11:55 06.06.2018
Երևան մտնող ճանապարհահատվածներում և Երևանում իրականացված ՃՈ ծառայության ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 102 մեքենա: Վարոդներից 29-ը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Մեքենաներից 38-ն ունեցել է դիմային հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտում: Երթևեկության ընթացքում մեքենայից տարբեր իրեր նետելու համար էլ վարչական իրավախախտման են ենթարկվել 2 վարորդ: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյությում.
11:54 06.06.2018
Հրապարակել են «Տրանսֆորմերները» ֆիլմի սփին-օֆի պաշտոնական թրեյլերը, որում ներկայացվում է հանդիսատեսի կողմից սիրելի Բամբլբի ավտոբոտի կերպարը: Գլխավոր դերում հանդես է գալիս Հեյլի Սթայնֆելդը: «Բալբլբի»-ի սյուժեն ֆիլմի սիրահարներին կտեղափոխի 1987 թվական: Հետապնդումներից փախչելով՝ Բամբլբի ավտոբոտը թաքնվում է ավտոմեքենաների թափոնների մեջ, որտեղից և իրեն գտնում է Չառլին` Հեյլիի կերպարը: Աղջիկը նորոգում է Բամբլբիին և շուտով հասկանում է, […]
11:47 06.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում վերսկսվեց Պավլիկ Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությունը, սակայն տևեց մի քանի րոպե: Դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ նիստին ներկա չէր պաշտպան Մուշեղ Շուշանյանը, և նիստը հետաձգեց`մինչև պաշտպանը հասնի: Կողմերը չառարկեցին: Պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ անհրաժեշտ է հետաձգել նիստը, քանի որ Շուշանյանը մտադիր […]
11:45 06.06.2018
ՀՀ դատախազությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ ՀՀ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ են հայտնաբերվել: Հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ 17.05.2018թ. «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները։ Ուսումասիրության […]
11:42 06.06.2018
Գեորգի Մուրադյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել է փոխվարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման տեքստում: Գեորգի Մուրադյանը նախկինում, երբ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նախագահ էր, եղել է նրա խորհրդականը: Այնուհետև Աբրահամյանի հետ աշխատել է ՀՀԿ շտաբում, Օդեսսայում եղել է ՀՀ գլխավոր […]
11:30 06.06.2018
Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ կասկածում է Սերգեյ Կարյակինին՝ ադրբեջանցի Էլմար Մամեդյարովի հետ Norway Chess գերմրցաշարի շրջանակներում պայմանավորված խաղ անցկացնելու մեջ: «Ես գիտեմ, որ նրանք նախօրոք պայմանավորվել են: Ինձ հայտնի է, որ նախկինում էլ նրանք դիմել են նման քայլի: Այնպես, որ եթե ապացուցվի, որ այս պարտիան էլ է պայմանավորված եղել, ապա […]
11:24 06.06.2018
ԱՄՆ հիմնական նպատակը Թուրքիայի հետ հարաբերություններում Արևմուտքի հարցում Թուրքիայի քաղաքական կողմնորոշման պահպանումն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը: Այդ մասին տեղեկանում ենք РИА Новости-ից: «Մենք ստիպված ենք հավասարակշռություն պահպանել Թուրքիայի՝ որպես կարևոր դաշնակցի հետ աշխատելու անհրաժեշտության և ամերիկացի քաղաքացիների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված մտահոգիչ հարցերի շուրջ առավել լայն աշխատանք […]
11:00 06.06.2018
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ֆինանսների և արտաքին գործերի նախարարները նամակ են ուղարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, որում խոստովանել են, որ Թեհրանի նկատմամբ հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխափանեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված Եվրոպայի ջանքերը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը: Նամակում նշվում է նաև, որ այդ իրավիճակում երկրորդական պատժամիջոցները կխանգարեն շարունակել Իրանի պատժամիջոցների […]
10:53 06.06.2018
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ այս նախաձեռնությունն առաջին հերթին նպատակ ունի դիմակայել Ռուսաստանին և իրականացնել Պենտագոնի 2018թ. ազգային պաշտպանական ռազմավարությունը:
10:51 06.06.2018
Իտալացի գիտնականները մշակել են առանց պանրի ու մսի պիցցայի բաղադրատոմս: Այն ունակ է կանխել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: Նոր բաղադրատոմսով ուտեստը մասնագետներն անվանել են «պիցցա, որը երկարացնում է կյանքը»: Դրա բաղադրության մեջ են, այսպես կոչված, «միջերկրածովյան դիետա»-ի մթերքները, որոնք չափազանց օգտակար են առողջության համար: Բաղադրիչների թվում են լոլիկը, ձիթապտուղը, բրոկկոլին, […]
10:34 06.06.2018
Ամուլսարի խնդիրն այն խորությամբ, որը ներկայացվեց, մտահոգեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Հայտարարություն հնչեց, որ առաջին ստուգումն անց է կացվելու Ամուլսարում: Այս մասին գրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն»-ի համանախագահ Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում. «Երեկ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ հնարավորության դեպքում հանդիպելու Նիկոլ Փաշինյանին, սակայն, քանի որ այս հարցերով անմիջապես զբաղվում էր Արարատ Միրզոյանը, ուստի, մինչև գիշերը ժամը […]
10:22 06.06.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. […]
10:18 06.06.2018
Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը ստորագրել են երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ալեն Սիմոնյանը. «Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Hayk Konjoryan-ը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»: https://www.facebook.com/photo.php?fbid=1576466155813768&set=a.149172231876508.28784.100003511952042&type=3&theater
10:12 06.06.2018
Փհենյանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այցելելու Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով ճապոնական խորհրդարանի նախկին պատգամավոր Մունեո Սուձուկիին: Գործակալության տվյալներով՝ Սուձուկին Փհենյանի հրավերի մասին Մոսկվայում հայտնել է լրագրողներին և վկայակոչել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շրջապատի աղբյուրը: Նշվում է, որ հրավերը փոխանցվել է ՌԴ ԱԳ նախարարի՝ վերջերս Հյուսիսային Կորեա […]
10:00 06.06.2018
Թուրքիայի կողմից ռուսական բարձրտեխնոլոգիական սպառազինության, այդ թվում Սու-57 կործանիչների գնման կուրսը սպառնալիքի տակ է դնում նրա մասնակցությունը 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչի նախագծում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը: «Ինչ վերաբերում է F-35-ին… Եթե նրանք շարժվեն ռուսական բարձրտեխնոլոգիական սպառազինությունների ուղղությամբ, ապա դա ավտոմատ կերպով կանդրադառնա ամերիկյան ռազմական նախագծերում նրանց մասնակցության վրա»,- ասել […]
09:48 06.06.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ալավերդիում դաժան ծեծի է ենթարկվել Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի գործով անցնող «Արկո» մականունով հայտնի Արթուր Մնացականյանը։ Նա իրեն շատ լկտի է պահել, եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Դեռևս չպարզված հանգամանքներում ծագած վիճաբանությունը թեժացել է, վերածել ծեծկռտուքի։ Արդյունքում Արկոն դաժան ծեծի է ենթարկվել, նրան ծեծողները […]
09:41 06.06.2018
Հունիսի 5-ին` ժամը 23:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի վերջնամասում գտնվող «Կամակատար» կոչվող մատուռի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23:57-ին: Ամբողջությամբ այրվել է «SEAT» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
09:32 06.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործի նախաքննությունը թավշյա հեղափոխությունից հետո նոր թափ է ստացել. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր փորձաքննություններ են նշանակվել, ընդ որում, ոչ միայն ՀՀ-ում, այլև արտերկրում: «Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, և այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի […]
09:28 06.06.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այն, ինչ այս օրերին կատարվում է ՀՀԿ–ում, իրականում ոչ միայն անակնկալ չէ, այլ հենց այդ կուսակցության նախագահի՝ Սերժ Սարգսյանի ծրագրի մի մասն է: Ընդ որում՝ շարունակական մասը: Բացառությամբ Շիրակ Թորոսյանի և Ֆելիքս Ցոլակյանի, մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր լքում են ու դեռ կլքեն խմբակցությունը, դա անում են բացառապես Սերժ Սարգսյանի իմացությամբ, […]
09:20 06.06.2018
«Հրապարակ»-ը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխելու մասին խոսակցություններ կային վերջին բոլոր տարիներին։ Ասում էին՝ Սերժ Սարգսյանը հարմար թեկնածու չի գտնում, դա է Մկրտումյանի երկարակեցության պատճառը։ Երեկ նա հրաժարականի դիմում է ներկայացրել, և Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նշանակում անի այս կարևոր պաշտոնում։ Բայց Հայաստանում նման նշանակումները, ըստ ընդունված ավանդույթի, համաձայնեցվում են գործադիր […]
09:09 06.06.2018
Հունիսի 6-ին`ժամը 03:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին BMW 3 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Խ. Մ., ծնված […]
08:59 06.06.2018
Սույն թվականի հունիսի 6-ին`տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:58-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.780աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Բավրա քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հաջորդել է 0.8, 1.5, 1.6 մագնիտուդով երեք հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել […]
08:51 06.06.2018
«Հրապարակ»-ը գրում է. «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պակաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը։ Ասում էին, որ Վովա Գասպարյանն աշխատասենյակի անկյունում սրբապատկերներով, Աստվածաշնչով փոքրիկ «մատուռ» ուներ, որ ցանկացած պահի հաղորդակցվեր Բարձրյալի հետ։ Մեր լրագրողն Օսիպյանից հետաքրքրվել է՝ պահպանե՞լ է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե՞ հեղափոխությունը սրբել-տարել է նաև այդ անկյունը։ «Ես իմն […]
08:39 06.06.2018
Հունիսի 5-ին` ժամը 14:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են Ս. Ա.-ի (ծնված 1937 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին […]
08:28 06.06.2018
Եթովպիայի հարավում կոկորդիլոսը սպանել է բողոքական հոգևորականին մկրտության զանգվածային արարողության անցկացման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն: Հոգևոր հովիվ Դոհո Էշետեն մտել է Աբայա լճի ջրերը, մկրտել առաջին հավատացյալին, որից հետո հարձակման ենթարկվել կոկորդիլոսի կողմից: Հոգևորականին օգնելու ականատեսների փորձերը ձախողվել են: Երկկենցաղին հաջողվել է փախչել՝ իր հետ տանելով հոգևորականի մարմինը:
08:17 06.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելլի Սադլերին հեռացրել են սենատոր Ջոն Մաքքեյնի հիվանդության մասին խոսքերի պատճառով: Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը, փոխանցում է NBC-ն: «Քելլի Սեդլերն այլևս չի աշխատում նախագահի վարչակազմում»,-ասվում է հաղորդագրությունում: Սկանդալը բռնկվել էր մայիսին՝ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում Ջինա Հասփելի նշանակումը քննարկելու ժամանակ: Սենատոր Ջոն Մաքքեյնը համաձայն չի եղել Հասփելի […]
08:07 06.06.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․հունիսի 6-ին ժամը 08։00-21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարինավան և Ցամաքաբերդ համայնքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
07:56 06.06.2018
ԱՄՆ-ը հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք Թրամփ-Կիմ Չեն Ին հանդիպման ժամանակ իր վրա չի վերցնի հյուսիսկորեական պատվիրակության ծախսերը: Սպիտակ տանը հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներից ոչ մեկն իրենց չի դիմել ծախսերի վճարման խնդրանքով: Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր այն մասին, որ պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանված են Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության […]