TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Ստրասբուրգում պայթյունի հետևանքով վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են

15:11 06.06.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստրասբուրգի արևելյան մասում գտնվող պահեստներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով 11 մարդ է վիրավորում ստացել, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է France Info-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը գրանցվել է մայիսի 6-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Պայթյունի պատճառները ճշտվում են:

̰
Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանն  հրաժարականի դիմում է ներկայացրել

15:10 06.06.2018

Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնել է Արցախի պաշտոնաթող պետնախարար Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Ղարամյանի տեղակալը՝  Գագիկ Սարգսյանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրելԱրցախի ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը:  

̰
Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Սիրիայի Մանբիջ քաղաքի հետագա ճակատագրի շուրջ

14:53 06.06.2018

Անկարան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Սիրիայի Մանբիջ քաղաքի հետագա ճակատագրի շուրջ: Որպես այդ համաձայնության մաս՝ Սիրիայի քրդերի զինված խմբավորումները պետք է դուրս գան Մանբիջից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնից վերադառնալուց հետո: Այս տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը: «Միացյալ Նահանգներն ու Թուրքիայի կառավարությունը պետքարտուղար Պոմպեոյի և […]

̰
Նոր նշանակումներ ՊԵԿ-ում

14:51 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով նշանակումներ է կատարել Պետական եկամուտների կոմիտեում: Վարչապետի որոշմամբ Արթուր Մանուկյանը և Միքայել Փաշայանը նշանակվել են պետական եկամուտների նախագահի տեղակալներ:

̰
Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ

14:49 06.06.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ անդամի ընտրության ժամկետին վերաբերող իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահի դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ:  ՀՀ Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանի դատավորների թեկնա­ծու­ների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ […]

̰
Ստրասբուրգում պայթյունի հետևանքով 11 մարդ է տուժել

14:48 06.06.2018

Պայթյունը տեղի է ունեցել ցորենի շտեմարանում:

̰
ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Ստոլտենբերգ

14:44 06.06.2018

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում բարձր է գնահատվել այն հանգամանքը, որ, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Հայաստանը շարունակում է խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ հունիսի 6-ին Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: «Առանձնակի կարևորվեց Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելություններին Աֆղանստանում […]

̰
Արսեն Քարամյանն ազատվեց սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալի պաշտոնից

14:43 06.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշիյանը որոշում է ստորագրել, որով սեփական դիմումի համաձայն Արսեն Քարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից»:  

̰
Ամռանը սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է զգույշ լինեն

14:38 06.06.2018

Ամռանը, օդի ջերմաստիաճանի բարձրանալուն զուգահեռ, սրանում են սրտանոթային հիվանդությունները: Կրիտիկական վիճակներից խուսափելու համար սրտաբան Մարինա Օրդյանը խորհուրդ տվեց հատկապես ամառային եռամսյակում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ: Հակառակ դեպքում օրգանիզմը ջրազրկվում է և առաջացնում են սրտամկանի ինֆարկտի, ուղեղի անոթների խցանման ռիսկեր: Առողջ մարդիկ ևս ամռան տապին պետք է հետևեն որոշ կանոնների: «Հագուստը պետք է լիրնի բաց գույնի […]

̰
Պատժամիջոցները չեն կարող զսպել Ռուսաստանի զարգացումը. Պուտին

14:35 06.06.2018

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ բոլոր անօրինական սահմանափակումները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը:

̰
Արեգ Կյուրեղյանի կալանքը փոխելու համար երաշխավորել են պատգամավորները

14:31 06.06.2018

«Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանը և Հրաչյա Հակոբյանը անձնական երաշխավորությամբ  դիմել են դատարան` ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այս մասին այսօրվա դատական նիստին տեղեկացրել է պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն էլ միացել է միջնորդությանը և ասել, թե Արեգն իր ընկերն է, և «ավելի պրոբլեմ է նրան […]

̰
Հայաստանի բնակչության թիվը շարունակում է նվազել. հայացք ներսից

14:20 06.06.2018

2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է մոտ 2 միլիոն 969 հազար: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ազգային վիճակագրական ծառայությունից: Հիշեցնենք, որ օրեր առաջ, հակիրճ ներկայացնելով Հայաստանի մշտական բնակչության տվյալները, SHANTNEWS-ը խոստացել էր առաջիկայում մանրամասն անդրադառնալ: Մինչ այդ, նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, իսկ Հայաստանում […]

̰
Դատարանը քննարկում է Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

14:08 06.06.2018

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստը վարում են Մխիթար Պապոյանը, Ռուզաննա Բարսեղյանը և Մանուշակ Պետրոսյանը: Նիստը նախագահում է Ռուզաննա Բարսեղյանը: Նիստը դեռևս նախապատրաստական փուլում է: Դատարանի աշխատակազմին և դատավորներին ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացվել: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին խնդրեց ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության […]

̰
12 հեռուստաընկերություն չփակվեց ԶԼՄ-ների կարևորության պատճառով. ՀՌԱՀ նախագահ

13:57 06.06.2018

2017 թվականին 12 հեռուստաընկերություն դիմում է ներկայացրել հանրապետության ղեկավարությանն ու Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, որը քննվել է այդ հանձնաժողովում։ Խոսքը վերաբերել է նրանց հեռարձակման դադարեցման հարցին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ՀՌԱՀ նախագահին այսօր հիշեցրեց ԱԺ գիտակրթական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։ ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը նշեց, որ խնդիրն այն է, որ թվային հեռարձակումից հետո […]

̰
Պաշտպանը միջնորդեց ամբաստանյալներին ուղեկցել դահլիճ

13:54 06.06.2018

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստին պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց պաշտպանյալներին ուղեկցել դատարանի դահլիճ: «Առանց մեր պաշտպանյալների հնարավոր չէ անցկացնել դատավարությունը, քանի […]

̰
Դատարանը կրկին մերժեց Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու միջնորդությունը

13:46 06.06.2018

Դատարանն այսօր երկրորդ անգամ մերժել է Մասիսի փոխքաղաքապետին կալանավորելու դատախազի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում 2018թ. հունիսի 1-ին որոշում է կայացվել Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի […]

̰
2017-ի ընտրություններին բոլորը եթերում ներկայացված են եղել հավասար, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը. ՀՌԱՀ նախագահ

13:42 06.06.2018

Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի զեկույցը լսելուց հետո ԱԺ հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց՝ ասում եք, որ ընտրությունների ժամանակ ապահովվել է բոլոր կողմերի ներկայացվածության հավասարությունը, ապա ինչի՞ց էին բողոքում մարդիկ։ «Ես հաստատում եմ, որ այդ ժամանակաշրջանում ոչ մի բողոք չի եղել, իրականում ամեն ինչ եղել է օրենքին համապատասխան, հավասարաչափ քաղաքական բոլոր ուժերը […]

̰
Պելեին վնասվածք հասցնելու, 1958թ. աշխարհի առաջնության և առաջիկա ֆուտբոլի առաջնության մասին. BBC-ի հարցազրույցը Նիկիտա Սիմոնյանի հետ

13:34 06.06.2018

1956թ. Օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո ԽՍՀՄ-ի հավաքականի հետ մեծ հույսեր էին կապում:

̰
Առնվազն մեկ զոհի մասով ընդհարապես առնչություն չունենք. Վարուժան Ավետիսյան

13:33 06.06.2018

«Ուզում եմ վստահեցնել զոհերի (զոհված ոստիկանների-խմբ.) հարազատներին, որ այս ընթացքում շատ շահարկումներ եղած կլիեն, շատ խոսակցություններ: Առաջիկայում բոլորը կտեսնեն, կհասկանան` ես չեմ ուզում փակագծերը բացել, բայց դատաքննության ընթացքը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել: Առնվազն երկու դեպքի հետ մենք ոչ մի առնչություն չունենք: Մեկի մասով մեր կապն անուղղակի է, մյուսի մասով` ընդհանրապես կապ չունենք: […]

̰
Հայ մասնագետները աշխարհում առաջին կշեռք-ներդիրն են մշակել կոշիկների համար

13:30 06.06.2018

Ամերիկահայ դիզայներների և ՏՏ ոլորտի մասնագետների խումբը մշակել է կոշիկների՝ աշխարհում առաջին սմարթ-ներդիրը, որի մեջ տեղադրված է ինովացիոն միկրոկշեռք: Այդ կշեռքի միջոցով, օնլայն եղանակով հնարավոր է ցանկացած պահի տվյալներ ստանալ մարդու քաշի և դրա փոփոխության մասին: «Embry» անունով  ներդիրները թույլ են տալիս մարդուն անընդհատ հետևել սեփական քաշի փոփոխությանը, այսպիսով պահպանել մարմնի նախընտրելի զանգվածը: «Embry» միկրոկշեռքով […]

̰
2017-ին Հայաստանում գործել է 94 հեռուստաընկերություն. ՀՌԱՀ նախագահի զեկույցը

13:22 06.06.2018

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի տված արտոնագրերի հիման վրա 2017 թվականին Հայաստանում գործել է 94 հեռուստաընկերություն, որոնցից 36-ը վերգետնյա եթերային, 58-ը՝ կաբելային հեռարձակումով։ Այս մասին ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանը նշեց ՀՀ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին իր զեկույցը ներկայացնելիս։ Այս բոլոր հեռուստաընկերություններից միայն վեցն է իրականացնում հանրապետական սփռում, որոնցից մեկն էլ «Շանթ» հեռուստաընկերությունն է։ Հանձնաժողովը դիտարկում […]

̰
ՀՔԾ պետը թողնում է ծառայությունը

13:21 06.06.2018

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հայտարարել է ծառայությունից հեռանալու մասին: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:  Վահրամ Շահինյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. Հատուկ քննչական ծառայությունը վերջին 5 տարիների գործունեությամբ ապացուցել է, որ հավատարիմ է մնացել դեռևս 2013թ.-ից որդեգրած իր կարևորագույն առաքելությանը` հակակոռուպցիոն ռազմավարությանը` հետևողականորեն շարունակելով նոր ձեռքբերումներ արձանագրել այս ոլորտում: Ես ուրախ եմ, […]

̰
Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 90 մլն դրամի վնաս

12:47 06.06.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են 26 իրավախախտում, 12-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.100.000 դրամի վարչական տուգանք: Այս ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա […]

̰
Զինծառայողներին ու կուրսանտներին վճարվող գումարները չեն բռնագանձվի. օրենքի նախագիծ

12:47 06.06.2018

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր դրական եզրակացություն է ստացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի փոխանցմամբ՝  նախագծով առաջարկվում է  պետության կողմից զինծառայողներին, ռազմական կամ ոստիկանական ուսումնական հաստատությունների կուրսատներին փոխանցվող գումարները  դարձնել  բռնագանձման համար ոչ ենթակա գումար: Նախարարի տեղակալը հիշեցրել է՝  խնդիրն […]

̰
Նյու Յորքում տեղի է ունեցել «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի պրեմիերան

12:46 06.06.2018

Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին համաշխարհային հայտնության մի շարք աստղեր: Ֆիլմի գլխավոր դերակատարներից բացի, պրեմիերային ներկա էին նաև Ջիջի Հադիդը, Ադրիանա Լիման, Լիլի Օլդրիջը և ուրիշներ: Ֆիլմի պրեմիերան իսկական տոն էր նաև դիզայներների համար, քանի որ Միստր Օուշենի ընկերուհիները մեկը մեկից վառ և բրենդային զգեստներ էին […]

̰
Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել

12:45 06.06.2018

Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. «Սիրելի Արցախցիներ, վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև  երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։ Սիրելի հայրենակիցներ, 1991թ-ից ես հող հայրենիի կանչով […]

̰
ԱԻՆ-ն աշխատում է այն ուղղությամբ, որ շարժական գազալցակայաններ չլինեն

12:25 06.06.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ  իր ղեկավարած նախարարությունում ևս, ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է կատարում: Երկու դեպքեր արդեն իսկ գտնվում են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում: Հրաչյա Ռոստոմյանը չի մանրամասնել, թե խոսքը ինչ չարաշահումների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը Արտակարգ իրավիճակների նախարարից հետաքրքրվել է, թե ինչ է արվում անտառային հրդեհներից խուսափելու ուղղությամբ. […]

̰
Նոր մուլտֆիլմ Լիոնել Մեսսիի մասին

12:22 06.06.2018

«Gatorade» ընկերությունը նոր մուլտֆիլմ է ներկայացրել ֆուտբոլային գերաստղ՝ արգենտինացի Լիոնել Մեսսիի մասին:  Անիմացիոն այս հոլովակում Մեսսիի ամբողջ անցած ուղին է` ծննդյան պահից մինչև իր նվաճած ամենամեծ բարձունքները: Մեսսին ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին, արգենտինական Ռոսարիո քաղաքում:  Հայրը՝ Խորխե Օրասիո Մեսսին, աշխատել է պողպատի ձուլման գործարանում, միաժամանակ մարզել է տեղական «Գրանդոլի» ֆուտբոլային ակումբը:  Մայրը՝ Սելիա […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավորին

12:14 06.06.2018

Շվեդիայի Թագավորության ազգային տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է թագավոր Կարլ Գուստավ 16-րդին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունից: Շնորհավորական ուղերձում ասվում է. Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը: Վստահ եմ, որ մեր պետություններն այսուհետ ևս կշարունակեն ակտիվ քաղաքական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես […]

̰
Համայնքում հանրաքվե կարող են նախաձեռնել նաև բնակիչները. քննարկում ԱԺ հանձնաժողովում

12:02 06.06.2018

Տեղական հանրաքվեի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցն այսօր քննարկվեց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: ՀՀ արդարադատության նախարարը նախագիծը ներկայացրել է՝ հիմնավորելով, որ գործող օրենքը որոշակիորեն շեղվում է Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի դրույթներից, և հիմնական փոփոխությունները ուղղված են հենց այդ օրենքին համապատասխանեցնելուն: Պահանջ է դրվում, որ տեղական հանրաքվեն նախկին 30 օրվա փոխարեն կարող է կազմակերպվել 60 […]

̰
BACK_TO_TOP