20:53 05.06.2018
Հունիսի 4-ի երեկոյան Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի՝ Կենտրոնական ավտոկայանին հարող հատվածը շարունակում էր փակ մնալ: Պետական նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանի պատգամավորների հետ ցուցարարների հետ հանդիպեց՝ նախագահականում կայացած խորհրդակցության ընթացքում առաջարկված լուծումների փաթեթով: Հարությունյանը հայտնեց, որ ժամանակի ընթացքում լուծումներ կտրվեն ցուցարարների կողմից առաջադրված պահանջներին, որոնք վերաբեորւմ են կադրային փոփոխություններին և այլ բարեփոխումներին: Ցույցի նախաձեռնողներին հարցի կարգավորման այս տարբերակը […]
20:46 05.06.2018
Հունիսի 5-ին՝ ժամը 14:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 12 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, ներսում գտնվող քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից (քաղաքացիները հրաժարվել են […]
20:39 05.06.2018
Հունիսի 4-ին` ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «էգզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Սարուխան գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2014թ. ծնված Լիդիա Թ.-ն, 2014 թ. ծնված Լևոն Թ.-ն, 2010 թ. ծնված Սաթենիկ Թ.-ն և 2012 թ. ծնված Աննա Թ.-ն: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խմբին 1989թ. ծնված Գոհար Ա.-ն […]
20:34 05.06.2018
Մայիսի 25-ին՝ ժամը 17.15-ին, Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից կազմված անտառախախտման արձանագրությունը, ըստ որի՝ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագիտական եզրակացությամբ` «Սևքար» անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի «Ղուշի բույն» կոչվող հատվածից ապօրինի հատել են 1 բոխի, 12 լորենի տեսակի թաց կանգուն ծառեր՝ […]
20:26 05.06.2018
«Միսս Ամերիկա»-ի կազմակերպիչները հրաժարվել են մրցույթի մասնակիցների՝ լողազգեստով ցուցադրությունից: Այս մասին հայտնում է ABC News-ը: Մրցույթի կազմակերպիչները ցուցադրությունից հրաժարվելը հիմնավորում են նրանով, որ այլևս չեն գնահատի մասնակիցներին նրանց ֆիզիկական տվյալների համաձայն: «Մենք շատ ենք լսել աղջիկներից, որ ասում են. «Մենք կուզենայինք մասնակցել ձեր մրցույթին, բայց չենք ցանկանում հարթակ բարձրանալ բարձրակրունկների վրա և լողազգեստով»։ Այսուհետ դուք […]
20:21 05.06.2018
2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
20:15 05.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. մարտի 28-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, երթուղային ավտոբուսի մեջ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է […]
20:06 05.06.2018
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը վրդովեցրել է օգտատերերին: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Խաբարովսկի բնակիչը վիճաբանությունից հետո վրաերթի ենթարկում կնոջը: Կադրերում երևում է, թե ինչպես է կինը դուրս գալիս կապույտ մեքենայից և անցնում ճանապարհը, այդ պահին մեքենան պոկվում է տեղից և հարվածում աղջկան: Ինչպես հաղորդում է РИА Новости –ին , դեպքը տեղի է […]
19:59 05.06.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ գրություն է ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ կապված հեղուկ գազի գնի տատանումների վերաբերյալ քաղաքացիներից ստացված բողոքների հետ։ «Քիչ առաջ իմ կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ […]
19:56 05.06.2018
Իսրայելի ազգային անվտանգության ծառայությունը ահաբեկչական խումբ է ոչնչացրել, հայտնում է Jerusalem Post-ը: Աղբյուրը հայտնում է, որ խմբավորման անդամները մի շարք ահաբեկչություններ էին պատրաստվում իրականացնել, որոշ տեղեկություններով, մահափորձ էր նախապատրաստվում նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ: Նեթանյահուից բացի ահաբեկչական խմբավորման անդամները պատրաստվում էին հարձակում իրագործել Թել Ավիվի քաղաքապետ Նիրա Բարկատի, Կանադայից Իսրայել ժամանած պատվիրակության անդամների և […]
19:49 05.06.2018
Մեքսիկան մաքսատուրք է սահմանել ամերիկյան մի քանի ապրանքատեսակների վրա: Այս մասին հաղորդում է Մեքսիկայի կառավարական պաշտոնաթերթը: 20 տոկոսանոց մաքսատուրքը սահմանվել է խոզի մսի և խնձորի վրա: Իր հերթին, պանիրի, վիսկիի երկու տեսակի, ինչպես նաև տարբեր հաստության պողպատե սալիկների նկատմամբ սահմանվել է 15-25% մաքսատուրք: Ըստ խոզի միս արտադրողների մեքսիկական ասոցիացիայի նախագահի՝ պետությունը կարող է 20 տոկոս […]
19:41 05.06.2018
12-ամյա կրթության հետ կապված խնդիրներ կան, բայց սա լավագույն համակարգն է: Այսօր ԱԺ-ում նման կարծիք հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մենք պարզապես պետք է 12-ամյա կրթությանը բովանդակություն հաղորդենք: Երեխաների համար հաճելի չէ սովորել, դա նրանց համար դարձել է պարտականություն: Ես սա չեմ ասում բոլոր դպրոցների մասին, բայց հիմնական դպրոցների առումով մենք պետք է այնպես անենք, […]
19:32 05.06.2018
«Դասավանդի´ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման երկամյա ծրագրի 28 շրջանավարտներ այսօր՝ հունիսի 5-ին, արժանացան Կրթության հավասարության դեսպանի կոչմանը և ստացան ավարտական պատվոգրեր։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը և դեսպաններ։ «Դասավանդի´ր, Հայաստան» կրթական ծրագրի մասնակիցները երկու տարի առաջ մեկնել են Հայաստանի տարբեր համայնքների՝ հիմնականում այն դպրոցներ, որտեղ կա համապատասխան ուսուցիչների […]
19:26 05.06.2018
2014թ. «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության նիստի առաջին օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակելու և մի քանի իրավապահի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ է արձակվել կալանավայրից: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայկ Կյուրեղյանն ասել է, որ իր ազատ արձակման հարցում «կա նոր իշխանությունների դերը»: «Իհարկե, նոր իշխանությունների դերը կա, եթե նոր […]
19:14 05.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 5-ին, շրջայց է կատարել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: Նրա հետ էր նաև կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Շատ տպավորիչ այցելություն էր: Նախկինում նույնպես այցելել էի համալսարան, բայց նախորդ այցելությունից մինչ օրս հսկայական փոփոխություններ տեսա»,- ասաց նախագահը: Նա նաև թենիս է խաղացել ուսանողների հետ:
19:02 05.06.2018
Չինաստանի Լյաոնին հանքավայրում պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պետական ԶԼՄ-ներին: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի հետևանքով 9 մարդ վիրավոր է, 25 հոգի դեռ փլատակների տակ է: Նախնական տեղեկություններով՝ հանքի մոտ պայթել է պայթուցիկ նյութեր տեղափոխող բեռնատարը: Երկաթի հանքաքարի արդյունահանմամբ զբաղվող Huamei Group ընկերությունը տեղի ունեցածի վերաբերյալ առայժմ տեղեկություններ չի […]
18:54 05.06.2018
«Արարատյան բակալավրիատի» ֆինանսական աուդիտի արդյունքները շուտով հայտնի կլինեն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Տեր Մեսրոպ քահանա Արամյանը փորձել է սրա մեջ ներքաշել «Այբ»-ին, բայց իմ մեջբերած խնդիրները կապված են եղել նրա քաղաքական գործունեության, կրթության ոլորտում ունեցած բացասական գործունեության հետ: Մենք նաև մոնիթորինգ ենք իրականացնելու «Արարատյան բակալավրիատում», որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական […]
18:49 05.06.2018
SHANTNEWS.am-ի մոսկավյան թղթակից Վահե Ավանեսյանը հայտնում է, որ այսօր ավարտվել է Մոսկվայում եկեղեցու բակից բերման ենթարկված հայերի դատաքննությունը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 200, իսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ 35 հայեր կալանավորվել էին, նրանց մեղադրանք էր ներկայացրել ՌԴ մայրաքաղաքի ոստիկանությունը: Ապրիլի 22-ին Մոսկվայում բողոքի ակցիա անցկացնող հայերին բերման ենթարկելով ոստիկաններն ասել էին, որ հավաքվածները կոչեր են հնչեցրել մեկնել […]
18:48 05.06.2018
«Սասնա ծռեր»-ը նոր հայտարարություն է տարածել՝ «զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին»: Հայտարարության մեջ նշվում է. «Սասնա ծռեր»-ի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։ Դրա […]
18:42 05.06.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: «Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը: Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին […]
18:32 05.06.2018
Կանադայի 83-ամյա բնակչուհուն Իտալիայում հանգստի ժամանակ Պյաչենցա կայարանում հարվածել էր գնացքը, ինչի հետևանքով կնոջ ոտքը վնասվել էր: Այդ պահին, երբ տարեց զբոսաշրջիկը պառկած է եղել ռելսերի վրա, շրջապատված բժիշկներով և ոստիկաններով, տեղի բնակիչներից մեկին միջադեպը հետաքրքիր է թվացել, և նա որոշել է սելֆի անել այդ ֆոնին: Երիտասարդը չի էլ նկատել, որ սելֆի անելիս իրեն նկարում […]
18:16 05.06.2018
Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածի սպառողական ինդեքսի վերաբերյալ: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ը դեռևս ամիսներ առաջ էր գրել, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել նոր Հարկային օրենսգիրքը, որը մի քանի ապրանքատեսակների՝ բենզինի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և սեղմված գազի դեպքում ենթադրում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում, դրանից բացի՝ ընդունվել է նաև ԵԱՏՄ ընդհանուր […]
18:08 05.06.2018
Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակում «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանն անդրադարձել է Հայաստանի անտառածածկին ու դրա հետ կապված խնդիրներին: Ինչպես հայտնի է, պաշտոնական տվյալների համաձայն՝ անտառածածկ է Հայաստանի տարածքի 12 տոկոսը: «Մեր ու միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանում անտառապատումը կազմում է 6-8 տոկոս, որը կրիտիկական նիշ է արդեն: Դրանից բացի՝ անտառների քանակն է պակասել, անտառների […]
17:56 05.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում: 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» […]
17:47 05.06.2018
Շրջակա միջավայրի միջազգային օրվա շրջանակներում «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանն անդրադարձել է պլաստիկե տոպրակների՝ շրջակա միջավայրին հասցված վնասին: Պլաստիկը բնության մեջ քայքայվում է 100-ից 400 տարիների ընթացքում, այդ պատճառով կուտակված թափոնները ահռելի ծավալների են հասնում: Սա, Բուռնազյանի կարծիքով, մեծ վտանգ է ներկայացնում նաև կենդանական աշխարհի համար: Ըստ փորձագետի, աշխարհում ամեն տարի օգտագործվում է […]
17:44 05.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Վիեննայում է, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փախանցմամբ՝ սա Պուտինի առաջին արտասահմանյան այցն է՝ մայիսի 7-ին նախագահի պարտավորությունները ստանձնելուց հետո: ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ավստրիական հարաբերությունների ներկա իրավիճակն ու հեռանկարները տարբեր ոլորտներում, ինչպես նաև միջազգային կարևորագույն թեմաների վերաբերյալ տեսակետներ փոխանակել: Այցի […]
17:37 05.06.2018
«Հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում մարդիկ բժշկի են այցելում որ ժամին ցանկանում են, ու բժիշկներն էլ նրանց ընդունում են որ ժամին ցանկանում են։ Արդյունքում առաջանում են հերթեր, որոնց մասնակիցներն էլ չգիտեն, թե երբ կմտնեն բժշկի սենյակ»,- առողջապահության նախարարին այս խնդիրն այսօր ԱԺ-ում ներկայացրեց պատգամավոր Լենա Նազարյանը։ «Այնպիսի հարցեր են, որ, իրոք, հակիրճ չեմ կարող ասել՝ եկեք վաղը […]
17:32 05.06.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքը հայտարարել է նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի առաջին տրանսֆերի մասին: Անգլիական ակումբը 1 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենթուս»-ի շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխշտայների հետ: Շվեյցարացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ այս ամռանն ավարտվում է, այդ պատճառով լոնդոնցիները նրա տրանսֆերի համար ոչինչ չեն վճարի: 34-ամյա ֆուտբոլիստն արդեն «Արսենալ»-ի մարզաբազա է այցելել և մասնակցել պաշտոնական շնորհանդեսին:
17:30 05.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին հյատնում են վարչապետի աշխատակազմից: Կարևորելով հայ-գերմանական գործընկերության զարգացումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է քայլեր ձեռնարկել, որոնք նոր ազդակ կհաղորդեն երկկողմ քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: «Մենք ողջունում ենք Գերմանիայի կողմից Հայաստանում […]
17:26 05.06.2018
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։00-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ Արցախի պուրակի շինհրապարակում աշխատանքներ կատարելու ժամանակ վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան 3-րդ հարկից ընկել է քաղաքացու վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները: Շինարարը […]