00:26 05.06.2018
Հունիսի 4-ին, ժամը 21:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 7 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են Հ. Խ.-ի (ծնված […]
00:17 05.06.2018
Հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարումների մասին Անկարայի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը մնում է ուժի մեջ: Առաջին նման ինքնաթիռը Թուրքիային կփոխանցվի հունիսի 21-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների արդյունքներով: «Մենք ամերիկյան կողմին ասել ենք, որ ԱՄՆ կոնգրեսի կողմից օգտագործվող սպառնալիքների լեզուն անընդունելի է, այն կառուցողական չէ: Առաջին […]
00:05 05.06.2018
Ուկրաինայի Լվովի մարզի Դրոգոբիչ քաղաքի քաղաքագլուխ Տարաս Կուչման հարվածել է ակտիվիստին, ով նրան անվանել է գող և ավազակ: Այս մասին հայտնում է տեղի «Ֆորպոստ» պարբերականը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Դրոգոբիչի քաղաքային խորհրդի պատերի ներսում, երբ բնակիչները եկել էին քաղաքապետի մոտ՝ անօրինական աղբավայրի վերաբերյալ հարցով: Քաղաքապետ Կուչման հայտարարել է, որ անմիջապես կհարվածի յուրաքանչյուրին, […]
23:50 04.06.2018
Սաուդյան Արաբիայի Ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը երկուշաբթի առաջին անգամ վարորդական իրավունք է շնորհել կանանց, ովքեր փոխարինել են միջազգայնորեն ճանաչված իրավունքները տեղական վկայագրերով: Այս մասին ասվում է վարչության թվիթերյան հաղորդագրությունում: Անցած տարի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հրաման էր արձակել, որը թույլատրում է թագավորության կանանց մեքենա վարել: Հրամանն ուժի մեջ կմտնի հունիսի […]
23:36 04.06.2018
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նոր խորհրդական ունի: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում. «Կրթական ոլորտի գերազանց մասնագետը միացել է ԿԳՆ-ում մեր թիմին։ Դիմավորե՛ք Գոհար Մամիկոնյանին՝ ԿԳ նախարարի խորհրդական։ Հ.Գ. Նշանակումներիս 75%-ը կանայք են։ Ու սա անում է մի մարդ, ով տանել չի կարողանոմ քաղաքականության մեջ սեռով պայմանավորված քվոտավորումը»: https://www.facebook.com/photo.php?fbid=10156429711133501&set=a.10150460716863501.388962.809383500&type=3&theater
23:25 04.06.2018
Apple ամերիկյան կորպորացիան ներկայացրեց iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Շնորհանդեսը կայացել է WWDC համաժողովի շրջանակում: Ընկերությունում հայտարարել են, որ կարագացնեն օպերացիոն համակարգի նոր տարբերակով աշխատող բոլոր սարքերի արտադրողականությունը: Այսպիսով՝ հավելվածների գործարկման արագությունը կավելանա 40 տոկոսով, իսկ տեսախցիկինը՝ 70 տոկոսով: Մշակողները նաև լիովին վերափոխել են Photo հավելվածը՝ թարմացնելով դիզայնն ու բարելավելով լուսանկարների շարքում որոնումը: Համակարգում կհայտնվի […]
23:14 04.06.2018
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Հունիսի 4-5-ը, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ը կբարձրանա […]
23:04 04.06.2018
Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել բողոքի ակցիաները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում. «Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն քիչ առաջ հայտարարել է, որ հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները: Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության […]
22:52 04.06.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը հունիսի 4-ին խորհրդակցություն են անցկացրել ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ: Ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը, ուժային կառույցների և այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. […]
22:39 04.06.2018
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Սանոսյանը կզբաղեցնի Բնապահպանության փոխնախարարի պաշտոնը: ««Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Սանոսյանին նշանակել բնապահպանության նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման տեքստում: Նշանակման առթիվ Սանոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շնորհակալ եմ վստահության համար… Շնորհակալ եմ անհատապես բոլորիցդ… Շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին… Գնում եմ Հայաստանի ԱՄԵՆԱՔՆՆԱԴԱՏՎՈՂ […]
22:26 04.06.2018
ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր օգնականին: «Ծանոթացեք վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական՝ Նելլի Վալտեր Սարգսյանին (Nelli Walter): Նելլին ավարտել է ԵՊՀ֊ի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետը։ Այնուհետև ավարտել է Գերմանիայի Մյունխեն քաղաքի Լուդվիգ Մաքսիմիլիանս համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը։ Ստացել է տարվա շրջանավարտների 3-րդ լավագույն դիպլոմը։ Ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային […]
22:17 04.06.2018
9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանին հնարավոր է՝ վաղը հատկացվի մեկամսյա մեկնում։ Այս մասին տեղեկացրել է նրա շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։ Մեկամսյա մեկնում նշանակում է, որ դատապարտյալն իրավունք ունի մեկ ամիս ժամկետով լքել քրեակատարողական հիմնարկի տարածքը։ Պաշտպանը նաև ասել է, որ Հայկ Կյուրեղյանի պատժի կրման տեսակը կիսափակ ռեժիմից փոխվել է բաց ռեժիմի , և նրան […]
22:07 04.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 4-ին Մոսկվայում մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել «Միջազգային անվտանգության ամրապնդում. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում: «Մեծարգո պարոն Վոլոդին, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին այս համաժողովի կազմակերպման համար: Խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես միջազգային […]
21:53 04.06.2018
Հայաստանի ազգային հավաքականը Ավստրիայում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց` մրցելով Մոլդովայի ընտրանու հետ։ Այս անգամ էլ Վարդան Մինասյանի սաները չկարողացան հաղթել մրցակցին` գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի 0-0 հաշիվը։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայ ֆուտբոլիստները չկարողացան հաղթել Մալթայի համեստ ընտրանուն` ոչ-ոքի 1-1 խաղալով նրանց հետ։ Մոլդովայի հավաքականի հետ խաղին Վարդան Մինասյանը, նախորդ խաղի համեմատ, ընդամենը մեկ […]
21:46 04.06.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է […]
21:41 04.06.2018
Ֆրանսիայի դատախազությունը գործ է հարուցել Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերի նկատմամբ` պաշտոնեական լիազորությունների չարաշահման և շահերի բախման կասկածանքով, հաղորդում է BBC-ն: Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը հաղորդել է իտալա-շվեյցարական նավաշինական ընկերությունում (MSC) Քոլերի գործունեությունը ստուգելու մասին՝ կապված նրա ընտանիքի հետ: MSC-ը մի քանի պետական պայմանագիր է կնքել այն ժամանակ, երբ Քոլերը եղել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և […]
21:30 04.06.2018
Հունիսի 4-ին Սան Խոսեում մեկնարկել է հնգօրյա WWDC 2018 համաժողովը՝ նախատեսված Apple-ի մասնագետների համար: Սպասվում է, որ միջոցառմանը կներկայացվի մի քանի նոր արտադրանք, սակայն մանրամասները չեն բացահայտվում: Քիչ հավանական է, որ արտադրողը ներկայացնի նոր iPhone: Այնուամենայնիվ, դեռ հույս կա, որ տեղի կունենա iPhone SE 2-ի շնորհանդեսը: Բացի այդ, հնարավոր է՝ ներկայացվի նաև MacBook Pro-ի նորացված […]
21:21 04.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուզեպպե Կոնտեին Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ Իտալիան դեպի հետագա առաջընթաց ու բարեկեցություն առաջնորդելու պատասխանատու գործում: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել Իտալիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը՝ պայմանավորված թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ ընդհանուր հոգևոր-մշակութային արժեքներով և […]
21:16 04.06.2018
Բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործը բրիտանական կողմին արժեցել է մոտ 10 մլն դոլար: Այս մասին բրիտանական ոստիկանության ներկայացրած տեղեկությունները փոխանցում է BBC-ն: Շրջանային ոստիկանության գլխավոր կոմիսար Անգուս Մաքվերսոնն ասել է, որ ազգային հետաքննությունը պետք է վճարվի ազգային մակարդակում: Նա նաև հայտնել է, որ այս գործով ծախսերը կարող […]
21:05 04.06.2018
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ հանդիպումը կնպաստի հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ […]
20:41 04.06.2018
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է հունիս 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ նշելով, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգության տեղիք է տվել: «Այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա և շատ կոնկրետ հետևությունների և եզրակացությունների բերի: Ես ուշի-ուշով հետևում եմ Արցախում ծավալված իրադարձություններին»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ […]
20:40 04.06.2018
Թուրքիայում ձերբակալվել է ծաղրանկարիչ Նուրի Քուրթջեբեն, որը մեղադրվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ, հաղորդում է Ermenihaber.am-ը: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է վերջինիս 1 տարի 2 ամիս և 15 օր ազատազարկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Ծաղրանկարիչը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է Յալովայի բանտ: Ըստ դատարանի որոշման՝ Քուրթջեբեն, […]
20:31 04.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին փաստաթուղթ է ստորագրել: Փաստաթուղթը կոչվում է «ԱՄՆ և մյուս օտարերկրյա երկրների ոչ բարեկամական գործողությունների հակազդեցության մասին»: Մայիսի 4-ին այն հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Հաղորդվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտել դրա հրապարակման պահից սկսած: Դրանով պատժամիջոցներ են սահմանվում ինչպես ոչ բարեկամական գործողություններ իրականացրած երկրների, […]
20:22 04.06.2018
Փարիզի ոստիկանությունը մայրաքաղաքի տարածքում լիկվիդացրել է փախստականների երկու ճամբար, հաղորդում է The Local թերթը: Սեն Մարտինի ջրանցքի մոտից տարհանվել է 8 հարյուր ներգաղթյալ, ևս 4 հարյուր հոգու ստիպել են լքել Պորտ դը լա Շապելի շրջանը: Ոստիկանության հաղորդմամբ՝ ներգաղյալները կտեղափոխվեն այլ վայրեր և կանցնեն մանրակրկիտ ստուգում՝ պարզելու, թե արդյոք նրանք Ֆրանսիայում օրինակա՞ն են գտնվում, թե՞ ոչ: […]
20:14 04.06.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի և ստացել իրավական գնահատական: […]
20:07 04.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հունիսի 4-ին Մոսկվայում հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Սլովակիայի հետ շփումների ակտիվացումն ու խորացումը թե՛ միջպետական և թե՛ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափերով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի […]
20:00 04.06.2018
Ճանապարհորդելը ոչ միայն թույլ է տալիս հանգստանալ և կտրվել իրականությունից, այլև կարող է ձեզ տեղափոխել իսկական հեքիաթ: OneTwoTrip ճամփորդական գործակալությունն ընտրել է գնացքով Եվրոպայում ճանափարհոդելու վեց գեղեցիկ երթուղիները: Շվեյցարիա, «Սառցե ճեպընթաց» Ճանապարհը՝ Ցերմաթից մինչև Սանկտ Մորից Ճամփորդության տևողությունը`7 ժամ 50 րոպե Աշխատում է ողջ տարին՝ ամեն օր՝ բացառությամբ նոյեմբեր ամսվա Տոմսերի արժեքը` 153 -269 շվեյցարական […]
19:43 04.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում կնոջը կողոպտած անձի ինքնությունը: 2018թ. մարտի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Եր.Քոչար փողոցում գործող առևտրի կենտրոնի մոտ բնակչուհու ձեռքից բացահայտ […]
19:35 04.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի։ Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի շենքերից մեկի բակում, աղմկելու համար դիտողություն անելու հարցի շուրջ, […]