16:31 04.06.2018
Քաբուլի համալսարանի մոտակայքում գրանցված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, և 6 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է տեղական TOLOnews հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին: Լրատվամիջոցը մեջբերում է ոստիկանության հաղորդագրությունն այն մասին, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը, գործողությունն իրականացվել էր այն ժամանակ, երբ ուսումնական հաստատության ժողովի մասնակից […]
16:15 04.06.2018
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ԱՁ-ներով աշխատելու մեխանիզմը շրաջանառությունից դուրս չի եկել, իսկ սուպերմարկետները շարունակելու են նախկին կարգով աշխատել: Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը հերքում է լուրերը և շեշտում՝ տնտեսվարողների հետագա գործունեությունը լինելու է միայն օրենքով: «Վարչապետը որևէ բիզնեսմենի հետ որևէ ստվերային գործարքի չի գնացել և չի գնալու: Վարչապետի կողմից որևէ թույլտվություն կամ գաղտնի գործարքի […]
16:13 04.06.2018
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը նախարար Մնացականյանին հանձնել է իր հավատարմագրերի պատճենը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից: Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը: ՌԴ նորանշանակ դեսպանը նշել […]
16:09 04.06.2018
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայկական պատվիրակությունը Մոսկվայում կունենա առանձին երկկողմ հանդիպումներ և Կիզիլ քաղաքում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
15:45 04.06.2018
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել և անդրադարձել ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և մյուսներին դատարան չտեղափոխելուն: ՄԻՊ գրասենյակը այդ հանգամանքը համարել է ոչ իրավաչափ միջամտություն նրանց իրավունքներին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ոստիկանության կողմից Ժիրայր Սեֆիլյանին և ազատությունից զրկված այլ, այդ թվում՝ ՊՊԾ գունդ զինված մուտք գործելու առնչությամբ կալանավորված մի շարք անձանց դատարան չտեղափոխելը […]
15:31 04.06.2018
Բաքվից Եվլախ տանող ավտոճանապահի կամուրջներից մեկը փլուզվել է գետի վարարման ու սելավի պատճառով։ Գետը քշել-տարել է կամրջի բետոնային հիմքը, սողանքներ է առաջացրել այլ վայրերում ու փաստացի պարալիզացրել այդ ուղղությամբ ճանապարհային հաղորդակցությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր ու լուսանկարներ են տարածում փլուզումներից ու սողանքներից։ https://www.youtube.com/watch?v=aEALT3qKmWA https://www.youtube.com/watch?v=kjQlTO1s_LY
15:23 04.06.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի բացառում՝ կարող է խմբակցությունից դուրս գալ: Պատգամավորը նշել է, որ ինքը կարող է ՀՀԿ-ից ավելի շուտ դուրս գալ, քան կհասցնեն իրեն հեռացնել: Հիշեցնենք, որ Ֆելիքս Ցոլակյանը միակ հանրապետականն էր, որ մայիսի 1-ին կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն լքել են Արթուր […]
15:15 04.06.2018
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Այսօր 2017 թվականի կատարողականն է ներկայացրել նաև ոստիկանապետը: Վալերի Օսիպյանն անդրադարձել է նաև հանցագործությունների վիճակագրությանը՝ նշելով, որ 2017-ին 2016-ի համեմատությամբ 8.1 %-ով աճել է հանցագործությունների թիվը, փոխարենը, սակայն, 17.2 %-ով նվազել են առանձնապես ծանր […]
15:10 04.06.2018
2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է, նախատեսվում են բազմաթիվ պաշտոնատար անձանց հարցաքննություններ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ SHANTNEWS.AM-ի հարցին այսպես պատասխանեցին Հատուկ քննչական ծառայությունից։ Ծառայության մամուլի պատասխանատու Մարինա Օհանջանյանը հրաժարվեց որևէ պաշտոնյայի անուն նշել և չհերքեց ու չհաստատեց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր հարցաքննության հնարավորությունը։ Հիշեցնենք, որ այսօր […]
15:09 04.06.2018
Բրիտանական լրատվական կայքերը փոխանցում են, որ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի 25-րդ ֆիլմում հայտնի դերասանուհի Հելենա Բոհեմ Քարթերը, հավանական է, որ մարմնավորի ֆիլմի գլխավոր չարագործին: Դեռևս քասթինգ չի անցկացվել, բայց այդ դերի համար շրջանառվում է նաև Անջելինա Ջոլիի անունը: Ըստ տարածվող լուրերի՝ ֆիլմի ռեժիսոր Դենի Բոյլը լուրջ է տրամադրված և ֆիլմի չարագործի դերում ցանկանում է […]
15:04 04.06.2018
Վայոց ձորի Շատին գյուղի բնակիչները փակել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը և պահանջում են համայնքապետի հրաժարականը, որին մեղադրում են ապօրինի գործողությունների և գումարների յուրացման մեջ: Ֆեյսբուքյան օգտատերը, որը լուսանկարներ է հրապարակել, գրում է, որ տեղի բնակիչներն ունեն սեփական խնդիրները բարձրաձայնելու պահանջ։ «Բողոքի ակցիայի պատճառով դպրոցականների համար կազմակերպված էքսկուրսիան չի հաջողվել իրականացնել, ստիպված ճանապարհը փոխել ենք: Հավաքված շատ […]
15:01 04.06.2018
Անդրադառնալով Քրդական աշխատավորական կուսակցությանը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ նրանք իրենց արժեքների հետ որևէ կապ չունեն:
14:54 04.06.2018
Պեսկովի խոսքով, Կիմ Չեն Ինին Ռուսաստան է հրավիրել երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ Փհենյան կատարած այցի ժամանակ:
14:48 04.06.2018
Վճռաբեկ դատարանի մոտ Սամվել Բաբայանի աջակիցների բողոքի ակցիան ավարտվել է։ Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և բոլոր քաղբանտարկյալներին: Մի քանի ելույթից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ ակցիան իրականացնեն հունիսի 15-ին, քանի որ այդ օրը քննվելու է Սամվել Բաբայանի խափանման միջոց […]
14:47 04.06.2018
Այսօր՝ հունիսի 4-ի բառավոտյան 8-ի սահմաններում «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ «Թասի ոլորաններ» կոչվող հատվածում, բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքի վայր է մեկնած փրկարարները հայտնել են, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 20-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել ձորը. պատահարի հետևանքով տուժածներ […]
14:39 04.06.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան – Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատաքննությունը: Չորս ամբաստանյալները` Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանն ու Գնել Թևոսյանը մեղադրվոմ են իրենց ծառայակից կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առանձնակի դաժանությամբ խուլիգանական դրդումներով սպանելու համար: Հիշեցնենք` դեպքը տեղի է […]
14:36 04.06.2018
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՌԴ հարաբերություններին և մի շարք այլ հարցերի: Հարցին՝ ի՞նչ հեռանկարներ է բացում Հայաստանի առջև ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, նախարարը նշել է, որ այդ համաձայնագիրը մեր ձեռքում շատ արդյունավետ գործիք է՝ ամրապնդելու և առաջ տանելու այն բարեփոխումների և երկրի զարգացման օրակարգը՝ օգտագործելով չափանիշներ, օգտագործելով համագործակցություն, […]
14:33 04.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն Իտալիայի Հանրապետության պետական տոնի՝ Ազգային օրվա առթիվ այցելել են Հայաստանում Իտալիայի դեսպանատուն և շնորհավորել դեսպան Վինչենցո դել Մոնակոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Իտալիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություններ և բարօրություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ […]
14:22 04.06.2018
Ռուսաստանցիների անունները հայտնվել են 130 հոգուց կազմված ցուցակում, որտեղ ներգրավված անձանց ակտիվները բրիտանական իշխանությունները կարող են սառեցնել կեղտոտ փողերի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում:
14:15 04.06.2018
ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Սինգապուրում պատրաստվում են վարձակալել ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է The Straits Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ հյուսիսկորեական պատվիրակությունը փնտրում է մեքենաներ, որոնց կարգը ցածր չի լինի ԱՄՆ նախագահի մեքենաներից: Այս պահին ընթանում է համապատասխան լիմուզինի որոնումը: Պարբերականի […]
14:14 04.06.2018
Սուպերմարկետների ցանցում ԱՁ-ներով աշխատելու վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոյկոտել «կոռուպցիոներների ու թալանչիների» սուպերմարկետները: Կարճ ժամանակ անց մի քանի խոշոր տնտեսվարող հայտարարություն տարածեց, որ թանկացրած ապրանքների նախկին գներն են վերադարձնում: Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը դրական է գնահատում այս ընթացքը, բայց, միաժամանակ, կարծում է, որ հայտարարություններին զուգահեռ օրենսդրական լուծումներ են […]
14:14 04.06.2018
ԱԺ-ում 2017 թվականի պետբյուջեյի կատարողականի քննարկումների ժամանակ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը ներկայացրել է նախորդ տարվա «911» ծառայության աշխատանքների վիճակագրությունը: 2017 թվականին «911» ծառայությունը ստացել է մոտ 1 միլիոն 255 հազար ահազանգ, ինչը շուրջ 80 հազարով պակաս է 2016 թվականի ցուցանիշի համեմատ: Արտակարգ դեպքերի թիվը, սակայն, չի նվազել, այլ աճել է: 2017-ին գրանցվել է 13 […]
14:11 04.06.2018
Մաքսային կանոնների խախտման խոշոր փորձ է կանխվել: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հյատնում են, որ երեկ՝ հունիսի 3-ին, Արևելյան մաքսատուն-վարչության «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետի աշխատակիցները զննման են ենթարկել մաքսային հսկողության գոտուց դուրս կայանված բեռնատար ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է մաքսային հսոկողությունից թաքցված 1050 հատ ընդհանուր 525 կգ քաշով պլաստմասսայե տարա: Պարզվել է, որ […]
14:07 04.06.2018
Մայիսի վերջին Սիրիայի «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման անդամները սպանել են մեկ այլ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար Աբու Ջամալ Ազարիին: Այս մասին հայտնել է տեղի աղբյուրներից մեկը՝ հրապարակելով նաև սպանվածի լուսանկար (լուսանկարում առկա է բռնության տեսարան), փոխանցում է Razm.info-ն: Սպանված ահաբեկիչը Սիրիա էր մեկնել Ադրբեջանից: Նշվում է, որ նա սպանվել է Իդլիբում սպանություններ իրականացնելու […]
13:59 04.06.2018
Վճռաբեկ դատարանի դիմաց այս պահին բողոքի ակցիա է իրականացվում: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին և բոլոր քաղբանտարկյալներին: Ցուցարարների ձեռքերին Բաբայանի նկարներն են և պաստառներ, որոնց վրա Սամվել Բաբայանի լուսանկարներն են և գրված է «Ազատություն Սամվել Բաբայանին»: Ըստ ներկաների՝ իրենց միակ նպատակն է, որ ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին: Նրանք […]
13:57 04.06.2018
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Զեկույցով առաջինը հանդես է եկել ֆինանսների նախարարը, որից հետո Ա. Ջանջուղազյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները հետաքրքրվել են արտաբյուջեների հետ կապված խնդրի վերաբերյալ: Վարդան Բոստանջյանը կարծիք է հայտնել, թե արտաբյուջեն «կրիմինալ […]
13:49 04.06.2018
Բլոգերը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի բանտում նախքան ներում ստանալն ու Իսրայելին արտահանձնվելը։
13:44 04.06.2018
«Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վաճառելու պատճառների մասին: «Բարդ չէ, անհնար է թիմում պահել ֆուտբոլիստին, որը մեկնարկային կազմում չի խաղում։ Դա կախված է ֆուտբոլիստի բնավորությունից։ Այն, թե ինչպես էր Մխիթարյանը հարմարվում իրավիճակին, տարբերվում էր մյուս ֆուտբոլիստներից։ Նա գիտակցում էր, որ պատրաստ չէ այս […]
13:31 04.06.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 1-ից 4-ը ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ բացահայտել են հանցագործության 77 դեպք։ Բացահայտվել են մարմնական վնասվածք հասցնելու 23, անձնական ունեցվածքի գողության 19, խարդախության 12, յուրացման կամ վատնման 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, անձի առևանգման, բնակարանային գողության և թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, սպանության, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու և իշխանության նկատմամբ բռնության 1-ական դեպքեր։ […]