17:37 03.06.2018
Չինաստանի ռեստորաններից մեկում հետաքրքրաշարժ դեպք է տեղի ունեցել: Խեցգետինը փախուստի փորձ է ձեռնարկել եռացող ջրով կաթսայից: Փրկվելու համար նա նույնիսկ պոկել է իր նրբանելին (աքցան): Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Այցելուն, ով ցանկանում էր նրան եփել և ուտել, փոխել է միտքն ու խեցգետնին իր հետ տուն տարել՝ տեղավորելով ակվարիումում: Խեցգետնին փրկողը սոցցանցերում բազմաթիվ դրական […]
17:25 03.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է պատրաստում ընդդեմ ընկերությունների, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության գործում: Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Միջոցառումներ կընդունվեն Գերմանիայի և եվրոպական մի քանի այլ երկրների էներգետիկ ընկերությունների նկատմամբ: Նշվում է, որ Սպիտակ տունը դիտարկում է ռուսական նախագիծը կանգնեցնելու այլ հնարավորություններ ևս, սակայն […]
17:10 03.06.2018
Հանցավորության դեմ պայքարի բրիտանական գործակալությունն ընդլայնում է ՌԴ իշխանությունների հետ կապ ունեցողների նկատմամբ հետաքննության ծավալները: The Sunday Times- փոխանցմամբ՝ Միացյալ թագավորությունը կարող է սառեցնել իր տարածքում գտնվող նրանց հաշիվները: Խոսքը վերաբերվում է «ռուս օլիգարխներին և մուլտիմիլիոնատերերին»: Այժմ քննիչներն աշխատում են կոռումպացված էլիտաների և նրանց՝ ապօրինաբար ձեռք բերված հարստությունների դեմ պայքարի ուղղությամբ:
16:45 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասի սենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
16:33 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. սանհանգույցի հատակին հայտնաբերվել է […]
16:15 03.06.2018
Պեկինը սպառնացել է խզել առևտրային հարաբերությունները Վաշինգտոնի հետ, եթե վերջինս նոր սահմանափակող միջոցառումներ ներմուծի: Այս մասին ասվում է Չինաստանի Առևտրի նախարարության հայտարարությունում: Հայտարարության մեջ նշվում է, որ փոխզիջումները և առևտրային պատերազմից հրաժարվելը հանդիսանում են նախապայմաններ՝ առևտրային համաձայնագրերի հասնելու համար: «Չինական կողմի դիրքորոշումը մնում է հետևողական»,-ասվում է հաղորդագրությունում,-«Դա բխում է ինչպես երկու երկրների ժողովուրդների, այնպես էլ […]
15:55 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 12:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ (1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:
15:35 03.06.2018
ՀԱԿ-ը տարածել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են […]
15:20 03.06.2018
Այսօր՝ հունիսի 3-ին, Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք, հայտնում է «Արցախպրեսը»: Ելույթով հանդես է եկել ԱՀ Ազգային Ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Վերջինս մասնավորապես նշել է, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդների բողոքի ակցիան մի խումբ մարդկանց կողմից փորձ է արվում […]
15:00 03.06.2018
2017 թվականին Մեծ Բրիտանիան վերապրել է 5 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ: Ահաբեկչական սպառնալիքը թագավորութունում չի թուլանա դեռևս առնվազն 2 տարի, բացի այդ, այն կարող է սաստկանալ: Այս մասին ասվում է բրիտանական ՆԳՆ-ի հայտարարությունում: Իրավապահ մարմինների գնահատականով՝ երկրում աճում է նաև «ուլտրաաջ ահաբեկչության սպառնալիքը»: Նշվում է, որ 2017 թվականի մարտից երկրում […]
14:38 03.06.2018
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) Ստամբուլ-Բաքու չվերթն իրականացնող ինքնաթիռն օդում թռչնի է բախվել: Միջադեպից հետո հրամանատարի որոշմամբ ինքնաթիռը վերադարձել է մեկնակետ՝ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ավիաընկերության հաղորդագրությանը: J2-080 չվերթի ուղևորները Բաքու կուղարկվեն այլ ինքնաթիռով։
14:17 03.06.2018
Սլովակիայում 0 եվրո անվանական արժեքով թղթադրամ է թողարկվել: Այն պարունակում է ուղղագրական սխալ: Bratislavský hrad անվանման մեջ բաց է թողնված երկրորդ s տառը: Նշվում է, որ հուշ-եվրաթղթադրամների թողարկման գաղափարը պատկանում է Ֆրանսիային, որտեղ դրանք առաջին անգամ տպագրվել են 2015 թվականին։ Հուշադրամը վաճառքում է հայտնվել հունիսի 2-ին, հայտնում է Slovakia International ռադիոն: Թղթադրամի վրա պատկերված է պատմական […]
14:00 03.06.2018
Թուրքիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել: Հաղորդվում է առնվազն 9 զոհի մասին, որոնցից 6-ը երեխաներ են: Եվս 1 ուղևոր անհետ կորած է համավում: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը: Եվրոպա ուղևորվող նավը խորտակվել է Անթալիա նահանգի Դեմրե քաղաքի շրջանում: Առափնյա պահպանության ծառայությանը հաջողվել է փրկել 5 մարդու: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են:
13:45 03.06.2018
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունն արձագանքել է Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին. «Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության […]
13:37 03.06.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց առաջ սպասել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի 24-ին: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Իսրայելական կողմը մտավախություն ունի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է Իսրայելի որոշումն օգտագործել ի շահ իր հաղթանակի: Նեթանյահուն հետաձգել է նախարարական օրենսդիր հանձնաժողովում նախատեսվող՝ Հայոց ցեղասպանության ճանաչման […]
13:19 03.06.2018
Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև գրանցված միջադեպից վրդովված քաղաքացիներն այսօր շարունակում են երեկ սկսած բողոքի ակցիաները: Նրանց պահանջն է՝ պատժել միջադեպի մեղավորներին: Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները առաջնահերթ պահանջում են ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականները: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև […]
13:09 03.06.2018
Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Սուրենավան բնակավայրի շրջանում ռուսաստանցի սահմանապահները մայիսի 31-ին ձերբակալել են երկու անհայտ անձանց, որոնք անօրինական հատել են պետական սահմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչությունից, պետական սահմանի պահպանության ժամանակակից միջոցների կիրառման շնորհիվ սահմանապահ վերակարգը կարճ ժամանակահատվածում հայտնաբերել և ձերբակալել է չարագործներին։ Սահմանախախտներն օրենսդրության սահմանած կարգով հանձնվել են ՀՀ իրավապահ մարմիններին։ Ներկայումս […]
12:53 03.06.2018
Ղրղզստանում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհն է դարձել «Միսսիս աշխարհ-2018» տիտղոսակիր, 30-ամյա Սանիա Շակիրովան, ով 3 երեխաների մայր է: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան, Չոկ–Տալ գյուղի մոտակայքում: Տաքսու վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել գերեզմանոցի արգելապատնեշին: Ստացած վնասվածքներից գեղեցուհին տեղում մահացել է:
12:36 03.06.2018
ԱՄՆ-ում սկսնակ օդաչուն վայրէջք է կատարել փողոցի երթևեկելի գոտում: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ին, կալիֆոռնիական Հանթինգթոն-Բիչ քաղաքում: Կադրերը ֆիքսել է ականատես վարորդներից մեկի մեքենայի վիդեոռեգիստրատորը: Միջադեպի հետևանքով զոհեր չկան: Օդաչուն, բարեբախտաբար, չի դիպչել նաև հոսանքի մալուխներին: Նշվում է, որ կին օդաչուն չի կարողացել օդանավակայան հասնել շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:
12:21 03.06.2018
Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում իր ողջ լիազորություններով անցնելու է գործի՝ ապահովելով լուրջ արդյունքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը. «Զարմանում եմ, որ ամեն մի փոքրիկ ճայթյուն միանգամից դարձնում եք մեծ պայթյուն։ Ուզում եմ մի բան հստակ իմանանք, որ ԱԺ մեծամասնություն, դատախազություն, դատավորներ, քննչական կոմիտե, ՀՔԾ, ինչպես նաեւ մի քանի «անկախ» […]
12:07 03.06.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադրություն է հայտնել պաշտոնական այց կատարելու Հյուսիսային Կորեա և հանդիպելու պաշտոնակից Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Rodong Sinmun թերթը: Հաղորդվում է, որ Ասադը նման հայտարարությամբ է հանդես եկել մայիսի 30-ին՝ Սիրիայում հյուսիսկորեացի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ: Սիրիայի նախագահը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քաղաքականության […]
11:52 03.06.2018
Կանադայում G7-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով՝ 6 երկրներ անհանգստություն են արտահայտել՝ կապված ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման հետ: Մաքսատուրքերը հունիսի 1-ից գործում են ԵՄ երկրներից, Կանադայից և այլ երկրներից ներկրվող մետաղի համար: G7-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 2-ը, կանադական Ուիսթլեր քաղաքում: Կանադայի ֆինանսների նախարարն ապակառուցողական է […]
11:37 03.06.2018
ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության է դրել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է iravaban.net-ը: Առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է՝ կառավարումն իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով, ինչի արդյունքում համատիրությունները լուծարվելու են: Նախագծի հիմնավորման համաձայն, […]
11:21 03.06.2018
Քաղցկեղի հետազոտման Լյուդվիգի ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ կենցաղային սոդան կարող է էականորեն բարձրացնել քիմիաթերապիայի արդյունավետությունը: Այս մասին գրում է EurekAlert գիտական պորտալը: Հետազոտողների հաստատմամբ՝ ջրում լուծված սոդան նվազեցնում է թարախակույտի խորքում քաղցկեղային բջիջների թթվայնությունը` ենթարկելով դրանց առավել արդյունավետ բուժման: Թթվայնությունը դրանցում բարձրանում է արյունատար համակարգից կտրվելու և թթվածնի հոսքի սղության պատճառով: Բջիջները «չեն […]
11:07 03.06.2018
Թաիլանդի հարավում պլաստիկե տոպրակները սև դելֆինի սատկելու պատճառ են դարձել: Ծովային կենդանու կոկորդում և ստամոքսում հայտնաբերվել է 8 կգ ընդհանուր քաշով 80 տոպրակ: Դրանք թույլ չեն տվել կենդանուն սնունդ ընդունել և մարսել այն: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Գիտնականների խոսքով՝ Թաիլանդում պլաստիկե թափոնների պատճառով տարեկան սատկում է ավելի քան 300 […]
10:53 03.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված […]
10:37 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 00:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի փողոցի թիվ 71ա հասցեում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1986 թ.) […]
10:22 03.06.2018
1963 թվականի արտադրության Ferrari 250 GTO մարզական մեքենան վաճառվել է ռեկորդային՝ 70 մլն դոլարով: Այս մասին հայտնում է CNBC News-ը: Մեքենան ձեռք է բերել Դևիդ Մաքնիլը՝ WeatherTech ամերիկյան ընկերության հիմնադիրը: Այդ ընկերությունը զբաղվում է մեքենաների սրահների համար գորգերի արտադրությամբ: Հենց այդ Ferrari-ով է 1964 թվականին Տուր-դե-Ֆրանսում հաղթանակ գրանցվել: Մարզական մեքենան երբեք չի վթարվել և գտնվում […]
10:07 03.06.2018
Հունիսի 3-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի […]
09:51 03.06.2018
Ազգային ժողովի Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ավելի վաղ խորհրդակցություն էր հրավիրել՝ […]