14:49 05.06.2018
ՀՀ ԱԺ-ում առողջապահության ոլորտի բյուջեի կատարողականները քննարկելու ընթացքում ՀՀ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկեց մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ խստացնել պատիժը այն վարորդների նկատմամբ, ովքեր չեն զիջում շտապօգնության մեքենաներին։ «Մի քիչ անկեղծանամ։ Շտապօգնության մասով՝ ես ինքս ուսանողության տարիներին շտապօգնություններում հերթապահել եմ ու շատ հաճախ հենց շտապօգնության մեքենաներն են խախտում կանոնները՝ ոչ […]
14:41 05.06.2018
Առաջիկայում Սփյուռքի նախարարությունը 2 խոշոր ծրագրեր է պատրաստում մեկնարկել: Այս մասին հունիսի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: «Մեկը «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի միասնական տարբերակն է՝ երկու սկզբունքների հիման վրա մեկ խոշոր ծրագիր: Երկրորդը՝ նորություն է, որի փակագծերը դեռ չեմ ցանկանա բացել, բայց առաջիկայում կհայտարարենք ծրագրերի և ժամկետների մասին, […]
14:35 05.06.2018
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության նախարարության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կրկին զվարճալի միջադեպ եղավ՝ կապված երիտասարդ գործիչներին չճանաչելու հետ։ Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չճանաչեց հարց տվող պատգամավորին։ «Դո՞ւք էիք։ Դուք Կոնջոլյանն եք, չէ՞ … Կոնջորյան»,- ի վերջո խոսքը փոխանցեց հանձնաժողովի նախագահը։
14:34 05.06.2018
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է ձեռք բերել Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆրեդ Ռոդրիգեսին: Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի հաղորդմամբ՝ 25-ամյա բրազիլացին հաջող բուժզննում է անցել և 5 տարվա պայմանագիր կստորագրի՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով: Մանկունիացիները բրազիլացու տրանսֆերի համար կվճարեն 60 մլն եվրո:
14:26 05.06.2018
Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը մասնագետների համար առիթ է, հիշեցնելու սոլյարիների վտանգավորության մասին: Խնդրի մասին այսօր խոսել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը: «Հայաստանի Հանրապետությունը, ելնելով իր աշխարհագրական դիրքից, այնպիսի տարածքում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն արդեն իսկ բարձր է և, հետևապես, սոլյարիները մեզ արդեն իսկ հակացուցված […]
14:20 05.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան: Հանրապետության նախագահը հաջողություններ է մաղթել Ջուն Յամադային և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, ըստ […]
14:13 05.06.2018
Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր լսել են առողջապահության նախարարին, որը խոսել է բյուջեի կատարողական ոլորտին տրված միջոցների ծախսման ու իրականացված աշխատանքների վերաբերյալ։ «Առողջապահություն բաժնի ճշտված բյուջեն կազմել է 82․5 միլիարդ դրամ, որը կազմում է պետական բյուջեի ծախսերի 5․5 տոկոսը և ՀՆԱ-ի 1․5 տոկոսը»,- հայտնեց Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշեց, որ բյուջետային միջոցներն ուղղվել են […]
14:04 05.06.2018
Առողջապահական տարբեր հաստատություններում, տարբեր լաբորատորիաներում ախտորոշման դեպքում նույն մարդուն հաճախ տալիս են տարբեր ախտորոշումներ։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։ ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականների քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարարին այսպիսի հարց տվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ խնդրին տեղյակ են։ Այն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ է, երբ […]
14:01 05.06.2018
Google ընկերության մասնագետները երկու ամիս շարունակ արհեստական ինտելեկտին սովորեցրել են շոկոլադե թխվածքաբլիթ պատրաստել, սակայն փորձն անհաջող է ավարտվել: Ընկերության մասնագետների կարծիքով՝ ալգորիթմը պետք է կատարյալ համ և կազմություն մշակեր: Խնդիրը հեշտերից չէր, քանի որ համակարգչի համար դժվար է գնահատել սննդի համային որակները: Արհեստական իտելեկտն աշխատացնելու համար կիրառվել է «Bayesian Optimisation» անունը ստացած գործիքը: Համակարգչից պահանջվել […]
13:55 05.06.2018
Չի լինելու որևէ կոպեկի յուրացում, չնչին չարաշահում: Ես հայտարարում եմ ամենայն լրջությամբ: Ժողովուրդը շուտով կտեսնի, թե իր տված հարկերն ինչպես են տնտեսվում և ինչպես է ամեն ինչ օրինական ճանապարհով իրականացվում»,- այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Ասլանյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել ֆինանսական հոսքերի պահպանման և հարկատուների գումարի […]
13:47 05.06.2018
Միջազգային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպել է ոչ միայն բանտային բարեփոխումների ու թմրանյութերի մաքսանենգության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին և նրա աֆրոամերիկացի ամուսնուն՝ իրեն ցուցաբերած աջակցության համար: Այս […]
13:43 05.06.2018
«Շատերը փորձել են համագործակցել մեր գերատեսչության հետ, պարզապես չեն գտել համապատասխան դռները, շատերն իրենց անտեսված են զգացել: Չկա մի երկիր, որի հայության գոնե գերակշիռ մասը ներառված լիներ համատեղ փոխգործակցության պրոցեսում: Եվ սա մեր առաջնային խնդիրներից մեկն է, որ յուրաքանչյուր հայ, որը կցանկանա աշխատել մեզ հետ, պիտի ունենա հնարավորություն: Մենք պիտի ստեղծենք այդ հարթակը»,- ասել է […]
13:35 05.06.2018
Հունիսի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաև այն մեղադրանքներին, թե ինչու իր կենսագրության մեջ նշված չէ 2012թ. «Ժողովրդական Հայաստան» անվանմամբ կուսակցություն հիմնելու մասին, որի համահիմնադիրն ու փոխնախագահն էր ինքը: «Ցույց տվեք ինձ ապացույց, որ նման անունով կուսակցություն նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ գրանցված եղել է: Եղել է ասուլիս, որ մի […]
13:29 05.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումը: Նա անդրադարձել է կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն էապես նպաստել են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Վարչապետի խոսքերով՝ […]
13:28 05.06.2018
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության օրն է: ՀՀ բնապահպանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներն այսօր օզոնային շերտի պահպանության անհրաժեշտությունից են խոսել, հիշեցրել, թե օրվա որ ժամերին է վտանգավոր արևի տակ լինելը: «Առաջինը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկվում է մարդու մաշկը` առաջացնելով մելանոմա հիվանդությունը: Այդ հիվանդությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ բավականին աճ է գրանցում: Այն չարորակ […]
13:22 05.06.2018
Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ցանկանում են աշխատել։ Այս ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը հարցրեց նախարար Մանե Թանդիլյանին, երբ վերջինս խորհրդարանում ներկայացնում էր բյուջեի կատարողականը և պատասխանում պատգամավորների հարցերին։ Մանե Թանդիլյանը նշեց, որ այդ ուղղությամբ մտածում են, մտադիր են համագործակցել արդարադատության նախարարության հետ, սակայն խնդիրն այն է, […]
13:18 05.06.2018
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա: Ծրագրված չէ նաև ՀՀ վարչապետի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպում: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հունիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Երևանում: Դա կլինի փաստացի առաջին դեմառդեմ շփումը Հայաստանի նոր իշխանության հետ: Մի բան վստահեցնում եմ՝ եթե […]
13:14 05.06.2018
ՀՀ ԱԺ-ում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ բյուջեի կատարողականի մասին զեկույցից հետո ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նախարարին կոչ արեց՝ «երբ դիմում են որպես «սոցապ նախարար»՝ ուղղե՛ք նրանց, որովհետև նախարարությունը կոչվում է «աշխատանքի և սոցիալական հարցերի»։ «Իրականում դա ժողովրդի մեջ տարածված արտահայտություն է, և ես հենց այդ պատճառով չեմ ուղղում, որովհետև մենք հաճախ կտրում […]
13:11 05.06.2018
Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի հայրը պատմել է իր որդու «Արսենալ» տեղափոխության մասին: «Սոկրատիսի հանդեպ հետաքրքրվածություն կար «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմից, սակայն նրանք ստիպված էին սպասել մինչև հուլիս: Մանկունիացիները լավ հարաբերություններ ունեն «Բորուսիա»-ի հետ, ակումբները քննարկել են տրանսֆերը, բայց որդիս ընտրեց «Արսենալ»-ը: Սոկրատիսը ուրախ է, նա այժմ Անգլիայում է և անում է այն, ինչ պետք է […]
12:58 05.06.2018
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը. այս մասին հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Արման Մկրտումյանի ուղերձի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, որից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ և քսան տարի՝ […]
12:40 05.06.2018
«Առնվազն չենք բացառում, որ 2018թ.-ի պետբյուջեով հաստատված մի շարք ծրագրերում, որ դեռևս չեն իրականացվել, սակայն արդեն անցկացվել են համապատասխան մրցույթներ, կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր», – այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Հունիսի 17-ին պետք է մեկնարկեր «Արի տուն» ծրագիրը, այնուհետև «Ամառային դպրոց» և «Իմ Հայաստան» […]
12:33 05.06.2018
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նախարար Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ ունե՞ք հաշվարկ՝ ի՞նչ ժամկետում է հնարավոր կրճատել Հայաստանի աղքատության մակարդակը։ Ի պատասխան՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ իրենց նախարարությունը սրա անմիջական պատասխանատուն չէ, և աղքատության նվազումը կապված է տնտեսության զարգացման հետ։ Սակայն նախարարի […]
12:27 05.06.2018
Ավստրիական ORF հեռուստաընկերության մեկնաբան Արմին Վոլֆը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լրագրողն այսպիսի հարց է ուղղել. «18 տարի Դուք կամ նախագահ եք, կամ վարչապետ: Ոմանք ասում են, որ երկիրը, որը ժողովրդավարության ճանապարհին էր, ավտորիտար համակարգի եք վերածել, որ Դուք, այսպես ասած, «ցար» եք: Դա ճի՞շտ է»: Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
12:20 05.06.2018
Ֆրանսիական «Մոնակո»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինի ձեռքբերմամբ: Ըստ «Calciomercato.it»-ի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարել: Մոնակոյում արգենտինացի հարձակվողին դիտարկում են որպես Ռադամել Ֆալկաոյի փոխարինող, որը, հնարավոր է՝ հեռանա թիմից: Նշվում է, որ թուրինցիները Իգուաինի տրանսֆերը պատրաստ են վաճառել 60 մլն եվրոյով: Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» էր տեղափոխվել «Նապոլի»-ից 2016 թվականի […]
12:14 05.06.2018
«Սլովակիայից դեպի Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված՝ դեռ անցյալ տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել». այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Խոսքը Չեխիայի և Ադրբեջանի միջև հսկայական քանակությամբ շարժական հրթիռանետների և հրանոթների անօրինական վաճառքի մասին է: Բալայանը տեղեկացրել է, որ հենց այս պահին Հայաստանի դեսպանը կարևոր հանդիպումներ է ունենում: «Թե […]
12:08 05.06.2018
ՀՀ 2017 թվականի բյուջեից 409 միլիարդ դրամ հատկացվել է սոցիալական ծրագրերին, դա ամբողջ բյուջեի ծախսերի 27,2 տոկոսն է։ Այս մասին այսօր բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀՀ Ազգային ժողովում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Աշխատանքներ են տարվել կենսաթոշակների, զինվորական թոշակների, ծննդյան վկայականների ու այլ փաստաթղթերի էլեկտրոնային լրացման և նմանատիպ համակարգերի ներդրման, մասնագիտություն […]
12:01 05.06.2018
«Տոտենհեմ»-ի հարձակվող Հարրի Քեյնը «CIES Football Observatory»-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաթանկ խաղացողը: Անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվել է 201.2 մլն եվրո: Հետազոտական կենտրոնը հրապարակել է ամենաթանկ 100 ֆուտբոլիստների անունները. դրա համար օգտագործվել է բացառիկ ալգորիթմ, որը հաշվի է առնում տարիքը, խաղային դիրքը, ելույթները ակումբում և ազգային հավաքականում (խաղադաշտում հայտնվելու հաճախականությունը և գոլերը), ակումբի և հավաքականի […]
11:54 05.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր ԱԺ համապատասխան հանձնաժողովին զեկուցել է իրենց նախարարության գծով 2017 թվականի բյուջեի կատարողականը։ Պատգամավորներից Տատյանա Միքայելյանը նախարարին հարցրել է, թե ինչո՞ւ չեն փոխհատուցվել ԽՍՀՄ «Խնայբանկ»-ի ավանդատուների՝ 2017 թվականի համար նախատեսված գումարները։ Նախարար Թանդիլյանը պատասխանել է, որ տարվա ընթացքում եռամսյակ առ եռամսյակ եղել են որոշ առաջնահերթությունների ճշգրտումներ՝ հավանաբար […]
11:49 05.06.2018
ՀՀ ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական ոլորտների տրամադրված միջոցների վերաբերյալ բյուջեի կատարողականի զեկույցի ընթացքում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին պատգամավորներից մեկը հարցրեց՝ տեղյա՞կ է հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման ոլորտի չարաշահումների, գնումների գործընթացում եղած կեղծիքների մասին։ Սրան ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հաշմանդամի սայլակների ու լսողական սարքերի տրամադրման գործընթացում այս տարի արդեն կատարվել են փոփոխություններ։ […]
11:42 05.06.2018
Հունիսի 6-7-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ռուսաստանի իր գործընկերոջ հետ բանակցություններից բացի Մնացականյանը մի շարք այլ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ: Նաև նախատեսվում է նախարարի հարցազրույցը ռուսական հեղինակավոր լրատվամիոջոցներից մեկի […]