21:12 06.06.2018
LG ընկերությունը ներկայացրել է նոր սմարթֆոններ Q Stylus ստիլուսներով: Այն ներառում է երեք սմարթֆոն, որոնք արտաքնապես իրարից չեն տարբերվում, սակայն ունեն տարբեր հատկանիշներ: Այս մասին ասվում է արտադրողի կայքում: Բոլոր երեք սմարթֆոններն ունեն 6.2 դյույմանոց էկրան՝ 2160 × 1080 պիքսել թույլտվությամբ, խոնավությունից և փոշուց պաշտպանություն՝ IP68 ստանդարտով: Թե ինչ պրոցեսոր է դրված սարքերի հիմքում, ընկերությունը […]
21:02 06.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ է նշանակել: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Սարգիս Ավագյանը և Քրիստինե Ասատրյանը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինե Ասատրյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ»։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սարգիս Ավագյանին նշանակել սպորտի […]
20:56 06.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ համերգային ծրագրով մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով կատարել է Խաչատրյանի […]
20:47 06.06.2018
ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Օրակարգում ընդգրկվել և քննարկվել է երկու հարց. ՀՀ քննչական կոմիտեում 2017 թվականի ընթացքում կատարված ծառայողական քննությունների ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև 2017թ.-ի ընթացքում […]
20:40 06.06.2018
ՀՀ կառավարությունում հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաների և բողոքի ակցիաների մասնակից միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ուղևորափոխադրողները մեկ անգամ ևս ներկայացրին իրենց խնդիրները […]
20:33 06.06.2018
Հունիս ամիսն է, և շատերն արդեն վայելում են ամառային արձակուրդները: Կինոաշխարհում նույնպես եղանակն ու տրամադրությունը թեժ է, բայց ոչ արձակուրդային: Այս ամսվա ընթացքում մի շարք կարևոր ու երկար սպասված ֆիլմերի պրեմիերաներ կան: Դինոզավրերից սկսած՝ մինչև սիրելի Էսկոբար: SHANTNEWS-ը ձեզ է ներկայացնում հունիսյան ֆիլմերը: «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհ 2» Ռեժիսոր` Խուան Անտոնիո Բայոնա Գլխավոր դերերում` Քրիս Պրեթ, […]
20:32 06.06.2018
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: Համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ վարչապետի կայքում: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր […]
20:31 06.06.2018
«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա հավակնորդ Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլոն իր խոսքում նշեց, որ Լատինական Ամերիկայում շատ խնդիրներ կան և փախստականների հարցն այնտեղ շատ լուրջ է: «Իմ կազմակերպությունը փախստականներին ցուցաբերում է օգնություն: Նրանց մեջ կան բռնության ենթարկված կանայք և երեխաներ: Մենք գիտակցում ենք, որ բոլորը փորձում են անցնել Հյուսիսային Ամերիկա, իսկ մենք օգնում ենք օրինական […]
20:29 06.06.2018
Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր «Ավրորա» մրցանակի այս տարվա հավակնորդները ներկայացնում էին իրենց պատմությունները և պատասխանում հարցերին: «Ավրորա» մրցանակի հավակնորդ Չո Լա Աունն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին ջերմ ընդունելության համար և ներկայացրել իր գյուղի ոչնչացման պատմությունը: «2012 թվականին իմ գյուղը ոչնչացվեց և ծայրահեղականները մեզ դուրս շպրտեցին մեր տներից: Երբ զբաղված էի իրավաբանությամբ, նկատում էի, […]
20:15 06.06.2018
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որն այժմ Բրեստի «Դինամո»-ի վարչության նախագահն է, տեղափոխվել է Կոլումբիայի Կալի քաղաքի հիվանդանոցներից մեկը: The Sun բրիտանական պարբերաանի համաձայն՝ Մարադոնան ծնկի վիրահատության կենթարկվի: Նշվում է, որ 57-ամյա արգենտինացին արդեն 4 ամիս է, ինչ ոտքի հետ լուրջ խնդիրներ ունի: «Մարադոնան կանցնի ծնկի ընդհանուր հետազոտություն: Մենք կգնահատենք վնասվածքի ծանրությունը և հետազոտության արդյունքների […]
20:06 06.06.2018
Ժիրայր Սեֆիլյանը հույս է հայտնել, թե «Սասնա ծռեր»-ի անդամները ազատության մեջ կլինեն: Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում: Նա նաև նշել է, որ թեպետ ասելու շատ բան ունի, բայց չի խոսելու, քանի դեռ նրանք ազատության մեջ չեն: Ժիրայր Սեֆիլյանը նաև գործող իշխանությանը նեցուկ կանգնելու կոչ է արել. «Մենք պետք է նեցուկ կանգնենք իշխանությանը՝ […]
19:58 06.06.2018
Գիտնականները պարզել են, թե որ երգը կարող է օգնել փրկել մարդկային կյանքը: Պարզվել է, որ ամենահարմարը Macarena երգն է, քանի որ նրա ռիթմը համապատասխանում է կրծքավանդակի սեղմման անհրաժեշտ հաճախականությանը, գրում է Naked Science-ը: Այնպիսի գործողություններ, ինչպիսիք են թոքերի արհեստական օդափոխությունը և սրտի անուղղակի մերսումը, պետք է իրականացվեն որոշակի ռիթմի համաձայն՝ 100-120 սեղմում րոպեում: Բժիշկներն ուսումնասիրել […]
19:50 06.06.2018
Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական ամենամյա մրցանակի այս տարվա հավակնորդներ Չո Լա Աունի, Հեկտոր Թոմաս Գոնսալեսի և Սունիտա Քրիշնանի հետ հանդիպումը: «Ավրորայի» հերոսները պատմել են իրենց կյանքի պատմությունը, պատասխանել ներկաների հարցերին: Սունիտա Քրիշնանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում ջերմ հյուրընկալության և սիրո համար, այնուհետ, ներկայացնելով իր կյանքի պատմությունը, ասաց, որ երբ 15 տարեկան […]
19:42 06.06.2018
Հունիսի 5-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի նստաշրջանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Կիրակոսյանը, անդրադառնալով քննարկմանը ներկայացված ԱԷՄԳ 2017թ. Տեխնիկական համագործակցության ծրագրի մասին ԱԷՄԳ Գլխավոր քարտուղար Յուկիո Ամանոյի զեկույցին, […]
19:35 06.06.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի-Երևան» ջրատարի վրա առաջացած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 6-ին ժամը 19.00-ից մինչև հունիսի 8-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ռոստոմի, Մ․Հերացի, Սարի Թաղի 1-3, Օստրովսկու, Աղյուսագործների, Ծատուրյան, Քաջազնունի, Քրիստափորի, Տոլստոյի, Չարենցի, Արհեստավորների 1-ին, 2-րդ, Շահինյան, Գլինկայի, Բուռնազյան, Աճեմյան, Միչուրինի, Սուվորովի, Գետառի, […]
19:28 06.06.2018
Հայտնի հետաքննող լրագրող Սթիվեն Քյուրքչյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքը սկսեց ՀՀ քաղաքացիներին շնորհակալական խոսք հայտնելով: Նա նշեց, որ հիացնող էր հայ ժողովրդի համախմբվածությունը և ոգևորում ու ոգեշնչում էին ամբողջ աշխարհին: «Կա մի արտահայտություն այն լրագրողների մասին, որոնք հետաքննական լրագրությամբ են զբաղվում` «Հետաքննող լրագրողները փորձում են ապացուցել, որ ճշմարտության մեջ կա զորություն»: Ես կուզենայի այս պահը […]
19:20 06.06.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը՝ կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերի գլխավորությամբ: Քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
19:14 06.06.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Համաձայն հրամանագրերի՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։ Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության […]
19:05 06.06.2018
Բարսելոնայում թալանել են երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի տունը, գրում է Macra-ն: Հայտնի է, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի թիմի հետ մարզումների է, իսկ Շակիրան հյուրախաղերի է եղել Գերմանիայում: Գողերը տնից տարել են թանկարժեք իրեր, զույգին պատկանող զարդեր և ժամացույցներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
19:04 06.06.2018
Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Հավաքվածներն իրենց հետ բերել են պաստառներ «Նոր Հայաստան, նոր ընտրյալ կաթողիկոս» գրությամբ: Նախաձեռնության համակարգողներից հայր Կորյունը պնդեց, որ իրենք շարունակելու են պայքարել այնքան, մինչև հասնեն իրենց նպատակին: Նա ասաց, որ վաղը պատրաստվում են գնալ Էջմիածին` հանդիպելու կաթողիկոսի հետ: Նշենք, […]
19:00 06.06.2018
Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի արվարձաններում գտնվող տներից մեկի բակում: Կինը փորձել է կայանել ավտոմեքենան տան դարպասի մոտ, բայց չի նկատել սեփական որդուն, որն այդ պահին խաղալիս է եղել բակում, հաղորդում է life.ru-ն: Կինը հասկացել է, որ ինչ-որ մեկին գցել է մեքենայի տակ, սակայն մինչև վերջին պահը չի գիտակցել, որ մեքենայի անիվների տակ իր երեք […]
18:59 06.06.2018
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը ժամանակ խնդրեց բողոքներին ծանոթանալու համար: Հունիսի 6-ի նիստում ընթերցվեց նաև վերաքննիչ բողոքը, որով պահանջ է ներկայացվել անմեղ ճանաչել և ազատ արձակել ամբաստանյալներին: Պետական մեղադրողը բողոքը անհիմն որակեց և առաջարկեց մերժել: Դատավարությունը արագ ավարտին հասցնելու նպատակով կողմերը համաձայնության եկան նիստերն անցկացնել […]
18:49 06.06.2018
Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեցին «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումները, որին ներկա է նաև մարդասիրական մրցանակաբաշխության առաջին տարվա հաղթող Մարգարիտ Բարանկիցեն: Նա իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը հույս է տվել իրեն և իր ժողովրդին: «Մենք այստեղ ենք տոնելու սերը, որը մեզ բոլորիս գյուտարար է դարձրել: 2016 թվականին, շնորհիվ հայ ժողովրդի, իմ կյանքը փոխվեց: Դուք ինձ […]
18:24 06.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանին Մեծ ութնյանկի, այժմ` Մեծ յոթնյակի երկրների կազմ վերադարձնելն անհնար է:
18:23 06.06.2018
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. […]
18:13 06.06.2018
Քաղաքացի Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունիսի 6-ի որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջների խախտման հատկանիշներով, ասվում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: […]
18:08 06.06.2018
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք դեպքեր: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից […]
18:01 06.06.2018
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 26.09.17 թվականին կազմակերպած 2016-2017թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիթորինգի արդյունքների ներկայացման վերաբերյալ միջոցառման շրջանակներում, որին հրավիրված են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները, քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հայտի ապահովման միջոցների գանձման գործընթացում հնարավոր խախտումների վերաբերյալ հարցեր: «Գնումների մասին» 2010թ. դեկտեմբերի […]
17:55 06.06.2018
Այսօր՝ հունիսի 6-ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում: ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17.07-ին՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժը եղել է 4.3 մագնիտուդով, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, […]