15:38 02.06.2018
Րոպեներ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու որպես խափանման միջոց ընտրեց՝ չհեռանալու մասին ստորագրությունը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի […]
15:37 02.06.2018
Մայիսի 31-ին ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները, ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը գումարներ է յուրացրել: Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ նա 2013թ. հունիսից Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն է ձևակերպել Երևանի մի բնակչուհու, 2017թ. հունվարից՝ որպես դռնապահ Մեծավան գյուղից մի տղամարդու, իսկ 2014թ. դեկտեմբերից համայնքապետարանում՝ […]
15:25 02.06.2018
Կասյան փողոցի հարակից տարածքում դարձյալ վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը ևս այցելել է տոնավարճառ, իսկ լրագրողները Արթուր Խաչատրյանից հետաքրքրվել են, թե ինչպես է արձագանքում խոշոր առեւտրային ցանցերի այն հայտարարությանը, գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ: «Որևէ մեկն իրավունք չունի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել: […]
15:18 02.06.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի սպա Հայկ Թովմասյանը, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Արամայիս Ամիրբեկյանի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Ապրիլի 17-ին՝ առավոտյան 09:30-ի սահմաններում, մի շարք […]
15:10 02.06.2018
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է վարձու մարդասպանի, որը 2013թ. գնդակահարել էր քրեական հեղինակություն Դեդ Հասանին (Ասլան Ուսոյան), հայտնում է Life.ru-ն: Նշվում է, որ մարդասպանը ծագումով ադրբեջանցի Թալըբխանդի Հաջիբաբա Թահիրօղլին է, որը ավելի շատ հայտնի է որպես Հաջի Բեյլագանսկի: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածը 36-ամյա «օրենքով գող» է: Ինչպես հայտնում է Mash հեռուստաալիքը, […]
15:00 02.06.2018
Թուրքիայի նախագահական ընտրություններում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը խոսել է իր սպասումների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին վերջինս ասել է, որ Կարոն համապատասխանում է Դիարբեքիրին, Դիրաբեքիրն էլ՝ Կարոյին: Նա հիշեցրել է, որ Դիարբեքիրն անցյալում մշտապես բազմէթնիկ, բազմամշակութային քաղաք է եղել: «Սակայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո տեղի ունեցածները Դիարբեքիրի […]
14:48 02.06.2018
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ստանալ ահազանգեր տարբեր վայրերում անազատության մեջ պահվող կենդանիների մասին: Այս անգամ Վան Ահարոնյան անունով քաղաքացուց ստացել ենք լուսանկար, որը բոլորովին վերջերս է արվել Արմավիրի քաղաքային կենդանաբանական այգում: Լուսանկարից երևում է, որ կենդանու պահման պայմաններն անմարդկային և վտանգավոր են ոչ միայն արջի ու քոթոթների համար, այլև մոտակայքում գտնվող մարդկանց: Արմավիրի […]
14:37 02.06.2018
«Բիզնես միջավայրի հնարավորությունների զարգացման տեսանկյունից Հայաստանը չափազանց լավ վիճակում է: Նոր հնարավորություններ են բացվում երրորդ երկրների հետ համագործակցելու համար: Բացի այդ, Եվրամիության հետ GPS + առևտրային հարաբերությունների, Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության, հատկապես Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների տեսնակյունից, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում երրորդ երկրների ներգրավվածության հարթակ ստեղծելու համար»,- Ծաղկաձորում մեկնարկած «Եվրասիական տնտեսական միություն`Հայաստան Համագործակցություն» չորրորդ […]
14:25 02.06.2018
Այսօր՝ հունիսի 2-ի առավոտյան ժամը 9-ն անց 15-ի սհամաններում «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Մալիշկա-Եղեգնաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած: Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնել են, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել մոտակա ձորակը: 31-ամյա վարորդը տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով […]
14:19 02.06.2018
Հանրային սննդի, առևտրի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն անցկացրել է 70 ստուգում և 336 հրդեհատեխնիկական հետազոտություն (այդ թվում՝ Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում՝ 11 ստուգում և 38 հրդեհատեխնիկական հետազոտություն): ԱԻն-ից հայտնում են, […]
14:10 02.06.2018
Ջոննի Դեպը իր Hollywood Vampires ռոք խմբի հետ մարտին Ռուսաստան կատարած այցի ժամանակ, համերգից հետո դերասանը որոշել է անակնկալ մատուցել ր երկրպագուներին: Երկրպագուհիներից յուրաքանչյուրը հնարավորություն է ունեցել առանձին շփվեմ Ջոնի Դեպի հետ և 1000 դոլարի դիմաց նրա հետ հանդիպման է գնացել: Հայտնի է, որ 40 աղջիկ համաձայնվել են վճարել Ջոնի Դեպի հետ ժամանակ անցկացնելու բացառիկ […]
13:58 02.06.2018
Մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել. հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության բանակից: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել […]
13:53 02.06.2018
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորման միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի ժամը՝ 15.00-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների […]
13:46 02.06.2018
«Մենք մտադիր ենք առաջիկայում հրավիրել համատեղ երկխոսություն և քննարկումեր, առաջարկել օրենսդրական փոփոխությունների փաթեթ այն տրամաբանությամբ, որ խաղի կաննոներն այս շուկայում պետք է լինեն այնքան թափանցիկ, պարզ, հասկանալի, որ յուրաքանչյուր սուբյեկտ, որ ներգրավված է դրանում, ինքնուրույն տվյալ խաղի կանոնների վրա ազդելու իրավասության չունենա»,- խոսելով Երևանի տոնավաճառներում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների մասին` ասել է ՀՀ տնտեսական […]
13:41 02.06.2018
Այսօր՝ 01։30-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնին հայտնել են, որ «թունավորում՝ քլորից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 13 քաղաքացի։ Shantnews.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի ընդհանուր շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը հայտնել է, որ նրանք արդեն հիվանդանոցում չեն: «13 քաղաքացու ինքնազգացողությունը լավացել է, և առավոտյան նրանք դուրս […]
13:37 02.06.2018
Այսօրվանից Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-րդ կմ-ից մինչև 57-րդ կմ ճանապարհահատվածը կփակվի (Սևանի ճանապարհային ոստիկանության կետից դեպի Երևան)։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դա պայմանավորված է Երևան-Սևան մայրուղու հիմնանորոգման աշխատանքներով: Աշխատանքները կընթանան հատվածաբար և յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է […]
13:30 02.06.2018
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Արտյոմ Կոժինի խոքերը աղավաղվել են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից՝ դրանք ներկայացվելով որպես ՀՀ վարչապետին ուղղված մտահոգություն: Այսպիսի հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն՝ մատնանշելով հունիսի 1-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Կոժինի խոսքերը արցախյան հակամարտության մասին: Հիշեցնենք, որ ռուս դիվանագետին են վերագրվել հայտարարություններ, թե նա իբր ապակառուցողական է անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը արցախյան […]
13:27 02.06.2018
ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման: Հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
13:20 02.06.2018
Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հերթին ԱՄՆ-ի դեմ կսահմանեն հավելավճարներ և առևտրային սահմանափակումներ, և դա արդեն տեսանելի կլինի հուլիսի 1-ից:
13:14 02.06.2018
Երևանի Համո Սահյանի անվան թիվ 70 դպրոցի նախկին տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, մեղադրվելով խարդախությունների մեջ, տուգանվել է: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2 դրվագով: Դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 միլիոն դրամի չափով տուգանքը: Բացի այդ, դատավճռի համաձայն՝ նա 3 տարի ժամկետով զրկվել է կրթության ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Հերմինե Շափաղաթյանը թիվ 70 դպրոցի տնօրենի պաշտոնը […]
13:09 02.06.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավական մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Նշված դեպքի առիթով հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանությունը, որտեղ մասնավորապես նշվում է. «Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի […]
12:59 02.06.2018
«ՏՄՊՊՀ- ի դաշտում է գնագոյացումը: Նախ պետք սպասենք նրանց ուսումնասիրության արդյունքների հրապարակմանը: Բացի այդ, այդ կառույցն ունի նաև գնագոյացման ազդեցության մեխանիզմներ, չհիմնավորված թանկացումների դեպքում նաև գործիքակազմ ունեն»,-խոսելով սուպերմարկետներում գների թանկացման մասին, ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Բայց սկզբունքային խնդիր է այն, որ գնագոյացման շթղայի հենց սկզբում պիտի գործողություն իրականանցնենք: Սա […]
12:55 02.06.2018
Բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատած իրանցին: Այս մասին հայտնումե ն ԱՀ ոստիկանության լրատվական բաժնից: Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից ոստիկանության Հադրութի շրջանային բաժին հայտնել են, որ մայիսի 18-ին՝ ժամը երեկոյան 7-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի 30-ամյա բնակիչ Հասան Ղոլանի Սայաթ Ալին: Նա, առանց սահմանված փաստաթղթերի, Իրանի տարածքից Արաքս գետի կամրջով […]
12:35 02.06.2018
Երուսաղեմի հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը նամակ է ուղարկել Իսրայելի օրենսդրիր մարմնի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթեյնին։ Երուսաղեմից տեղեկանում ենք, որ հայոց պատրիարքը նամակում իր հիասթափությունն է հայտնել Քնեսեթի օրակարգից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը հանելու առթիվ: Մինչդեռ, ինչպես հայտնի է, խոսնակը նախապես պատրիարքին տեղեկացրել էր այդ հարցը Քնեսեթում քվեարկության դնելու մտադրության մասին: Shantnews.am-ը կապ հաստատեց […]
12:21 02.06.2018
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված Գոռ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Սարգիս Սահակյանն ու Մասիսի քաղաքապետի հորեղոր որդի Գևորգ Համբարձումյանն ազատ են արձակվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Սոնա Տռուզյանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Էրեբունի վարչական շրջանում […]
12:13 02.06.2018
Թուրքիայում մահացել է հայտնի պոլսահայ գործարար Ղազարոս Ունանը, ով երկար ժամանակ առողջական խնդիրների պատճառով գտնվում էր Ստամբուլի հիվանդանոցներից մեկում։ Հայտնում է Ermenihaber.am-ը: Նա ծնվել էր 1934թ․։ Ապրել է Ստամբուլի Բեյողլու շրջանում։ Երիտասարդ տարիքում ընդունվել էր Ստամբուլի ամենահեղինակավոր հայկական «Կենտրոնական վարժարանը», սակայն ուսումը կիսատ էր թողել։ Պոլսահայ գործարարը կարճ ժամանակով ղեկավարել է Ստամբուլի Շիշլի շրջանում գտնվող […]
11:48 02.06.2018
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Արցախում ծեծի ենթարկված քաղաքացիների առողջական վիճակին: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ «Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։ Ժամը 3։30-ին այցելել […]
11:36 02.06.2018
«Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոցը բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխությունն է», – ասվում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագրի նախագծում։ Ծրագրի բաժնի վերնագիրն է նույնիսկ արմատականորեն փոխվել։ «Պաշտպանությունից» այն դարձել է «Զինված ուժեր»։ Սա զգալիորեն նեղացնում է ոլորտային ընդգրկումը, քանի որ զինված ուժերը չեն կարող լուծել […]