TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մի քանի մարզերում

07:45 06.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Քանաքեռ 9փ. 16-48; 10փ. 7-32; 11փ. 1-12 սեփական տները, թիվ 8 գիշերօթիկ դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան փ. 1-11 սեփական տները, Վարշավյան փ. 47-92 սեփական տները, թիվ 136 մանկապարտեզը […]

̰
ԱՄՆ-ում անհանգստացած են Ասադի և Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպումից

07:34 06.06.2018

ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպման մասին ստացված տեղեկությունից: «Մենք չենք կարող հաստատել, որ այդ հանդիպումն իսկապես տեղի կունենա, այդուհանդերձ, դա մեզ համար անհանգստանալու առիթ է»,-ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում RIA Novosti-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սիրիայի […]

̰
Գվատեմալայում հրաբխային նոր ժայթքում է գրանցվել. զոհերի ու անհետ կորածների թիվն աճում է

07:23 06.06.2018

Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը կրկին ժայթքել է: Զոհերի թիվը հասել է 75-ի: Իշխանությունները բնակչության հրատապ տարհանում են հայտարարել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է նաև, որ 300 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վերջին 40 տարվա ընթացքում գրանցված խոշորագույն ժայթքումը հանգեցրել է նրան, որ հրաբխից արտանետվում է տաք գազ և հալված լեռնազանգված: Ֆուեգոյի վերջին […]

̰
Քաթարը դիտարկում է ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը

07:12 06.06.2018

Քաթարը կցանկանար անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որի հետ ներկայում արդյունավետորեն համագործակցում է: Այս մասին ՊՆ-ի «Ալ-Թալյայա» պարբերականի հետ զրույցում ասել է Քաթարի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Խալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյան: «Քաթարն արդյունավետորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այդ համագործակցությունն օրեցօր զարգանում է և կարող է տանել Քաթարի տարածքում ՆԱՏՕ-ի որևէ ստորաբաժանման կամ մասնագիտացված կենտրոնի տեղակայման: Ինչ վերաբերվում […]

̰
Այսօր թողարկված Xiaomi Mi 8-ի ողջ քանակությունը սպառվել է 37 վայրկյանում

01:00 06.06.2018

Չինաստանում 37 վայրկյանում սպառվել է այսօր թողարկված Xiaomi Mi 8 սմարթֆոնի ողջ խմբաքանակը: Այս մասին հայտնում է GSMArena-ն: Հաջորդ խմբաքանակը վաճառքի կհանվի հունիսի 12-ին: Նորույթի շնորհանդեսը տեղի էր ունեցել մայիսի 31-ին: Snapdragon 845 պրոցեսորով սմարթֆոնի արժեքը կազմում է 360 եվրո: Այն վաճառվում է դեռևս միայն Չինաստանում: Որոշ ժամանակ անց նախատեսվում է ընդլայնել նորույթի վաճառքի աշխարհագրությունը:

̰
Չինաստանում պատմական շենքը 54 մետրով տեղաշարժել են

00:48 06.06.2018

Շանհայում պատմական նշանակություն ունեցող շենքը տեղաշարժել են 54 մետրով և թեքել մոտ 90 աստիճանով: Այս մասին հայտնում է Nd Tv-ն: Դա արվել է առևտրի կենտրոնի շինարարության համար տարածք ազատելու նպատակով: Մոտ 100 տարի առաջ կառուցված եռահարկ շենքի տեղաշարժումը կատարվել է մոտ 2 շաբաթում, հատուկ կառուցված ռելսերով: Մասնագետները հայտնել են, որ կիրառել են համակարգչային կառավարմամբ հատուկ […]

̰
Ամերիկացի սենատորները մնացել են առանց ամառային արձակուրդների

00:38 06.06.2018

ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը չի կարող օգոստոսյան արձակուրդ ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարել բոլոր առաջադրված հանձնարարությունները: Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը, ով զբաղվում է վերին պալատի աշխատանքի գրաֆիկի համակարգմամբ, չեղարկել է սենատորների համար ամառային արձակուրդները: Դա կապված է դեմոկրատ սենատորների կողմից պետական ապարատի որոշ պաշտոններում նախագահի թեկնածուների հաստատման գործում առկա խոչընդոտների, ինչպես […]

̰
Մակրոնը նմանություն է գտել Թրամփի հետ զրույցների և երշիկի միջև

00:25 06.06.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երշիկեղենը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների հետ՝ ասելով, որ ավելի լավ է չիմանալ դրանց պարունակության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Լրագրողները խնդրել էին Մակրոնին մեկնաբանել CNN-ի նյութը, որում նրա վերջին հեռախոսազրույցը Թրամփի հետ անվանվել էր «սարսափելի»: Ֆրանսիայի նախագահը պատասխանել է Գերմանական կայսրության […]

̰
Ստամբուլի հայկական եկեղեցին պղծած թուրքին սպառնում է 1.5 տարվա բանտարկություն

00:08 06.06.2018

Ստամբուլի ոստիկանությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում տեղակայված հայկական Սուրբ Թագավոր եկեղեցին պղծելու գործի հետաքննությունը: Ստամբուլի դատախազությունը պահանջում է Սերդար Քաբանին դատապարտել 4-ից մինչև 1 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման՝ հիմք ընդունելով «պաշտամունքի վայրերին վնաս հասցնելու» մասին հոդվածը, հայտնում է Milliyet-ը: Տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ և հանցանքի պահին գտնվել է խանգարման վիճակում: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին […]

̰
Ֆրանսահայ բժիշկը կպայքարի Նիկոլ Փաշինյանի հազի դեմ

23:53 05.06.2018

Ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը մտածում է հայրենադարձության և Նիկոլ Փաշինյանի հազը բուժելու մասին: Այս մասին ՀՀ Վարչապետը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Ֆրանսահայ բժիշկ Գևորգ Աբգարյանը անսալով ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության կոչին՝ ներդրում է արել Հայաստանում և մտածում է հայրենադարձության մասին։ Քիչ առաջ այցելել էր մեզ՝ ձայնս բուժելու։ Հայաստանցի բժիշկները սրտնեղել էին, թե […]

̰
Թուրքիան դատապարտել է Հունաստանին՝ երկրից փախած թուրք զինվորականներին ազատ արձակելու համար

23:44 05.06.2018

«2016 թվականի հուլիսին Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինվորականների ազատ արձակումը չի համապատասխանում միջազգային իրավունքին և բարիդրացիական հարաբերություններին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էին հունական ԶԼՄ-ները, Հունաստան փախած բոլոր՝ 8 թուրք զինվորականներն ազատ են արձակվել կալանքից՝ կապված առանց դատավարության պահման առավելագույն ժամկետի լրանալու հետ: «Մենք նախկինի […]

̰ ̰
Դատախազությունը Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

23:33 05.06.2018

Էրեբունիում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու մասին գործով դատախազը միջնորդություն է ներկայացրել դատարան, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: Դատախազության ուղարկած գրավոր պատասխանի մեջ նշվում է. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով […]

̰
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

23:17 05.06.2018

Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և այդ մասին ծանուցել ՄԱԿ-ին: Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Գերատեսչությունը նշում է, որ երկրի իշխանությունները դադարեցրել են Վրաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին՝ 1993 թվականի մայիսի 18-ի համաձայնագրի գործողությունը: Վրաստանը որոշել էր խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ մայիսի 29-ին՝ այն բանից հետո, […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

23:08 05.06.2018

Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 0 և արևելյան երկայնության 46.86 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 […]

̰
Եթե Իրանը չփոխի վարքը, պատժամիջոցները միայն կավելանան. ԱՄՆ

22:51 05.06.2018

Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները միայն կավելանան, եթե ռեժիմը չփոխի իր վարքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը՝ ելույթ ունենալով «Defense of Democracies» հիմնադրամում: «Մեր պատժամիջոցների արդյունավետությունը միայն կաճի և կլինի ավելի ցավոտ, եթե ռեժիմը չփոխի իր ուղղությունը»,-ասել է Մանդելկերը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ի բոլոր գործընկերներին միավորվել և միանալ Իրանի դեմ […]

̰
Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն. ՀՀԿ խոսնակ

22:48 05.06.2018

SHANTNEWS.am-ի հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ եթե ՀՀԿ-ն  պատրաստվում է կողմ քվեարկել կառավարության նոր ծրագրին` պատրաստ է նաև արտահերթ ընտրությունների անցկացմանը: Շարմազանովը նշել է, որ իրենք պատրաստ են ցանկացած հարցի քննարկմանը, սակայն «արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն»: «Արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերը պետք է մոտենան, ինչպես մեր գործընկերներն են ասում, ընտրական բարեփոխված օրենսգրքով, որպեսզի մենք ունենանք […]

̰
Թուրքիայում քարոզարշավի շրջանակում Google-ի միջոցով յուրահատուկ արշավ է անցկացվում

22:40 05.06.2018

Թուրքիայի ազգայնական «İyi» (Լավ) կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Google որոնողական համակարգում յուրօրինակ գովազդային արշավ է իրականացնում: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը: Google-ի թուրքական հատվածում որոնվող որոշ բառերի դեպքում արդյունքների առաջին տողերում հայտնվում են կուսակցության գովազդները, որոնք ուշագրավ ուղերձներ են պարունակում: Մասնավորապես, Թուրքիայի իշխող «AKP» (Արդարություն և զարգացում կուսակցություն) կուսակցության անունը գրելիս, որոնողական համակարգում առաջին  տողում հայտնվում […]

̰
Սպիտակ տունը հայտնել է Թրամփի և Կիմ Չեն Ինի հանդիպման վայրը

22:30 05.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը տեղի կունենա Սինգապուրի Սենտոսա կղզում: Այս մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև գագաթնաժողովի անցկացման համար վայր կդառնա Սինգապուրի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցը»,-գրել է Սանդերսը: Սանդերսը նաև երախտագիտություն […]

̰
Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում, անթույլատրելի է Արցախի համար. Էդուարդ Շարմազանով

22:29 05.06.2018

Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում, անթույլատրելի է Արցախի համար. այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իրականացված ցույցերին: «Պետք է բոլորս, առանց բացառության, բոլոր քաղաքական ուժերը, լինենք Արցախում ազգային միասնության, համերաշխության և իշխանությունների շուրջ համախմբման ջատագովները», – նշել է Շարմազանովը:

̰
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքերի սահմանումը․ Չավուշօղլու

22:19 05.06.2018

Անկարան պատրաստ է քայլեր գործի դնել ընդդեմ Վաշինգտոնի՝ ի պատասխան ներկրվող ալյումինի և պողպատի համար ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Birgün պարբերականը: Դիվանագետի խոսքով՝ իրենք իրենց անհանգստությունն արտահայտել են պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ «Պատասխան միջոցառումներն ավելի շատ կվնասեն ԱՄՆ-ին, քանի որ մենք […]

̰
ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը

22:13 05.06.2018

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստին քննարկվել է նաև ընտրական օրենսգրքի փոփոխությանն առնչվող հարցը: Այս մասին նիստից հետո հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «ՀՀԿ-ն պատրաստ է ամենայն լրջությամբ լսել և՛ առաջարկները, և՛ տալ  առաջարկություններ, և՛ հասնել նոր ընտրական օրենսգրքի բարեփոխման»,- ասել է Շարմազանովը:  

̰
Անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել խաղաղ հավաքները կանոնակարգող օրենսդրություն. Արցախի ՄԻՊ

22:04 05.06.2018

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որում կարևորել է սեղմ ժամկետում հավաքների ազատությունը կանոնակարգող օրենսդրության ընդունումը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-ից 5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին։ Աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին […]

̰
ՀՀԿ-ն կապահովի կառավարության ծրագրի ընդունման համար անհրաժեշտ ձայները

21:38 05.06.2018

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնել է իրենց դիրքորոշումը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ:  «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի  ընդունումը, անհրաժեշտ ձայները կապահովի, ինչպես վարվեց մայիսի 8-ին, այս անգամ ևս՝ հունիսի 7-ին և 8-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արհեստական խոչընդոտներ չենք հարուցի: Կառավարության ծրագրի բովանդակության մասով մենք գտնում ենք, որ […]

̰
Կաչինսկու ինքնաթիռի բեկորների վրա պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել

21:29 05.06.2018

2010 թվականի Սմոլենսկի ավիավթարը քննող լեհական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռի բեկորների և զոհերից մեկի մարմնի վրա պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել, հաղորդում է «Wiadomości» թերթը։ Հիշեցնենք, որ ինքնաթիռի վթարի ժամանակ զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: «Տու-154»-ի բեկորների, ինչպես նաև առնվազն մեկ զոհի մարմնի վրա առկա են պայթուցիկ նյութի հետքեր»,- ասվում է հանձնաժողովի […]

̰
Ճեպազրույց ՀՀԿ ԳՄ նիստից հետո

21:21 05.06.2018

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո ճեպազրույցով հանդես է գալիս ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

̰
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները սպասում են վարչապետի հետ հանդիպմանը

21:21 05.06.2018

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այս պահին հավաքված են Ֆինանասների նախարարության շենքի դիմաց: Նախաձեռնության անդամները սպասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց։    Նրանց հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպման է և կազատվի ժամը 22։00 -ին: Մինչ այդ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների հետ է հանդիպել փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը: Կախված այն […]

̰
Մահացել է դիզայներ Քեյթ Սփեյդը

21:12 05.06.2018

«Kate Spade New York» բրենդի համահիմնադիր դիզայներ Քեյթ Սփեյդին Նյու Յորքի իր առանձնատանը մահացած են գտել. այս մասին հայտնում է TMZ պորտալը: Իրավապահները հայտնել են, որ դիզայների դին գտել են Պարկ Ավենյուում գտնվող բնակարանում: Մահվան հիմնական վարկածներից մեկն ինքնասպանությունն է: Սփեյդը հայտնի է դարձել Մանհեթենյան «Mademoiselle» ամսագրում աշխատելիս:  Նա եղբոր՝ Էնդի Սփեյդի հետ միասին, 1993-ին  […]

̰
Արտակ Սարգսյանը դիմում է ներկայացրել ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ

21:04 05.06.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ։ Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ […]

̰
Արթիկում իրականացվելու է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր

20:55 05.06.2018

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում տրվեց «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի վերականգնվող էներգիայի խթանման» ծրագրի մեկնարկը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Արթիկում իրականացվելու է վերականգնվող էներգետիկայի խթանման ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է կառուցել համակարգային արևային ֆոտովոլտային կայան` արտադրված էլեկտրաէներգիան էլեկտրացանցին վաճառելու նպատակով: Դրամաշնորհային ծրագրի 20 տոկոսը համաֆինանսավորելու է Արթիկ համայնքը: Արևային կայանի […]

̰
BACK_TO_TOP