TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Բակո Սահակյանը ներկայացրել է ԱՀ պետական և ֆինանսերի նախարարներին

16:12 07.06.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ԱՀ պետնախարարի աշխատակազի ու ֆինանսների նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Նախագահ Սահակյանը պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին մաղթել է արդյունավետ աշխատանք: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

̰
Թուրքիայում Վրաստանի 2 քաղաքացիներ մեղադրվում են դաժան սպանության մեջ

16:11 07.06.2018

Hurriyet թերթի տեղեկությամբ՝ Վրաստանի 2 քաղաքացիներ` 2 եղբայրներ, Թուրքիայում մեղադրվում  են իրենց  գործատուի սպանության մեջ: Թուրքիայի քաղաքացին, վրացի եղբայրներին սեփական խանութում աշխատելու նպատակով, աշխատանքի էր ընդունել 2 ամիս առաջ: Դեռևս չպարզված պատճառով, եղբայրները ներխուժել էին խանութի երկրորդ հարկում գտնվող գործատուի տուն և կտտանքների ենթարկել նրան ու կնոջը: Ավելի ուշ, խոշտանգված կինը ոստիկաններին պատմել է, թե […]

̰
Նաիրա Զոհրաբյանը թերթել է բոլոր նախկին կառավարությունների «խալաստոյ» թվերն ու խոստումները

16:07 07.06.2018

Հայաստանի կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ վերջին օրերին Հանրապետական կուսակցության անդամները հաճախ հիշատակում են կառավարության ծրագրում թվերի բացակայությունը։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը թերթել է նախկին կառավարությունների «խալաստոյ» թվերն ու չիրագործված խոստումները։ Պատգամավորը ԱԺ ամբիոնից որոշեց թվարկել այդ թվերը։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախկին կառավարության ղեկավարը 850 […]

̰
«Արսենալ»-ը ներկայացրել է արտագնա հանդիպումների նոր համազգեստը

16:03 07.06.2018

Լոնդոնի «Արսենալ»-ը ներկայացրել է արտագնա հանդիպումների նոր համազգեստը: Մարզաշապիկը մուգ կապույտ է՝ մանուշակագույն գծերով: «Զինագործների» տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է:

̰
Էրդողանն այլևս անպարտելի չէ․ The Washington Post

16:02 07.06.2018

Ամերիկյան The Washington Post թերթն անդրադարձել է Թուրքիայի հունիսի 24-ի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ Թերթը գրում է, որ ընտրությունը կարող է շրջադարձային լինել նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, որն անպարտելի է համարվել նախորդ բոլոր ընտրություններում։ «Ամենակարևոր շրջադարձն այն է, որ Թուրքիայի մասնատված ընդդիմադիր ուժերը միավորվեցին: Այդ միավորումը կարող է բեկումնային լինել Էրդողանի համար, քանի որ […]

̰
Հայաստանի ռուսական ռազմակայանի օդուժը ոչնչացրել է պայմանական հակառակորդի ՌԷՊ կայանները

15:55 07.06.2018

Հայաստանի ռուսական ռազմակայանի Էրեբունի ավիացիոն բազայի բանակային օդուժի օդաչուները սկսել են յուրացնել ինքնուրույն և զույգով թռիչքները՝ նմանակման հրթիռահարվածներ հասցնելով պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համալրիներին: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ գործնական թռիչքների ընթացքում հարվածային «Մի-24» և մարտափոխադրական «Մի-8ՄՏՇ» ուղղաթիռների օդաչուներն ուսումնամարտական թռիչքներ են կատարել «Ալագյազ» զորավարժարան, անցկացրել տեղանքի դիտողական հետախուզում և […]

̰
Հանրապետական կուսակցությունը լավ ընդդիմություն է. Արամ Սարգսյան

15:49 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստում ներկայացված կառավարության ծրագրի մասին իր կարծիքն է հայտնել «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը և իր խոսքում նշել, որ քաղաքական առումով կառավարության ծրագիրը պետք է ունենա հստակ պատասխանատու և այդ պատասխպանատուն ներկա կառավարությունն է. «Սակայն պետք չէ մոռանալ, որ մեր երկրում տեղի է ունեցել իսկապես թավշյա հեղափոխություն և այն արել է ժողովուրդը, ուստի […]

̰
Վրաստանում ութ երկրների մասնագետների մասնակցությամբ ընթանում են միջուկային անվտանգության զորավարժություններ

15:47 07.06.2018

Վրաստանում ութ երկրների մասնագետների մասնակցությամբ ընթանում են Lion Shield խորագրով միջուկային և ճառագայթային վերահսկողության հարցերով զորավարժություններ: Այս մասին ասվում է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության կայքում: Զորավարժությունները, որոնք Թբիլիսիում սկսվել են երեկ, կտևեն չորս օր: Վրաստանից բացի, զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Ալբանիայի, ինչպես նաև Բոսնիայի և Հերցեգովինայի ներկայացուցիչները: Դասընթացները նախաձեռնել է Եվրամիությունը: […]

̰
Ապրեն Կյուրեղյանները, ապրեն Ծռերը. Սեֆիլյանը շնորհավորել է ազատ արձակված անդամներին

15:40 07.06.2018

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը շնորհավորել է ազատ արձակված Արեգ Կյուրեղյանին և «Սասնա ծռեր»-ի ազատ արձակված մյուս անդամներին: «Նոր իմացա, որ Տիգրան Սարգսյանը քիչ առաջ ազատ է արձակվել, ապրեն Կյուրեղյանները, ապրեն Ծռերը, ապրի Ալեք Ենիգոմշյանը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը, որից հետո դահլիճում գտնվողները սկսեցին ծափահարել ու Սեֆիլյանի անունը վանկարկել: Հիշեցենք, որ այսօր սկսվել և հետաձգվել է […]

̰
Կառավարության ծրագրում ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի ծրագրերը ներառված չե՞ն

15:37 07.06.2018

ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ կառավարության ծրագրի համար ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները քաղաքական պատասխանատվություն կրո՞ւմ են, և արդյո՞ք այս ուժերի ծրագրային դրույթները ներկայացված են կառավարության ծրագրում։ «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը կար, գոյություն ուներ և շարունակում է գոյություն ունենալ, և այդ ծրագիրը կառավարության գործունեության տեսադաշտում է լինելու, […]

̰
Արտահերթ ընտրությունները կարող են լինել 1 տարվա, 9 ամսվա, 5 ամսվա ընթացքում․ Նիկոլ Փաշինյան

15:36 07.06.2018

Հայաստանի կառավարությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել մեկ տարվա ընթացքում, և սա նշանակում է, որ դրանք կարող են անցկացվել 9 ամսվա ընթացքում, 5 ամսվա ընթացքում, և այլն։ Այս մասին այսօր կառավարության ծրագրի՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ իշխող ուժի համար ձեռնտու կլիներ այդ ընտրություններն անցկացնել անմիջապես, ու օգտվելով էյֆորիկ […]

̰
Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանից դրախտի ուղեգիր ենք ակնկալում. Գևորգ Պետրոսյան

15:34 07.06.2018

ԱԺ արտահերթ նիստում կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումներն են ընթանում, և քիչ առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան իր ելույթում նշեց, որ ոչ մեկից պետք չէ անթերի ծրագիր ակնկալել. «Ես համոզված եմ , որ մեր վարչապետը իր թիմակիցների հետ նույնպես գիտակցում է, որ այս ծրագիրը անթերի չէ, բայց եկեք հարգենք միմյանց և անթերի չլինելու հանգամանքը չօգտագործենք […]

̰
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստը դարձյալ հետաձգվեց

15:33 07.06.2018

Վերաքննիչ դատարանում այսօր՝ հունիսի 7-ին, մեկնարկել և հետաձգվել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը այսօր միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի հաջորդ նիստին իր ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու համար այլ լրացված հիմքեր ներկայացնի դատարանին: Կողմերը չառարկեցին և նիստը մեկ օրով հետաձգվեց: Հաջորդ նիստը վերանշանակվեց վաղը: Հիշեցնենք, որ նախորդ […]

̰
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում նահանջել է 2 տեղով

15:31 07.06.2018

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատ 2 տեղով նահանջել է և հիմա զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Գերմանիայի հավաքականը շարունակում է գլխավորել աղյուսակը, լավագույն հնգյակում նրան հաջորդում են Բրազիլիայի, Բելգիայի, Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականները: Ազգերի լիգայի խմբային փուլում մեր հավաքականի մրցակիցներից Մակեդոնիայի հավաքականը գտնվում է 71-րդ տեղում, Լիխտենշտեյնի հավաքականը՝ 180-րդ […]

̰
Ոչ ոք Յուրային իր անուն-ազգանունի համար չի հրավիրել հավաքական. Վարդան Մինասյան

15:26 07.06.2018

«Ոչ ոք Յուրային իր անուն-ազգանունի համար չի հրավիրել հավաքական»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ հավելելով, որ ինքը հույսով է լցված, քանի որ առանձնազրույցը, որն ունեցել է Մովսիսյանի հետ, բարձր մոտիվացիայի մասին է վկայել: «Ինքը շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ իր մաքսիմումը: Իսկ դա արդեն մեծ բան […]

̰
Հայաստանը պետք է վստահ լինի, որ Վրաստանը որևէ դավադրություն չունի իր դեմ և հակառակը․ Փաշինյան

15:21 07.06.2018

Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի գործողություններում դավադրություն և սադրանք չկա Հայաստանի ու հայության դեմ, իսկ Վրաստանն ու վրաց ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ Հայաստանի գործողություններում սադրանք ու դավադրություն չկա Վրաստանի ու վրացիների դեմ։ Հայաստանի վարչապետի խոսքերով՝ այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել իր՝ Վրաստան այցի և այնտեղ տեղի ունեցած հանդիպումների […]

̰
Սեյսմիկ ռեժիմի ակտիվացումը նվազում է. Հրաչյա Պետրոսյան

15:19 07.06.2018

Երեկ Հայաստանի մի քանի շրջաններում երկրաշարժեր են գրանցվել: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից տեղեկատվություն է տարածվել, որ երկրաշարժը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: Իսկ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Նշենք, որ երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում: ԱԻ […]

̰
Քննարկվող փաստաթուղթն ինձ համար ավելի շատ տեսլական է. Սպարտակ Սեյրանյան

15:15 07.06.2018

Այսօր ԱԺ արտահերթ նիստին քննարկման է դրվել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագիրը: Ընդմիջումից հետո մեկնարկեցին ԱԺ ելույթները, որի ընթացքում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյան իր ելույթում նշեց, որ կապ չունի կառավարության ներկայացրած ծրագրի ծավալը: «Իմ քաղաքական գործունեության ընթացքում ես մի շարք կառավարության ծրագրեր եմ տեսել, որոնք եղել են թե՛ ծավալով մեծ, թե՛ ծավալով փոքր: Նշեմ, […]

̰
Թուրքիայում երեխան բերման է ենթարկվել Դեմիրթաշի անունը պատին գրելու համար

15:14 07.06.2018

Թուրքական Բուրսա քաղաքում 13-ամյա տղան իրենց տան պատին քրդական «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի անունը գրելու համար բերման է ենթարկվել, տեղեկանում ենք «Էվրենսել» թերթից: Նշվում է, որ իրավապահները տղայից հետաքրքրվել են, թե արդյոք նրանց տանը խոսվում է քաղաքականության մասին և խորհուրդ են տվել զգուշանալ նման արարքներ գործելուց, քանի որ դրանք բացասական ազդեցություն կարող են […]

̰
Հավաստիացնում եմ՝ կախարդական փայտիկ կա՛․ Նիկոլ Փաշինյան

15:10 07.06.2018

Թոշակառուների թոշակները բարձրացնելու վերաբերյալ հարցն այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը նշեց, թե կախարդական փայտիկ չկա՝ ակնարկելով, որ արագ լուծում չի կանխատեսում այս հարցում, բայց նշեց, որ թոշակառուների վիճակն իրոք վատ է։ «Պարո՛ն Ազիզյան, ես Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա՛, և կախարդական փայտիկն […]

̰
Ես Ալիկ Բանդուրյանի հետ ընդհանրապես կապ չունեմ, շփված չկամ. Սասուն Միքայելյան

15:07 07.06.2018

Ես Ալիկ Բանդուրյանի հետ ընդհանրապես կապ չունեմ, շփված չկամ: Տվել եմ նրան ազատելու երաշխավորագիր, որովհետև ինձ խնդրել էին՝ ելնելով նրա առողջության հետ կապված խնդիրներից։ Այս մասին, ինչպես հայտնում է Tert.am-ը, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Ասել էին՝ ծայրահեղ ծանր է վիճակը։ Մի քիչ հեռվից գամ՝ ես եղել եմ կալանավոր, […]

̰
Եթե դիմացինը պատրաստվում է պատերազմի, ուրեմն մենք էլ պետք է պատրաստվենք․ Փաշինյան

15:00 07.06.2018

Հայաստանի կառավարության ծրագրում նշվում է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն իրենց ռազմատենչ հայտարարություններում։ Այս խոսքերով ՀՀ ԱԺ-ում պատգամավորներից մեկը հարց ուղղեց կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք սա հավասարության նշան չի դնում կողմերի միջև։ Փաշինյանը հայտարարեց, որ այդպես պետք չէ մեկնաբանել այդ դրույթը և հիշատակեց վերջերս օտար դիվանագիտական առաքելություններից […]

̰
Քաղաքական համաներում լինելը քաղաքական նպատակահարմարության հարց է․ Փաշինյան

14:58 07.06.2018

Հայաստանի կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորներից Նապոլեոն Ազիզյանը վարչապետից հետաքրքրվեց՝ լինելո՞ւ է համաներում, թե՞ ոչ։ Սրան ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ համաներման պրոցեսները, եթե լինում են, լինում են գաղտնիության պայմաններում, այլապես մարդիկ կմտածեն, որ կարող են հանցագործություն անել, միևնույն է, համաներում է լինելու։ «Իսկ քաղաքական համաներումը լինել կամ չլինելը, կարծում եմ, ինչ-որ առումով […]

̰
Ավելի լավ է պարտվել ընկերական խաղերին, բայց հաղթել պաշտոնականներում. Վարդան Մինասյան

14:54 07.06.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ադրադարձել է  Ավստրիայում անցկացրած ընկերական խաղերը Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ: Մինասյանն ասել է, որ այդ խաղերի ժամանակ ինքը հաղթելու նպատակ չէ, որ դրել է: «Մենք առաջինը պետք է ներկայացնեինք թիմի ընդհանուր փիլիսոփայությունը՝ ոնց ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու՝ ուժեղ և թույլ […]

̰
Ամաչում ենք, որ չենք կարողացել կառավարության կազմում ավելի շատ կանանց ներգրավել․ Փաշինյան

14:45 07.06.2018

Հայաստանի կառավարության ծրագրի՝ ՀՀ ԱԺ-ում քննարկման ընթացքում պատգամավորներից Արմենուհի Կյուրեղյանը վարչապետին հարց ուղղելիս նշեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ մինչ այս արած բոլոր ուղերձները տեղ են գտել կառավարության ծրագրում, բացի մեկից՝ կանանց ավելի լայն ընդգրկվածությունից։ Ո՞րն է սրա պատճառը, և արդյո՞ք իշխանությունները մտադիր են շտկումներ մտցնել այս հարցում, Փաշինյանին հարցրեց պատգամավորը։ «Տիկին Կյուրեղյան, եթե անկեղծ ասեմ, մենք […]

̰
Ծրագրում նշված երջանիկ քաղաքացին ո՞րն է, երջանիկ լինելու համար պետք է խելքի պակաս լինի․ Բոստանջյանը՝ Փաշինյանին

14:41 07.06.2018

Հայաստանի կառավարության ծրագրում մի քանի տեղ նշվում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն երջանիկ։ ՀՀ ԱԺ-ում այսօր կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունեն երջանիկ քաղաքացի ասելիս։ «Կուզենայի իմանալ՝ այդ երջանիկ բառի տակ դուք ի՞նչ ծանրաբեռնվածություն եք ուզում դնել, որովհետև իմ կյանքի ոչ քիչ տարիների […]

̰
Ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը Ստամբուլում բրոնզե մեդալ է նվաճել

14:30 07.06.2018

Ստամբուլում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23-տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել վորոնեժցի ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը: Օհանյանը հանդես է գալիս մինչև 72 կգ քաշային կարգում։ Առաջնության ընթացքում նա մրցել է 16 ըմբշամարտիկի հետ, որոնք ներկայացնում էին Սերբիան, Նորվեգիան, Հայաստանը, Լիտվան, Ավստրիան, Սլովակիան, Բուլղարիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան, Բելառուսն ու Մոլդովան։ Հունահռոմեական ոճի 21-ամյա մարզիկը […]

̰
Ինչպե՞ս է ապահովվելու ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը՝ ըստ Փաշինյանի

14:26 07.06.2018

Ազգային ժողովում կառավարության քննարկման ընթացքում պատգամավորներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչ ժամկետներում և ինչպես է նախատեսում իրականացնել վեցերորդ գումարման Ազգային ժողովի լուծարումն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Սրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատանքային խումբ է ձևավորվելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կազմակերպելու համար։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտման ապահովմանը, ապա լուծումը լինելու է օրինականության […]

̰
Լավրովը խոսել է, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան

14:23 07.06.2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն մասին, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան: Նա այդ մասին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: նա պատասխանել է «Նովոյե վրեմյա» թերթի լրագրողի հարցին: Լրագրողի հարցրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին ռեզոնանսային հայտարարություն […]

̰
Կավատություն, բռնաբարություն, խուլիգանություն. ոստիկանության ամփոփագիր

14:21 07.06.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 6-ից 7-ը ոստիկանության աշխատակիցները բացահայտել են հանցագործության 30 դեպք։ Բացահայտվել են անձնական ունեցվածքի գողության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, խուլիգանության 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կավատության, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպքեր։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում […]

̰
BACK_TO_TOP