TIME
Ամսաթիվ
29 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

Արխիվ / Հունիս 2018

Կիմ Չեն Ինի նստավայրի բացառիկ կադրեր Russia Today-ից

11:28 02.06.2018

Կիմի նստավայրում հեղափոխության խորհրդանիշերն ուղեկցվում են շքեղության հետ:

̰
Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների

11:11 02.06.2018

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները բավականին մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Քաղաքացիները ծեծի են ենթարկվել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում։ Դեպքի վայրում գտնվող ոստիկանները ոչ միայն չեն միջամտել, այլև բերման են ենթարկել երկու ծեծի ենթարկված քաղաքացիներին, ինչից հետո նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տասնյակ մարդիկ, վրդովված […]

̰
ՀԿԵ 18-20 ռուս աշխատակից ստանում է ավելին, քան ՀԿԵ վարչության 100-ից ավելի հայ աշխատող. «Հրապարակ»

11:00 02.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Մենք անդրադարձել ենք, թե ինչպես է երկաթուղու ղեկավարությունը պատասխանատու պաշտոններում աշխատանքի ընդունում ՌԴ քաղաքացիների, իսկ պրոֆեսիոնալ հայ մասնագետները շատ ավելի քիչ են վաստակում, քան ռուսները, որ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում, բնակարան, մեքենա: Համե­մատության համար նշենք, որ ՀԿԵ 18-20 ռուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 60 մլն դրամ և գերա­զանցում է ՀԿԵ վարչության շենքում […]

̰
Շառլ Ազնավուրը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա և վարչապետ ընտրվելու առիթով

10:44 02.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Շառլ Ազնավուրի շնորհավորական նամակով, որտեղ աշխարհահռչակ շանսոնյեն շնորհավորում է նրան հոբելյանի և վարչապետ ընտրվելու կապակցությամբ. Նամակում մասնավորապես ասված է. «Վստահ եմ՝ կկատարեք ձեր առաքելությունը և հանդես կգաք առաջինը մեր ժողովրդի շահերից:…Չնայած բոլոր խոչընդոտներին՝ երկրի իրավիճակը, բարեբախտաբար, փոխվել է: Ձեր շնորհիվ այսօր Հայաստանում նոր հույս կա հայ ժողովրդի համար, […]

̰
Ռուսաստանը ցանկանում է պահպանել իր հեգեմոն դիրքերը Հարավային Կովկասում. «168 ժամ»

10:23 02.06.2018

«168 ժամ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանը հսկայական ներքին օրակարգ ունի, որի հետ պետք է գործ ունենա: Վստահ եմ, որ սա լինելու է նրա անհապաղ առաջնահերթությունը: Նա հաստատել է արտաքին և անվտանգության քաղաքականության շարունակականություն, ԼՂ հակամարտության ուղղությամբ` ևս: Վաղ թե ուշ նա կզարգացնի իր սեփական դիրքորոշումն այս հարցերի շուրջ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին […]

̰
Արոնյանը «Norway chess»-ում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Մամեդյարովին

10:09 02.06.2018

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տոնեց «Norway chess»-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովն էր: Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտիայի 70-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Արոնյանը առաջատար Կարլսենից հետ է 1 միավորով և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:

̰
Ստուգումներ են սկսվել բոլոր պետական հիմնարկներում. «Հրապարակ»  

09:57 02.06.2018

«Հրապարակ»-ի  տեղեկություններով՝ կառավարությունը ստուգումներ է սկսել բոլոր պետական հիմնարկներում: Այս օրերին նախարարությունների նախկին ղեկավարները, աշխատակիցները շունչը պահած սպասում են ստուգումների արդյունքներին: «Ստուգում են հատկապես բյուջեի ֆինանսական ծախսերը, միջազգային ծրագրերով եկած միջոց­ները: Ինչ վերաբերում է մասնավոր ընկերություն­ներում ստուգումներին, ապա գործարարների մի մասը պնդում է, որ իրենց ձեռնտու է մաքուր աշխատելը, սակայն հնարավոր չի եղել, քանի որ […]

̰
Հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքերին. «Ժամանակ»

09:50 02.06.2018

««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումնե­րը կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլոր­տում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշտաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել հանրային հավասարակշռությունը: Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գու­մարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել: […]

̰
Սպիտակ տունը զբաղվում է Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստմամբ. The Wall Street Journal

09:36 02.06.2018

Սպիտակ տունը զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստությամբ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի: Պարբերականի աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպման նախապատրաստման գործում ակտիվ մասնակցություն ունի ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը: Հատուկ այդ նպատակով նա ժամանել է Վաշինգտոն: Նշվում է, որ Թրամփի և Պուտինի […]

̰
114 տարեկանում տղամարդը որոշել է թողնել ծխելը

09:23 02.06.2018

Հարավաֆրիկյան Քեյփթաուն քաղաքի 114-ամյա բնակիչ Ֆրեդի Բլոմը, ով ոչ պաշտոնապես համարվում է աշխարհի ամենատարեց մարդը, հայտարարել է ծխելը թողելու որոշման մասին: Նրա հայտարարությունը միջազգային արձագանք է ստացել: Տղամարդու խոսքով՝ կյանքը փոխելու համար երբեք էլ ուշ չէ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տասնամյակներ շարունակ ծխող Ֆրեդին հույս ունի, որ իր այդ որոշումը թույլ կտա ամրացնել առողջությունն […]

̰
Մասիսի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանն անհետացել է. «Հրապարակ»

09:12 02.06.2018

«Հրապարակ»-ը գրում է. «Պայքարի օրերին Էրեբունիում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատն անհանգիստ է. սպասում են նոր ձերբակալությունների ոչ միայն այդ գործի շրջանակներում, այլև ուրիշ: Տեղեկություն կա, որ քաղաքի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանն արդեն մի քանի օր է՝ անհետացել է քաղաքից, նա ևս մասնակցել է ցուցարարներին ճնշելու օպերացիաներին: Անցած շաբաթ […]

̰
Ավտովթար Բաշինջաղյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

09:03 02.06.2018

Հունիսի 1-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի […]

̰
Մարին Լը Պենի կուսակցությունը պաշտոնապես անվանափոխվել է

08:50 02.06.2018

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը գլխավորում է Մարին Լը Պենը, անվանափոխվել է: Այսուհետ այն կկոչվի «Ազգային միավորում»: Քաղաքական միավորման առաջնորդը հայտնել է, որ ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է կուսակցության անդամների 53%-ը, նրանց 80%-ը որոշել է փոխել անվանումը: «Այդ  պահը պատմական է դարձել մեր կուսակցության կյանքում»,-ասել  է Լը Պենը: Նա նշել է, որ անվան փոփոխումը հանդիսանում […]

̰
2017 թվականին ԱՄՆ-ի ռազմական գործողությունների զոհն է դարձել մոտ 500 խաղաղ բնակիչ

08:38 02.06.2018

2017 թվականին մոտ 500 խաղաղ բնակիչներ են զոհվել և 196-ը տուժել ահաբեկչական խմբավորումների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով: Նման տվյալներ է ներկայացնում CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի զեկույցին, որը պատրաստվել է ԱՄՆ կոնգրեսի անդամների համար: Զոհերի շրջանում առավել մեծ թիվ են կազմում Իրաքի, Սիրիայի, Աֆղանստանի և Եմենի քաղաքացիները: Բացի այդ, փաստաթղթերում նշվում է խաղաղ բնակիչների հնարավոր […]

̰
Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին. Դեմիրթաշ 

08:25 02.06.2018

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին համանախագահ, ազատազրկման մեջ գտնվող Սելահեթթին Դեմիրթաշը հարցազրույց է տվել «Ակոս» պարբերականին։ Նա անդրադարձել է  հայազգի պատգամավոր Գարո Փայլանին, ով մասնակցելու է Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել է հենց այդ քաղաքից: «Գարոն Դիարբեքիրին է վայել, իսկ Դիարբեքիրը՝ Գարոյին։  Դիարբեքիրում նախկինում շատ մշակույթներ և […]

̰
Եգիպտոսում այսօր տեղի կունենա նախագահ Սիսիի երդմնակալությունը

08:14 02.06.2018

Եգիպտոսում այսօր տեղի կունենա երկրորդ ժամկետում ընտրված նախագահ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսիի երդմնակալությունը: Արարողությունը կանցկացվի Կահիրեի կենտրոնում գտնվող Ներկայացուցիչների պալատի շենքում: Ծրագրվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա կգտնվեն բոլոր՝ 595 պատգամավորները, կառավարության անդամները, մահմեդականների և քրիստոնյաների հոգևոր առաջնորդները: Երդմնակալությունից հետո եգիպտական խորհրդարանի բակում կհնչեն համազարկային 21 կրակոցներ, որից հետո խորհրդարանի խոսնակն ու Եգիպտոսի նախագահն ուղերձով կդիմեն ժողովրդին: […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

08:03 02.06.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բակունցի փ. 1 շենքը և 1-18 սեփական տները, Խաչատրյան փ. 1-19 սեփական տները և 2Ա, 4 շենքերը, Կալնեցի փ. 8, 8/2 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մամիկոնյանց փ. 19, 47, […]

̰
Նոր Զելանդիայում խոշոր շնաձուկն ատամներով կառչել է նավակից

07:50 02.06.2018

Նոր Զելանդիայի ափերի մոտ տեսանկարահանել են մակո-շնաձկան, որը դուրս է ելել ջրից և ատամներով կառչել նավակից: Այս մասին հայտնում է UPI պորտալը: Հոլովակի հեղինակը պատմել է, որ այդ պահին մտադիր էր ցատկել ծովը՝ շնաձկների շրջանում լողալու համար: Երբ ծովային գիշատիչն ատամներով սկսել է կրծոտել նավակը, հոլովակի հեղինակը հանդիմանել է. «Այդ ի՞նչ ես անում, բարեկամ»: Դրանից […]

̰
Թերեզա Մեյը հիասթափված է ԱՄՆ-ից

07:40 02.06.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հիասթափված է ԵՄ երկրներից մետաղի ներկրման մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշումից: Նա հայտարարել է Լոնդոնի և Բրյուսելի համատեղ պատրաստակամության մասին՝ պայքարելու հարվածի տակ հայտնված արդյունաբերական ոլորտների պաշտպանության համար: Այս մասին հայտնում է TASS-ը: «ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան հանդիսանում են մոտ դաշնակիցներ և մշտապես կողմ են հանդես եկել ողջ աշխարհում բաց […]

̰
ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի կողմից քշված գովազդային վահանակը հայտաբերվել է Ֆրանսիայում

07:30 02.06.2018

ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի պոկած ու անհայտ ուղղությամբ քշած գովազդային վահանակը հայտաբերվել է Ֆրանսիայում: 6 տարում այն հատել է Ատլանտյան օվկիանոսը, որից հետո գտնվել է ֆրանսիական լողափերից մեկում: Փոթորիկը ռիելթորական գործակալության գովազդային վահանակը պոկել էր 2012 թվականին, Նյու Ջերսի նահանգում: Ռիելթորները կատակել են՝ ասելով, որ Ֆրանսիայում հայտնաբերված ցուցատախտակն ապացուցում է, որ իրենց գործակալությունն իսկապես համաշխարհային է: […]

̰
Կեսդարյա դադարից հետո ԱՄՆ-ի և Կուբայի միջև փոստային հաղորդակցությունը վերականգնվել է

07:20 02.06.2018

ԱՄՆ-ը և Կուբան վերականգնում են մշտական փոստային հաղորդակցությունը: ԱՄՆ-ից Ազատության կղզի և հակառակ ուղղությամբ նամակների ուղարկումն արգելվել էր 50 տարի առաջ: Փոստային հաղորդակցության վերականգնումը թույլ կտա նամակներն ուղարկել երկրների միջև կանոնավոր կոմերցիոն չվերթներով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կուբայի փոստին: Փոստային հաղորդակցությունն ԱՄՆ-ի և Կուբայի միջև ընդհատվել էր 1968 թվականին՝ այն բանից […]

̰
Հիտլերի գաղափարների կողմնակիցը մտադիր է ընտրվել ԱՄՆ կոնգրեսում

07:10 02.06.2018

ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերին, որպես անկախ թեկնածու կառաջադրվի 37-ամյա Նաթան Լարսոնը, ով կողմ է հանդես գալիս ռասիզմի և մանկապղծության օրինականացմանը: 2009 թվականին ԱՄՆ նախագահին սպանելու սպառնալիքների համար նա դատապարտվել էր 16 ամսով: Լարսոնը հանդիսանում է  Ադոլֆ Հիտլերի գաղափարների կողմնակից: Նա, մասնավորապես, մտադիր է վերականգնել «սպիտակ ռասայի» գերակայությունը, չեղարկել մանկական աշխատանքային […]

̰
ԱՄՆ-ը արգելափակել է Իսրայելի կողմից ուժի կիրառումը դատապարտող ՄԱԿ ԱԽ բանաձևը

01:00 02.06.2018

ԱՄՆ-ը արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանն առնչվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը դատապարտում է պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից ուժի կիրառումը: Այս մասին հայտնում  է RIA Novosti-ն: Փաստաթղթին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 10 անդամ, ներառյալ Ռուսաստանը: ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել, իսկ 4 անդամներ ձեռնպահ են մնացել: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ բանաձևի […]

̰
Կոժինը՝ Մնացականյան-Լավրով հանդիպման օրակարգի մասին

00:39 02.06.2018

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում հանդիպում կունենա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինն անդրադարձել է այցի շրջանակում քննարկվելիք հարցերին: Նա նշել է, որ կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի […]

̰
Պուտինն իր լիմուզինը ցուցադրել է Աբու-Դաբիի գահաժառանգ արքայազնին

00:17 02.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններից հետո Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ իբն Զայդ ալ-Նահայանին ցուցադրել է իր «Կորտեժ» լիմուզինը: Տեսանյութը հրապարակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը: Կրեմլի Մեծ պալատում հանդիպման պաշտոնական մասից հետո Պուտինն ու արքայազնը դուրս են եկել փողոց, որտեղ ՌԴ նախագահը ցուցադրել է իր լիմուզինը: Արքայազնը հետաքրքրությամբ ուսումնասիրել է մեքենան: «Կորտեժ» նախագիծը նախատեսում […]

̰
Արարատ Միրզոյանը պատասխանել է «թիվ 1 բորտով» թռչելու մասին մեղադրանքներին

23:57 01.06.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Դուշանբե կատարած այցին: Այսօր «Հրապարակ»-ում քննադատություն էր հնչել առ այն, որ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Դուշանբե էր մեկնել վարչապետին սպասարկող «թիվ մեկ բորտով»: Ստորև ներկայացնում ենք փոխվարչապետի գրառումը. «Ավարտվեց մայիսի 31 – հունիսի 1 Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք […]

̰
Թրամփը համաձայնել է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

23:45 01.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում, հունիսի 12-ին: Այս մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, այս մասին Թրամփն ասել է Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Յոն Չհոլի հետ հանդիպումից հետո: Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը Սպիտակ տուն էր ժամանել՝ Կիմ Չեն Ընի անունից Թրամփին նամակ փոխանցելու համար: ԱՄՆ […]

̰
̰
Լուկաշենկոն սպառնում է Ռուսաստանի հետ սահմանին վերահսկողություն սահմանել

23:31 01.06.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է ռուսական իշխանություններին որոշակիացնել երկու երկրների սահմանին սահմանապահների ներկայության ձևաչափը: Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: «Եթե նրանք ցանկանում են փակել սահմանը, խնդրեմ: Եթե փակեն, մենք, ի պատասխան, նույնպես պետք է սահմանային վերահսկողություն մտցնենք»,-հավելել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ «սահմաններն անցյալի մնացորդ են, դրանք մարդկանց շփման համար գրեթե անօգուտ են»:

̰
Էդուարդ Աղաջանյանը տեղակալ է նշանակել

23:22 01.06.2018

Վարչապետի Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր տեղակալին. «Ծանոթացեք Վարչապետի Աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալին ՝ Ծովինար Սողոմոնյանին: (Tsovinar Soghomonyan) Ծովինարը ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի պետական կառավարման ոլորտում՝ 2007-2013 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում օրենսդրության մշակման ոլորտում, այնուհետև աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով իրավաբանական վարչության […]

̰
BACK_TO_TOP