15:55 15.05.2025
Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ ՖիդանԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ «Ինչպես գիտեք, մեր նախագահը ներկայումս Անկարայում ընդունում է պարոն Վոլոդիմիր Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեզ հետ է […] ...
15:52 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դժգոհ է Ստամբուլում ռուսական պատվիրակության կազմիցՍտամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանը ներկայացված է անբավարար բարձր մակարդակի պատվիրակությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ռուսաստանը ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել», – հայտարարեց նա։ Այսօր կեսօրին Ստամբուլում պետք է սկսվեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ռուսական […] ...
15:47 15.05.2025
Հնդկաստանի պաշտպանության նախարարը կոչ է անում ԱԷՄԳ-ին վերահսկողություն սահմանել Պակիստանի միջուկային զինանոցի նկատմամբՀնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ Պակիստանի միջուկային զինանոցը պետք է լինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության տակ։ «Ես կարծում եմ, որ Պակիստանի միջուկային զենքը պետք է լինի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ», – ասել է Սինգհը Ջամմու և Քաշմիր նահանգի Սրինագար քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։ Նա ելույթից հատվածներ հրապարակել է X սոցիալական ցանցում։ […] ...
15:43 15.05.2025
ՆԱՏՕ-ն հանձնառու է աջակցել Ուկրաինային և ողջունում է Թրամփի ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելու համարՆԱՏՕ-ի երկրները աջակցություն են հայտնում ամերիկյան կողմի ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ պատերազմը արդար և տևական կարգավորման հասցնելու համար», – ասել է Ռյուտեն։ Նա նշել է, որ […] ...
15:39 15.05.2025
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՄայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։ ...
15:36 15.05.2025
Լավրովը բացառում է Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ներկայության հնարավորությունըՈւկրաինայում որևէ օտարերկրյա ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դիվանագիտական ակումբի նիստում։ «Այն հարցը, թե ինչպիսի ռազմական կարողություններ կունենա Ուկրաինան, ամենևին էլ անպատասխան չէ։ Այստեղ որևէ օտարերկրյա ռազմական ներկայության մասին խոսք լինել չի կարող», – ասել է նա։ Նախարարը մեկնաբանել է նաև Ստամբուլում սպասվող ռուսական և […] ...