողներից մեկը հարց է ուղղել Լավրովին այն մասին, թե որքանով է օգտագործվում երկու երկրների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող հարաբերությունների ներուժը: Ի պատասխան՝ Լավրովը ծիծաղել է ու ասել, որ այս հարցից հետո ստիպված է կրկնել հարցուպատասխանից առաջ Հայաստանի արտաքին […]

̰
Այս մարդիկ արժանի չեն կրելու Գյումրիի պարվավոր քաղաքացու կոչումը. Լևոն Բարսեղյան

18:04 07.06.2018

Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մի քանի րոպեից Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծեր է մուտքագրելու ավագանու հերթական՝ հունիսի 18-ի նիստի օրակարգ: Այդ մարդիկ որևէ չափորոշիչով արժանի չեն այդ բարձր կոչումը […]

̰
Կառաջարկեմ ԱԱԾ շենքը քանդել, տեղը լիճ սարքել. Արարատ Զուրաբյան

18:02 07.06.2018

Երբ մենք նստած էինք, ԿԳԲ-ում էինք հայտնվում, Ձերժինսկու նկարն այնտեղ կար։ Այդ մթնոլորտն ու հոտը նույնիսկ այնտեղից չեն անցել։ Չեկիստական ոգին այնտեղ մինչև հիմա կա, մինչդեռ դրանից պետք է զատել այն մարդկանց, ովքեր հետախույզ և հակահետախույզ են։ Ազգային անվտանգության ծառայության մասին այսպիսի տեսակետ այսօր հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը։ «Ես կարծում եմ, որ […]

̰
Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ լրջագույն բովանդակային փոփոխություններ անել. վարչապետ

17:58 07.06.2018

Հունիսի 7-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հարց է ուղղել՝ ասելով, որ կառավարության ծրագրում նշված չէ, թե ինչ տնտեսական աճ կարձանագրվի, աղքատությունը որքանով կնվազի և ինչ քայլեր են արվելու այս ուղղությամբ: «Այսօր խնդիր ունենք առաջին հերթին գնահատելու տնտեսության ստվերայնության ծավալները: Սա կարևոր հարց է: Ո՞վ կարող է ասել՝ մեր տնտեսությունը քանի՞ […]

̰
Լուիս Ֆելիպե Սկոլարին «Ռեալ»-ի գլխավոր մարզչի թեկնածուների թվում է

17:58 07.06.2018

Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո  շարունակվում է արքայական ակումբի նոր գլխավոր մարզչի թեկնածուների փնտրտուքը: Իսպանական AS պարբերականի հաղորդմամբ՝ հերթական թեկնածուն Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին է: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Ռեալ»-ը կարող են գլխավորել «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, արքայական ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Հիերոն, […]

̰
Հանդիպել են Գարեգին Բ-ն և նրա հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները

17:53 07.06.2018

Արձագանքելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջարկին՝ այսօր Էջմիածին էին գնացել նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները: Ըստ նրանց՝ նոր Հայաստանին ներկայում անհրաժեշտ է կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում: Նախաձեռնության անդամներից Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենք միայն ուղիղ հեռարձակման պայմանով էին ընդունել Գարեգին 2-րդի հանդիպման հրավերը, սակայն իրենց զանգել […]

̰
Կառավարության ծրագրում որևէ կետ գոյություն չունի. Գալուստ Սահակյան

17:39 07.06.2018

«Կառավարության ծրագրում որևէ կետ գոյություն չունի: Եթե վերցնեք կարդաք, գոնե դուք կարդացեք, խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան այդտեղ: Ես կարծում եմ՝ նրանք, ովքեր գրել են ծրագիրը, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից: Իհարկե, գտնում եմ, որ այս քննարկումից հետո, մինչև հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի, թե ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ և ո՞ր ժամին […]

̰
Կալանքից ազատվեց ևս մեկ ամբաստանյալ

17:33 07.06.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան Նոր Նորք շրջանների նստավայրում  Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ կալանքից ազատվեց ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող ևս  մի ամբաստանյալ՝ Հովհաննես Վարդանյանը: Այդ մասին միջնորդել էր պաշտպան Անուշ Մխիթարյանը:  Պաշտպանը որպես այլընտարքային խափանման միջոց նշել էր ստորագրությամբ չհեռանալը կամ ողջամիտ չափի գրավը:  Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց այս միջնորդությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց […]

̰
Զգո՛ւյշ եղեք, հակահեղափոխության թիրախ եք, շատերի կոկորդին եք կանգնած․ Զուրաբյանը՝ կառավարությանը

17:25 07.06.2018

Հայաստանի կառավարության ծրագրում շատ թերություններ ու առավելություններ կան, բայց երբ Հանրապետականները քննադատում են այդ փաստաթուղթը, ցանկություն է առաջանում պաշտպանել այն։ Այս մասին ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հայտարարեց ՀՀ ԱԺ ամբիոնից կառավարության ծրագրի քննարկման ընթացքում՝ դիմելով կառավարությանը: «Ես քեզ հիմա ասում եմ՝ զգո՛ւյշ եղիր, և ընդհանրապես, ամբողջ կառավարությանը՝ զգո՛ւյշ եղեք, որովհետև Հայաստանի ցանկացած […]

̰
Զգացվում ա, որ իրենք բոլորը հալածված են. Նիկոլ Փաշինյան

17:18 07.06.2018

«Աշոտյանին որ նայում ենք կամ հանրապետականներին, զգացվում ա, որ իրենք բոլորը հալածված են»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հումորային պատասխան է տվել այն հարցին, որ հանրապետականները՝ մասնավորապես Արմեն Աշոտյանը, կառավարության գործողություններում քաղաքական հալածանքի տարրեր է տեսնում: Հարցին, թե ինչո՞ւ են հանրապետականները դուրս գալիս ՀՀԿ-ից, վարչապետը հորդորել է հարցադրումը հանրապետականներին ուղղել: Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ կարո՞ղ է արդյոք […]

̰
Վերանորոգող ընկերությունը շուրջ 10 մլն դրամ է յուրացրել

17:10 07.06.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները ստացած օպերատիվ տեղեկություններով նախապատրաստված նյութերով իրականացված նախնական քննությամբ պարզել են, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջև կնքված 61.2 մլն դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10 մլն դրամ։ Այս մասին հայտնում […]

̰
Վեճ Ազգային ժողովի երկու փոխնախագահների միջև

17:02 07.06.2018

Հայաստանի Ազգային ժողովի երկու փոխնախագահների՝ «Հանրապետական» խմբակցությունից Արփինե Հովհաննիսյանի և «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանի միջև վեճ ծագեց այն բանից հետո, երբ Հովհաննիսյանը գործընկերոջը դիտողություն արեց կանոնակարգը խախտելու վերաբերյալ։ Բանն այն է, որ Միքայել Մելքումյանի ելույթի համար նախատեսված ժամկետը սպառվել էր, նա հեռու գնաց ամբիոնից, ապա կրկին մոտեցավ Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտնյանի կողմից հնչած քննադատությանն անդրադառնալու […]

̰
Ծրագրի տեքստը թվերով հագեցված լինելու փոխարեն հեղեղված է ածականներով. Գագիկ Մինասյան

16:56 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստին Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ամբիոնը նախատեսված չէ կրքերին հագուրդ տալու համար, այլ պետք է, ըստ էության, քննարկելու բուն թեման` կառավարության ծրագիրը: Անցնելով ծրագրի քննարկմանը՝ Հանրապետական պատգամավորը շեշտեց, որ ծրագիրը չի բավարարում սահմանված քաղաքական պահանջներին: «Անհնար է պատկերացնել քաղաքական գործընթաց, որում կառավարությունը չի հրապարակում թվեր, ցուցանիշներ և […]

̰
Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի նորեկների մասին

16:51 07.06.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ հավաքականի ֆուտբոլիստների 70 տոկոսն իրեն անծանոթ է իր խաղով, ուստի ընկերական հանդիպումները միջոց են եղել՝ ծանոթանալու ֆուտբոլիստների խաղի հետ: «Գեղամ Հարությունյանն այս պահին չի ցուցադրում իր որակները, որը բավարար է հավաքականի համար, բայց ինքը էլի մեր ուշադրության կենտրոնում է, որովհետև լավ […]

̰
Թիվ եք ուզո՞ւմ, թիվը կասեմ․ Մելքումյանը՝ Հանրապետականներին

16:47 07.06.2018

Կառավարության ծրագրի հիմնական կետն ընտրությունների անցկացումն է։ Եվ դրա վերաբերյալ թիվը գրված է՝ անցկացվելու է մինչև մեկ տարում։ ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ Հանրապետական խմբակցության պատգամավորների քննադատությանն այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Նրա խոսքերով՝ ընտրությունների անկացումից բացի, այս կառավարության հիմնական անելիքը նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորված արտոնությունների ու մենաշնորհների համակարգի կազմաքանդումն է։ […]

̰
Դուք մեծ արտիստ էիք, դարձաք շարքային վարչապետ. Արմեն Աշոտյան

16:40 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստին ունեցած ելույթի սկզբում ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ երևի հիմա Նիկոլ Փաշինյանը նախանձում է հանրապետականներին, քանի որ վերջիններս նման կառավարության ծրագիր ունեն ձեռքի տակ, որը կարելի է քննադատել: «Պատկերացնո՞ւմ եք՝ այստեղ ինչեր կանեիք, ինչ ելույթներ կունենայիք, ինչ խրատներ կտայիք: Անկեղծ, երևի հիմա նախանձում եք մեզ, որ մենք այսօր այս […]

̰
Գիտությունների ազգային ակադեմիան սուպերհամակարգիչ կունենա

16:39 07.06.2018

Գիտությունների ազգային ակադեմիան մեծ հզորությամբ սուպերհամակարգիչ կունենա: Այն ակադեմիային կնվիրի Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտը: Այս մասին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանի հետ հանդիպման մասին հայտնել է Թուլուզի Համակարգչային գիտության ազգային ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Միշել Դայդեն:  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հյատնում են, որ նախարարի առաջին տեղակալը […]

̰
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ խնդիրների մասին

16:34 07.06.2018

«Մեր խնդիրը դարպասապահի խնդիրն է, բայց հույս ունեմ, որ Գոռ Մանուկյանը կապաքինվի»,- այսօր լրագրողներին ասել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ հիշեցնելով, որ Անատոլի Այվազովը դրական պատասխան է  տվել: «Երկրորդ՝ մեզ համար մի քիչ պրոբլեմ է ձախ պաշտպանի գոտին, այսինքն՝ ձախ խաղացողի: Մենք այդ դիրքը կարող ենք լրացնել Հովհաննես Համբարձումյանով, Կամո Հովհաննիսյանով: Այդ […]

̰
ՌԴ նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Արմեն Սարգսյանին

16:32 07.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանին  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Կոպիրկինն իր գործունեության ժամանակահատվածում առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդման ու զարգացման գործում: Իր կողմից […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի անդամների հետ

16:25 07.06.2018

Մոսկվա այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՌԴ Պետական դումայի և Դաշնային խորհրդի՝ բոլոր քաղաքական խմբակցությունները ներկայացնող պատգամավորների և սենատորների հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ ռուսաստանցի օրենսդիրներն ընդգծել են նման մակարդակով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ առաջին ձեռքից երկկողմ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումներին տեղեկանալու առումով։ Նրանք իրենց աջակցությունը են հայտնել հայ-ռուսաստանյան դաշնակցային […]

̰
Այս ծրագրով Հայաստանը հեռու չի չգնա, և պոպուլիզմը չի դառնա աշխատատեղ. Հերմինե Նաղդալյան

16:21 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստին քննարկվում է կառավարության ներկայացրած ծրագիրը: Հանրապետական խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իր ելույթը սկսեց՝ նշելով, որ ծրագիրը կարդացել է ոչ թե որպես քաղաքական թիմի անդամ, այլ որպես ՀՀ քաղաքացի: «Այս ծրագրով Հայաստանի Հանրապետությունը հեռու չի չգնա, քանի որ գլխավոր ուղղությունն ու գործիքը պոպուլիզմն է, որը մասամբ արդարացվում է հանրային աջակցությունը չկորցնելու հանգամանքով, բայց, […]

̰
Բաքուն քննադատել է Ստեփանակերտը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

16:20 07.06.2018

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ՝ անվանելով դրանք ապակառուցողական, հայտնում է «Ազատություն»-ը: «Մենք այդ հայտարարությունները գնահատում ենք որպես բանակցային գործընթացի տապալմանն ու ոչ կառուցողական ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված քայլ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Հաջիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի […]

̰
Մոտ օրերս բոլորս միասին շուրջպար ենք պարելու. Թորոս Սեֆիլյան

16:18 07.06.2018

«Շատ մոտ օրերս բոլորս միասին շուրջպար ենք պարելու»,- նման արտահայտություն է արել Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը վերաքննիչ բողոքի քննությունից առաջ: Նա դահլիճում գտնվողներին հիշեցրել է իրենց պայմանավորվածության մասին և կոչ արել տեղից անհարկի բացականչություններ չանել և ավելորդ մտքեր չհնչեցնել: «Եթե կարիք լինի, ես ձեզնից առաջ նման գործողության կդիմեմ»,- ասել է Թորոս Սեֆիլյանը:  

̰
Սա նպատակների և երազանքների հուշագիր է․ Շարմազանովը՝ կառավարության ծրագրի մասին

16:13 07.06.2018

«Ներկայացված փաստաթղթում առկա են նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր։ Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, կոնկրետ քայլերի հաջորդականություն, չկան ժամկետներ և ակնկալվող արդյունքների ցուցանիշներ, ըստ այդմ՝ նաև քաղաքական պատասխանատվություն»,- այս հայտարարություններով ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր սկսեց ՀՀ կառավարության ծրագրի քննադատությունն Ազգային ժողովում։ Շարմազանովը հիշեցրեց, որ […]

̰
BACK_TO_TOP