TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+29.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Մերկելը կոչ է արել Եվրոպային հաստատակամություն դրսևորել «փոփոխվող աշխարհում»

08:35 07.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ երկրներին հաստատակամություն դրսևորել ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ իշխանությունները փոխում են աշխարհակարգը, որը հաստատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս մասին փոխանցում է Bloomberg գործակալությունը: Համաշխարհային նոր խնդիրների թվում Մերկելն անվանել է իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանումը: Մերկելի […]

̰
Բրազիլիայում 3 տարի հետախուզվող թմրավաճառին գտել են բետոնե հատակի տակ

08:22 07.06.2018

Բրազիլիայի ոստիկանությունը տան բետոնե հատակի տակ հայտնաբերել է 3 տարի հետախուզման մեջ գտնվող թմրավաճառին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հրապարակելով տղամարդու ձերբակալության տեսանյութը: Իրավապահներն անանուն զանգ էին ստացել 39-ամյա Ժան Գոմեշ Չիոլայի գտնվելու վայրի մասին: Հունիսի 5-ի առավոտյան նրանք ուղևորվել էին տղամարդու 20-ամյա որդու տուն՝ ստացած տեղեկությունը ստուգելու: Դուռը բացելու կոչերին տղան չի արձագանքել, […]

̰
Այսօր Զոհրապ Մնացականյանն ու Լավրովը քննարկում կունենան Արցախի շուրջ

08:12 07.06.2018

Այսօր Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանն իր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններն ու ԼՂ խնդիրը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը: «Նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման համատեքստում»,- նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզում

08:02 07.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Գրիբոյեդովի փ. 7, 11, 1Ա, 19, 31, 41/1, 43, 43/1 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Աղբյուր Սերոբի փ. 2, 4, 6, 6Ա, 8 շենքերը, Գյուլբենկյան փ. 1, 2, 2/1 շենքերը, […]

̰
Թրամփը մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ

07:53 07.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ դեռևս մայիսի 25-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրյուդոն քննադատել է Թրամփին, որը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար՝ ելնելով ազգային անվտանգության […]

̰
Չինաստանում ձայնային հարձակումից ամերիկացի 2 դիվանագետ է տուժել. New York Times

07:41 07.06.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտը տարհանել է չինական Գուանչժոու քաղաքի ԱՄՆ հյուպատոսարանի ծառայողներին՝ արտասովոր ձայնային ազդեցության վերաբերյալ գանգատներից հետո: Չինաստանում ԱՄՆ հյուպատոսարանի առնվազն 2 աշխատակիցներ տարհանվել են անհայտ ձայնային ազդեցության պատճառով ինքնազգացողության վատացումից հետո: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին: Թերթի տեղեկություններով՝ ամերիկացի բուժաշխատողներն անցկացնում են հյուպատոսարանի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժզննություն: […]

̰
Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է մոտ 100-ի

07:30 07.06.2018

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 99-ի: Այս մասին հայտնել է Կենտրոնական Ամերիկայի Դատաբժշկության ազգային ինստիտուտը: Տարերային աղետների հետևանքների նվազեցման ազգային ծառայության ղեկավար Սերխիո Կաբանյասն ավելի վաղ հայտարարել էր, որ անհետ կորած է համարվում 192 մարդ: Ֆուեգոյի՝ վերջին տարիների հզորագույն ժայթքման հետևանքներն անդրադարձել են ավելի քան 1,7 մլն մարդու վրա:  

̰
ԱՄՆ Սենատը կարող է սահմանափակել մաքսատուրքեր սահմանելու նախագահի իրավունքը

07:21 07.06.2018

Ամերիկյան Կոնգրեսում մի խումբ սենատորներ ներկայացրել են օրինագիծ, որի ընդունումը կսահմանափակի որոշ երկրների դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը: Ներկրման սահմանափակումները պետության ղեկավարը կարող է ներմուծել միայն օրենսդիրների համաձայնությունը ստանալուց հետո: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական Բոբ Կորկերը՝ Թեննեսի նահանգից: Նրան միացել է ևս 4 հանրապետական և 4 դեմոկրատ գործընկեր: […]

̰
Բաղդադում պայթյունի հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել

07:10 07.06.2018

Բաղդադում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ: Վարկածներից մեկի համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքի արևելքում զինամթերքի պահեստ է պայթել, այլ վարկածով՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հաղորդվում է շուրջ 90 վիրավորի մասին: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: Իրաքի ՆԳՆ ներկայացուցչի տվյալներով՝ պատճառը զինամթերքի պայթյունն է: Նա նշել է, որ զինամթերքը պահվել է մզկիթում, […]

̰
Կիմ Չեն Ինը հանդիպում է խնդրել չորեքթաթ. Թրամփի փաստաբան

00:57 07.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպման անցկացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է չորեքթաթ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր հանդիպումը չեղարկելու մասին: Այս մասին հայտարարել է Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, փոխանցում է The Wall Street Journal-ը: «Կիմ Չեն Ինը չորեքթաթ խնդրել է հանդիպման համար, իսկ դա հենց […]

̰
Վրացի դիզայները երկարաճիտ կոշիկ է ստեղծել ռուսական անձնագրերից

00:41 07.06.2018

Vetements բրենդը, որը հիմնադրվել է ծագումով վրացի դիզայներ Դեմնա Գվասալիայի կողմից, Instagram-ում ապրանքանիշի պրոֆիլում ցուցադրել է երկարաճիտ կոշիկի մոդել՝ ռուսական արտասահմանյան անձնագրերի շապիկների նմանվող պրինտով: Կարմիր կաշվից պատրաստված մոդելը ներառված է 2018-2019 աշուն-ձմեռ հավաքածուում և շուտով կհայտնվի վաճառքում:

̰
Հայտնի է դարձել, թե ինչ նվեր են ստացել արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ից

00:26 07.06.2018

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թոռանը՝ արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին նվիրել է միջնադարյան York Cottage առանձնատունը: Կալվածքը գտնվում է Նորֆոլկ կոմսությունում: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Պարբերականի տվյալներով՝ տունը, որը հայտնվել է նորապսակների տրամադրության տակ, ի սկզբանե, կառուցվել էր թագավոր Էդուարդ VII-ի համար: Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 8000 հեկտար: Պալատին […]

̰
Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ Թրամփը ներում է շնորհել աֆրոամերիկուհուն

00:14 07.06.2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկրորդ հնարավորություն ընձեռել 63-ամյա աֆրոամերիկուհուն: Վերջինս ցմահ ազատազրկման պատիժն է կրում թմրանյութերի պահման համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է CNN-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ Էլիսը կարգապահ բանտարկյալ է եղել: Էլիս Ջոնսոնը ճաղերի հետևում է արդեն 21 տարի: Առաջիկայում նա ազատ […]

̰
Հրդեհ Նորաշեն թաղամասում. կա տուժած

23:58 06.06.2018

Հունիսի 6-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և «Աղետների բժշկության կենտրոն»-ի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ 15-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում գազի […]

̰
ԵՄ-ը հուլիսի 1-ից մոտ 3 մլրդ եվրոյի չափով պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ

23:49 06.06.2018

Եվրահանձանաժողովը հավանություն է տվել ամերիկյան ապրանքների ներմուծման համար 2,8 միլիարդ եվրոյի չափով մաքսերի սահմանմանը: Դա արվում է՝ ի պատասխան ԵՄ երկրների կողմից մատակարարվող պողպատի և ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: Ապրանքացուցակը հետևյալ տեսքն ունի՝ գյուղատնտեսական արտադրանք (եգիպտացորեն բրինձ, լոռամիրգ), սննդամթերք (նարնջի հյութ, գետնանուշի յուղ, վիսկի և […]

̰
̰
ՀՀ տարածքում գրանցված երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում

23:36 06.06.2018

Հունիսի 6-ին` տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և […]

̰
Հայաստանի թուլացրել է դիրքերը Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսում

23:28 06.06.2018

Տնտեսության և խաղաղության միջազգային ինստիտուտը կազմել է խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը: 163 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 120-րդ տեղում՝ կորցնելով միանգամից 7 հորիզոնական: Որպես պատճառ նշվում են 2016 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումները: Վրաստանը զբաղեցրել է 102-րդ, Ադրբեջանը՝ 132-րդ, Թուրքիան՝ 149-րդ հորիզոնականները: Վարկանշային աղյուսակում լավագույն ցուցանիշները պատկանում են Իսլանդիային, ամենավատ ցուցանիշները՝ Սիրիային:

̰
Ստեփանակերտում հունիսի 1-ի դեպքերի առնչությամբ 4 հոգու մեղադրանք է առաջադրվել

23:12 06.06.2018

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին 05.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: […]

̰
Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական

23:02 06.06.2018

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի սխալ կիրառման արդյունքում սփյուռքի նախարարի խորհրդական նշանակված Վաղարշակ Հակոբյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել սփյուռքի նախարարի օգնական: Սփյուռքի նախարարությունն ափսոսանք է հայտնում տեղի ունեցած շփոթմունքի համար և հայցում է քաղաքացիների ներողամտությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Politik.am-ը բարձրաձայնել էր խորհրդականի տարիքի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Fly Emirates-ի գովազդային հոլովակում

22:48 06.06.2018

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Fly Emirates ավիաընկերության գովազդում:  Fly Emirates-ը «Արսենալ»-ի տիտղոսային հովանավորն է: Գովազդում նկարահանվել են նաև «Արսենալ»-ի ֆուտբոլիստներ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, Ալեքս Իվոբին և Հեկտոր Բելերինը: Հոլովակը տարածել է «Արսենալ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: https://www.facebook.com/Arsenal/videos/10156048511877713/

̰
Թուրք բնապահպաններն ահազանգում են Վանա լճի աղտոտվածության մասին

22:36 06.06.2018

Թուրք բնապահպանները կոչ են անում երկրի կառավարությանը ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ ուղղված  Վանա լճի ավազանի պահպանությանը: Ահազանգը հնչեցվել է՝ կապված աղտոտվածության բարձր մակարդակի և  հաճախակի դարձած վնասակար արտանետումների հետ: «Բնապահպանները հավաքել են ավելի քան 13 հազար ստորագրություն և դիմել երկրի իշխանություններին՝ պահանջելով մշակել Վանա լճի բնության պահպանման մասին օրինագիծ»,- գրում է թուրքական Wanhaber.com պարբերականը: Նշվում է […]

̰
Իսրայելն առաջարկում է ռազմական դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի

22:27 06.06.2018

Իսրայելի հետախուզական ծառայության պետ Իսրայել Կացն առաջարկել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ստեղծել ռազմական դաշինք, որը բաղկացած կլինի արաբական և արևմտյան երկրներից։ «Եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները, Իսրայելը կփորձի արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ»,-ասել է նա, փոխանցում է Ermenihaber.am-ը: Իսրայելցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն Իրանի դեմ […]

̰
Սփյուռքի նախարարն ընդդեմ պատվերով հոդվածների. այս տարի պետբյուջե կվերադարձվի ավելի քան 3 մլն ՀՀ դրամ

22:15 06.06.2018

ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարել է պատվերով հոդվածների՝ «անընդունելի և ոչ պրոֆեսիոնալ պրակտիկայի» դադարեցման մասին: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շարունակելով ուսումնասիրել ՀՀ սփյուռքի նախարարության ֆինանսական հարցերը՝ աչքի անցկացրի «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների, հրապարակումների, տեսահոլովակների պատրաստում և հեռարձակում, ձեռքբերում և բազմացում հոդվածի ֆինանսական բացվածքը» 2018 թվականի առաջին հինգ ամիսների համար, […]

̰
Հրազդանի կիրճում և Չարենցավանում օձեր են հայտնաբերվել

22:06 06.06.2018

Հունիսի 6-ին` ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 6 շենքի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: […]

̰
Բնության վրա հանքարդյունաբերության ազդեցության ուղղությամբ ստուգումներ են իրականացվելու

21:56 06.06.2018

ՀՀ բնապահպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ՝ հատուկ պահպանվող տարածքների և անտառների իրավունքների խնդրի լուծում, հանքարդյունաբերություն և այլն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս խնդիրներին անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Ոլորտում առկա խնդիրներից մեկը պահպանվող տարածքների և անտառների իրավունքի խնդրի լուծումն է, ընդ որում՝ սա շատ այլ խնդիրների լուծման նախապայման կարող է […]

̰
Պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը տեղական ինքնակառավարման բարեփոխումներին. Ռիչարդ Միլս

21:42 06.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ռիչարդ Միլսին և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ծրագրերի համակարգող Ադամ Շտեֆանին։ Խոսելով տեղական ինքնակառավարման մարմինների ապակենտրոնացման ու ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝  նախարարն ասել է. «Թավշյա հեղափոփոխությունից հետո մեզ համար ստեղծվել […]

̰
Վարչապետը նոր նշանակում է կատարել

21:35 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով՝ Բագրատ Բադալյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի հրամանագրում։

̰
Սպիտակից հյուսիս-արևելք 6 բալանոց երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում. ԱԻՆ

21:24 06.06.2018

Հունիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային

21:15 06.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային: Նախագահը ողջունել է Թոմ Քաթինայի՝ Արցախ այցելելու որոշումը՝ նշելով, որ Արցախում քաջատեղյակ են նրա գործունեությանը և նրա անձի հանդեպ տածում են մեծ հարգանք: Հանդիպմանը ներկա էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար […]

̰
BACK_TO_TOP