19:26 05.06.2018
2014թ. «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության նիստի առաջին օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակելու և մի քանի իրավապահի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ է արձակվել կալանավայրից:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայկ Կյուրեղյանն ասել է, որ իր ազատ արձակման հարցում «կա նոր իշխանությունների դերը»:
«Իհարկե, նոր իշխանությունների դերը կա, եթե նոր հեղափոխության ծնունդ իշխանություններ չլինեին, նման բան տեղի չէր ունենա: Բայց սա շատ քիչ եմ համարում: Նորմալ սկիզբ կհամարեմ այն դեպքում, եթե բոլոր քաղբանտարկյալները լինեն դրսում: Այդ դեպքում կհամարեմ, որ սա Նոր Հայաստանի նոր սկիզբն է»,- ասաց Հայկ Կյուրեղյանը:
Նրա խոսքերով՝ ապօրինաբար բանտերում հայտնված բազմաթիվ մարդիկ կան, որոնք սպասում են համաներմանը:
«Մեզ պետք է, որ անփառունակ սկիզբ չլինի, իսկ եթե քաղբանտարկյալները բանտերում են, այս նոր սկիզբը անփառունակ կլինի: Բոլոր քաղբանտարկյալները դրսում կլինեն և կլինի մեր հեղափոխությանը, պետությանը հարիր փառավոր սկիզբ: Ռեժիմի դեմ բողոքը անտանելի էր, հակադրությունը շատ մեծ էր, Շանթին եմ հիշում, որ իր արարքով մեծ ճանապարհ բացեց այդ հարցը լուծելու ու ճիշտ ճանապարհը: Ես ակնհայտ տեսա, որ մարդը ճիշտ ճանապարհ է ցույց տալիս ու իմ համերաշխությունը հայտնեցի նրան»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իր համար այլևս անտանելի էր դիմանալ հին ռեժիմի պայմաններին:
«Ավելի վաղ հայտնել էինք, որ Կյուրեղյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը տեղեկացրել էր, որ Հայկ Կյուրեղյանին հնարավոր է՝ այսօր հատկացվի մեկամսյա մեկնում, ինչը նշանակում է, որ դատապարտյալն իրավունք ունի մեկ ամիս ժամկետով լքել քրեակատարողական հիմնարկի տարածքը։
Պաշտպանը նաև ասել էր, որ Հայկ Կյուրեղյանի պատժի կրման տեսակը կիսափակ ռեժիմից փոխվել է բաց ռեժիմի:
14:31 29.07.2025
Հնդկաստանում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրայինՀնդկաստանի Բիհար նահանգում մեկ տարեկան երեխան կծել և պատառոտել է 70 սանտիմետրանոց կոբրային՝ այն շփոթելով խաղալիքի հետ, հաղորդում է Hindustan Times-ը՝ հղում անելով բժիշկներին։ Դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Չամպարանում անցյալ շաբաթվա վերջին, երբ Գովինդա անունով մի փոքրիկ խաղում էր իր տանը: Տեղացիների խոսքով՝ կոբրան մոտեցել է երեխային, ինչը, հնարավոր է, գրավել է երեխայի ուշադրությունը: […] ...
14:20 29.07.2025
Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...
14:09 29.07.2025
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆՍարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...
14:00 29.07.2025
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...
13:47 29.07.2025
Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...
13:35 29.07.2025
Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...