19:47 02.06.2018
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցում: Դեսպանի խոսքով՝ նախորդ անգամ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին Եվրոպական Միությունը ընտրական համակարգի բարեփոխումների ֆինանսավորման 90 տոկոսը տրամադրել է և ինքը հավատում է, որ այս անգամ ավելի հետաքրքրված կլինեն այդ նախաձեռնությանն աջակցություն […]
19:40 02.06.2018
Տղիբուլիի (Իմերեթիի տարածաշրջան) հանքարդյունաբերական հորում տեղի է ունեցել հերթական ողբերգությունը: Քարածխի արդյունահանման հորում զոհվել է 2 հանքափոր: Հանքափորերի դիերը տեղափոխվել են դիահերձարան, որտեղ փորձաքննությունը կպարզի բանվորների մահվան պատճառները: Հարուցվել է քրեական գործ «հանքարդյունաբերության, շինարարության կամ այլ աշխատանքների անվտանգության կանոնների խախտում» հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով: Ապրիլի սկզբին Տղիբուլիի «Մինդելի» հանքում թունելների […]
19:28 02.06.2018
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պաղեստինցիներին միջազգային պաշտպանության տրամադրման մասին նախագծի քննարկման հարցում՝ ԱՄՆ կողմից վետոյի կիրառման փաստը, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Կառույցը հայտարարել է, որ այս կերպ ԱՄՆ-ն դեմ է գնացել պաղեստինցի ժողովրդի անվտանգությունը պաշտպանող նախագծին՝ նշելով, որ այս արարքը որևէ բացատրություն չի կարող ունենալ: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ […]
19:15 02.06.2018
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ընդունել, հայտնում են ՀԱԿ գրասենյակից: «Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նիստ, որն ընդունել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Կոնգրեսի առաջարկությունների փաթեթը։ Այդ կապակցությամբ կուսակցության հայտարարությունը կհրապարակվի հունիսի 4-ին»,- տեղեկացնում են ՀԱԿ-ից:
18:57 02.06.2018
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնել են, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը […]
18:51 02.06.2018
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթերքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցավծ տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում […]
18:29 02.06.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Բինալի Յըլդըրըմի հետ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարությունն ու «Թուրքական հոսք» գազատարի ճակատագիրը: Այս մասին ասված է ՌԴ նախարարների կաբինետի կայքում: «Դմիտրի Մեդվեդևը և Բինալի Յըլդըրըմը նշել են նախարարությունների փոխհամագործակցության ակտիվացման կարևորությունը՝ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել համագործակցության լայն […]
18:20 02.06.2018
Սաուդյան Արաբիան պատրաստ է ռազմական գործողություն սկսել Կատարի դեմ, եթե Դոհան Մոսկվայից ձեռք բերի С-400 զենիթահրթիռային համալիրներ, հայտնում է Le Monde-ը: Փաստաթղթում արտահայտվում է Էր-Ռիադի անհանգստությունը՝ կապված Կատարի և Ռուսաստանի բանակցությունների հետ: Նշվում է, որ С-400-ների տեղակայումը կխախտի Սաուդյան Արաբիայի օդային տիրույթփի անվտանգությունն ու կնպաստի տարածաշրջանում էսկալացիային:
18:16 02.06.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դիմում է ներկայացրել և դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից: «Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել […]
18:14 02.06.2018
Րոպեներ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու որպես խափանման միջոց ընտրեց չհեռանալու մասին ստորագրությունը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների […]
18:11 02.06.2018
Սաուդյան Արաբիայում հայտնվել է մշակույթի նախարարություն, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Նախարար է նշանակվել արքայազն Բադր բեն Աբդուլլա բել Ֆարհան Ալ Սաուդը: Ավելի վաղ մշակույթի նախարարությունը Սաուդյան Արաբիայում միավորված էր տեղեկատվության նախարարության հետ:
18:00 02.06.2018
Կայացել է Իսպանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի վարչապետ, հայտնում է El Pais պարբերականը: Արարողությունը տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի ներկայությամբ: Սանչեսը խոստացել է «բարեխղճորեն կատարել իր պարտականությունները» երկրի ու թագավորի առաջ: Պարբերականը նշում է, որ արարողությունն անցկացվել է առանց կաթոլիկական խորհրդանիշների՝ խաչելության ու Աստվածաշնչի: Ավելի վաղ հաղորդվել էր, […]
17:56 02.06.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը բողոքել է Հայաստանից ու անհիմն մեղադրանքներ հնչեցրել Արցախյան հակամարտության վերաբերյալ։ Նախարարը հայտարարել է, թե անհրաժեշտ է հայկական զորքերը դուրս բերել «ադրբեջանական օկուպացված տարածքներից» ու վերաբնակեցնել փախստականներին։ Այս արտահայտությունները նախարարն արել է Արցախի հասցեին, ինչը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև […]
17:49 02.06.2018
Կիմ Չեն Ինը կանգ է առնելու Fullerton հյուրանոցում, որտեղ նախագահական լյուքսի մեկ գիշերվա արժեքն է 6 հազ ԱՄՆ դոլար:
17:38 02.06.2018
Թուրքիայում հիմնադրվել է «Türkiye’nin Otomobili Girişim Grubu Sanayi ve Ticaret» ընկերությունը, որը զբաղվելու է տեղական մարդատար ավտոմեքենայի ստեղծման աշխատանքներով ու առաջին տարբերակը ներակյացնելու է հաջորդ տարի՝ 2019 թվականին։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Սեփական ավտոմեքենայի արտադրություն ունենալու նախաձեռնությունը գտնվում է անձամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության ներքո։ 2019 թվականին նախատիպը ներկայացնելուց հետո 2021 […]
17:32 02.06.2018
Հունիսի 01-ին` ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ։ Վեճին մի կողմից մասնակցել են Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջև: Փաստի առթիվ 02.06.2018թ. Արցախի […]
17:30 02.06.2018
30 տարի առաջ «Ֆորսաժ» ֆիլմից հայտնի դերասան Վին Դիզելը որոշել էր կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա և թողել ուսումը: Բայց 50 տարեկանում դերասանը վերադարձել է Hunter-ի համալսարան և օրերս նա ստացել է դոկտորի պատվավոր կոչում: Դիպլոմը ստանալուց հետո Վին Դիզելը շատ հուզիչ և մոտիվացնող ելույթ է ունեցել: «Մենք պայքարող ենք և ամեն ինչ կարող ենք հաղթահարել: […]
17:18 02.06.2018
Եգիպտոսում արդեն երկրորդ անգամ վերընտրվել է նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի ներկայացուցիչների պալատում: Պաշտոնական արարողությունից առաջ Ազգային ժողովի խոսնակը ընթերցել է Կենտրոոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, որոնց համաձայն՝ Աբդել Ֆաթթահ աս–Սիսին հավաքել է ձայների ճնշող եծամասնությունը: Իր հերթին, նորընտիր նախագահը երդվել է հարգել սահմանադրությունն ու օրենքները, պաշտպանել հասարակության շահերը և պահպանել […]
17:05 02.06.2018
Այսօր Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որ պատրաստվում է նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձնել Ազգային պատկերասրահ: «Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: […]
16:56 02.06.2018
ԱՄՆ-ում հրդեհի առաջացումից կես տարի անց ամբողջությամբ մարվել է Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ խոշորագույն հրդեհը: Այս մասին ասվում է Լոս-Պադրես ազգային արգելոցի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ, որտեղ գրանցվել էին հրդեհի վերջին օջախները: Թոմաս անվանումն ստացած հրդեհը բռնկվել էր Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում 2017թ. դեկտոմբերի 4-ին: «Լոս-Պադրես արգելոցի ներկայացուցիչները հայտնում են, որ Թոմաս հրդեհը պաշտոնապես մարված է»,- […]
16:45 02.06.2018
Երկնաքար է ընկել Չինաստանի Յունան նահանգի Ջինգհոնգ քաղաքի վրա: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է այն ընկնում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընկնող մետեորիտը այրվում մինչև ընկնելը: Incredible moment: A meteorite was captured in the city of Jinghong, southwest China's #Yunnan Province on Friday and lit […]
16:41 02.06.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թանկացումների մասին: «Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք էլի գերագնահատում են իրենք իրենց»,- գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2053414391645612
16:38 02.06.2018
Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ընթրելու իրավունքի ամենամյա բարեգործական աճուրդը, որը 17-րդ անգամ կանցկացնի Glide հիմնադրամը, հավաքել է 3,3 մլն դոլար, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով էլեկտրոնային աճուրդի տվյալները: Հաղորդվում է, որ մարդը, որը գնել է Բաֆեթի հետ լանչի իրավունքը, նախընտրել է պահպանել անանունությունը: Միջոցները, որոնք գոյացել են աճուրդում, պլանավորվում է ուղղել Glide հիմնադրամ, որը զբաղվում […]
16:27 02.06.2018
30-ամյա Ջեյմս Գոլդմանը Մեծ Բրիտանիայի Լինդս նահանգում, նկարահանել է խորհրդավոր մի թռչող օբյեկտ, որը հիշեցնում է «Աստղային պատերազմների» «Մահվան աստղը» տեսարանը: Այդ տղամարդը «Mirror»-ին պատմել է, որ այդ օբյեկտը կախված է մոտ 300 մետր բարձրության վրա և կարծես պայծառ սպիտակ մետաղյա գնդակ լինի: «Այն հաստատ ինքնաթիռ չէր, և շատ ցածր էր թռչում, որ արբանյակ համարվեր: Ես […]
16:16 02.06.2018
Ռոստովի Ակսայսկի շրջանում մարդատար երեք մեքենաների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել, երեքը երեխաներ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել մայիսի 2-ին ժամը 7-ին՝ M-4 «Дон» անվամբ ավտոճանապարհի 1029-րդ կիլոմետրի վրա: Վթարի պատճառները պարզերլու համար այժմ տեղում քննություն է իրականացվում:
16:15 02.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստերագրել, որով Նաիրի Սարգսյանին նշանակել է վարչապետի օգնական: Վարչապետի մեկ այալ որոշմամբ էլ Սարգիս Խանդանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Վարչապետի որոշումների մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
16:11 02.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մամուլի քարտուղար ունի: Էկետրոնային կառավարման e-gov.am կայքում տեղադրված որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արման Եղոյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար: Արման Եղոյանը ծնվել է 1984 թ. հունիսի 28-ին Երևանում: 1991-2001 թթ. սովորել է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 միջնակարգ դպրոցում: 2001-2005 թթ. […]
16:08 02.06.2018
Երեկ՝ հունիսի 1-ին, ժամը 4-ն անց 30-ի «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք, ձախ բազկի, նախաբազկի ծալիչ և տարածիչ շրջանի ծակած-կտրած վերք, մկանների, անոթների վնասումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին ժամը 4-ի սահմաններում, Երևանյան փողոցի «Կարմիր […]
15:59 02.06.2018
Թուրքիայի հրավերով մայիսի 29-31 ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Կարսի մարզում անցկացված զորավարժություններին։ Ներգրավված ադրբեջանական անձնակազմը եղել է Նախիջևանի առանձին համազորային բանակից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Զորավարժության նպատակներից են եղել երկու պետությունների զինված ուժերի գործողությունների ներդաշնակումը, ինչն ընդունված գործողություն է բոլոր դաշնակից պետությունների միջև։ Այնուամենայնիվ Թուրքիա-Ադրբեջան զույգի դեպքում դա առանձնահատուկ կարևորություն […]
15:46 02.06.2018
Ամռան առաջին օրը Ռուսաստանի մի շարք շրջանների բնակիչների համար եկել է՝ արևի փոխարեն իր հետ ձյան փաթիլներ բերելով: Հունիսի 1-ին Ռուսաստանի Բաշկորտոստանում, Եկատերինբուրգ, Կիրով, Իժևսկ քաղաքներում, Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի Սալեխարդ քաղաքում, Կազանում և այլ շրջաններում ձյուն է տեղացել։ Life-ը հրապարակել է ամենաուշագրավ լուսանկարները ռուսական ձյունառատ ամռանից: https://www.youtube.com/watch?v=swy7A6_4bbk