Սաուդյան Արաբիայում հայտնվել է մշակույթի նախարարություն, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Նախարար է նշանակվել արքայազն Բադր բեն Աբդուլլա բել Ֆարհան Ալ Սաուդը:
Ավելի վաղ մշակույթի նախարարությունը Սաուդյան Արաբիայում միավորված էր տեղեկատվության նախարարության հետ: