18:30 01.06.2018
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն այս օրերին Երևանում է: «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում նա խոսել է վերջին շրջանում Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխության ու մեր երկրում առաջնային կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ իր մոտեցումների մասին: «Ես իմ ամբողջ հոգին եմ դրել ՀՀ ԶՈւ-ի ստեղծման համար։ Ես Լևոն Տեր-Պետրոսյանի […]
18:24 01.06.2018
2017 թվականին Էվերեստի գագաթը նվաճած սփյուռքահայ ալպինիստ Արա Խաչատուրյանն այսօր հասել է Թուրքիա։ Խաչատուրյանն այս մասին հայտնեց SHANTNEWS-ին՝ նշելով, թե 22 երկիր վազելով անցնելուց հետո այսօր հատել է Թուրքիայի սահմանը: «Իմ նպատակը մեկն է՝ ես վազում եմ հանուն խաղաղության»,- ասել Խաչատուրյանը՝ նշելով, որ առաջիկա հուլիսին ժամանելու է Երևան։ Հիշեցնենք, որ նա ամիսներ առաջ էր Ֆրանսիայի […]
18:10 01.06.2018
Այսօր առավոտյան Բաքու-Ղազախ մայրուղում՝ Հաջիգաբուլ շրջանում, վթարի է ենթարկվել Վրաստանից Բաքու ուղևորվող ավտոբուսը: «Սպուտնիկ Ադրբեջան»-ի հաղորդմամբ՝ ավտոբուսում եղել է Գորի քաղաքից Բաքու էքսկուրսիայի մեկնող 54 մարդ՝ երեխաներ և նրանց ուղեկցող ծնողները: Ավտովթարի հետևանքով բախվել են «Կամազ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաները, որի հետևանքով էքսկուրսիայի մեկնող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ադրբեջանական աղբյուրի հավաստմամբ՝ […]
17:58 01.06.2018
Խորհրդարանում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի կատարողականին նվիրված քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ ԱԳՆ-ի համար 2017 թվականի բյուջեով նախատեսվել է 14.5 մլդ դրամ: Հատկացումից փաստացի օգտագործվել է 99.15 տոկոսը: «Հիմնական ծախսերն օգտագործվել են դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման նպատակով և աշխատակազմի պահպանման համար»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը: Ինչ վերաբերում է […]
17:54 01.06.2018
Թուրք փորձագետ, աշխարհաքաղաքականության մասնագետ Մուրաթ Յեշիլթաշն անդրադարձել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հետ կապված խնդիրներին: Յեշիլթաշը մասնավորապես մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա, որպեսզի վերջինս Թուրքիային չվաճառի կործանիչների ծրագրային ապահովումները, հաղորդում է ermenihaber.am-ը: Ըստ թուրք մասնագետի՝ Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիայի կողմից 30 կործանիչների ձեռք բերվելու դեպքում տարածաշրջանում ռազմական […]
17:54 01.06.2018
Հունիսի 1-ին Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց դաշնային նահանգի կենդանաբանական այգուց 2 առյուծ, 2 վագր, յագուար և արջ են փախել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով Բիտբուրգի շրջանի վարչակազմի մամլո քարտուղարին: Միջադեպը տեղի է ունեցել Eifel ազգային պարկի կենդանաբանական այգում: Գործակալության տվյալներով՝ արջին ստիպված են եղել կրակել, մյուս կենդանիների որոնողական աշխատանքները շարունակվում են: Որոնողական աշխատանքներում […]
17:47 01.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով երկրում […]
17:41 01.06.2018
Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունը ոչ մի դեպքում չի կարող փոխանցվել մեկ այլ քաղաքական ուժի ձեռքը: Էրդողանի կարծիքով՝ Թուրքիայի ընդդիմությունը չի կարողանա ղեկավարել երկիրն ու դրա համար բավականաչափ փորձ չունի։ «Մենք ոչ մի դեպքում չենք կարող հանձնել երկիրն ուժերի, որոնք ղեկավարման բավականաչափ փորձ չունեն ու […]
17:30 01.06.2018
Վայոց ձորը բոյկոտում է ԲՀԿ-ի թեկնածուին: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆեյսբուքի օգտատեր Նանե Բագրատունին: Նա նշել է, որ ակնկալում է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հիմնավորումը՝ կապված Վայոց Ձորի նոր մարզպետի նշանակման հետ: Նշենք, որ Վայց ձորի մարզպետ է նշանակվել նախկին ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը: https://www.facebook.com/nane.bagratuny/posts/10215074427187493
17:15 01.06.2018
Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Մալթայի ընտրանու հետ խաղից հետո, վերսկսել է մարզումները: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել մարզման ֆոտոշարքը: Նշենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի թիմի հետ:
17:10 01.06.2018
«Արդո՞ք ճոխ չէ մեր դիվանագիտական ներկայացվածությունն արտերկրում»,- այսօր խորհրդարանում ԱԳ նախարարին հարցրել է Աժ պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ հղում անելով այն փաստին, որ 2017 թվականին ԱԳՆ-ին մոտ 15 միլիարդ է հատկացվել ծախսերը հոգալու նպատակով։ «Գիտեք ինչ, որոշ պատկերացում կա, որ մարդիկ, որոնք, այսպես ասած, մոտ էին բուրգի գագաթին, նրանք այսպես ճոխ, անհոգ ու անտարբեր Հայաստանի նկատմամբ […]
16:59 01.06.2018
«2017 թվականի բյուջեում արտաքին հարաբերությունների գործունեությունը իրականացված է բյուջետային ծախսերի 16 ծրագրերով: Այդ ծրագրերի իրականացման համար մեր նախարարությանը հատկացվել է 14 մլդ 503 մլն 208 հազար դրամ», – այսօր խորհրադարանում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ կատարողականը կազմել է 97.14 տոկոս: Տնտեսված գումարը 120.6 մլն դրամ է, որը, որպես ազատ մնացորդ, փոխանցվել է […]
16:49 01.06.2018
Եգիպտացի գործարար Նագիբ Սավիրիսը Թվիթերում գրել է, որ Զինեդին Զիդանը կգլխավորի Կատարի ազգային հավաքականը: Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչը կատարցիներին կնախապատրաստի 2022 թ-ին իրենց մոտ կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Նագիբի խոսքերով՝ ֆրանսիացին չորս տարվա պայմանագիր կստորագրի՝ 50 միլիոն եվրո աշխատավարձով: «Զիդանը կգլխավորի Կատարի ազգային հավաքականը և կնախապատրաստի 2022 թ-ի Աշխարհի առաջնությանը: Չորս տարվա համար տարեկան […]
16:40 01.06.2018
Կառավարությունն այսօր հավանության է տվել իր ծրագրին, որը քվեարկության կդրվի հունիսի 7-ի նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի ընթացքում: Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն: […]
16:26 01.06.2018
Պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու համար Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-5-ը կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում է նաև ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք հանդիպումներ:
16:13 01.06.2018
«Առավոտ»-ը գրում է, որ Էդուարդ Շարմազանովը հորդորում է ՀՀԿ-ի դարդով չտառապել, վստահեցնում է, որ ՀՀԿ-ն մտնելու է խորհրդարան, ու խնդրում է՝ ԱԺ-ի կազմի փոխարեն մի հատ կառավարության կազմին նայեն: Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանին զբաղվել նոր Ընտրական օրենսգրքի մշակմամբ, իսկ փոփոխությունների հիմնական առանցքը, այսպես ասած, […]
16:02 01.06.2018
Apple-ն աշխատում է Digital Health նախաձեռնության վրա, որպեսզի iPhone, Mac, Apple Watch, Apple TV օգտագործողները վերահսկեն իրենց սարքերին տրամադրած ժամանակը: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկյան տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության ծրագրերին ծանոթ աղբյուրներին: Մասնավորապես, հաղորդվում է, որ նոր գործիքը կներառվի iOS- ի և iOS 12-ի հաջորդ տարբերակում, որը նախատեսվում է ներկայացնել հաջորդ շաբաթ: Ինժեներները կներկայացնեն իրենց […]
15:54 01.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Վարչապետը Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: Նա նշել է, որ Հայաստանը շահագռգռված է համագործակցության զարգացմամբ […]
15:47 01.06.2018
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն անվստահություն են հայտնել Մարիանո Ռախոյի կառավարությանը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 31-ին կայացած քվեարկության ընթացքում այդ երկրի կառավարությանը կողմ է արտահայտվել 180 և դեմ՝ 169 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել: Հաղորդվում է, որ նախաձեռնությունը պատկանում է Իսպանական սոցիալիստական աշխատավորական խմբավորմանը, այդ որոշմանն աջակցություն են հայտնել նաև մի […]
15:44 01.06.2018
Այս տարի Եվրոպա ժամանած ներգաղթյալների և փախստականների թիվը գերազանցել է 32 հազարը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: Մասնավորապես, նրա խոսքերով՝ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը հայտնում է, որ 2018 թվականի առաջին 150 օրվա ընթացքում ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել 32 հազար 80 ներգաղթյալ ու փախստական: 2017 թվականի նույն […]
15:36 01.06.2018
Մենք արդեն իսկ նկատել ենք որոշ չարաշահումների դրսևորումներ, մոտ ապագայում դուք կտեղեկանաք դրանց մասին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը մասնավորապես անդրադարձել է կառավարության վարչության պետերին նախկիինում տրվող շաբաթական 300 լիտր դիզվառելիքին, ինչը, ըստ Աղաջանյանի, չափազանց ուռճացված թիվ է: «Հաշվի առնելով, որ հիմնականում մեր […]
15:31 01.06.2018
Այսօրվա կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ ԱԱԾ-ն մոտ օրերս ներկայացնելու է կոռուպցիոն նոր բացահայտումներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն ավելի քան 3 մլրդ 300 մլն դրամի չարաշահում է բացահայտել: Մի քանի oր առաջ էլ ծառայությունը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտել էր կեղծ […]
15:27 01.06.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կկայանա հունիսի 7-ին՝ Մոսկվայում: Սա նրանց առաջին հանդիպումն է Հայաստանում կառավարության փոխվելուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 1-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշել Է, […]
15:03 01.06.2018
Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: ԱԻՆ-ից հայտնում են, որ փորձաքննության դրական արդյունք ստացած ատրակցիոններից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Մյուս ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի մեջ են: Դրական եզրակացություն են ստացել «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ»-ի կարուսելները: Ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և մեծ մասը ցուրտ […]
14:55 01.06.2018
Տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկված 1222 վերելակներից 33-ը բացասական եզրակացություն է ստացել: Այդ վերելակների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: ԱԻՆ-ից հայտնում են, որ Հայաստանի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է 5731 վերելակ, որոնցից 257-ը վարչական է, 1015-ը՝ բնակելի: Երևանի բազմաբնակարանային շենքերում գրանցված է ընդհանուր թվով 4606 շահագործվող վերելակ: «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտներ […]
14:52 01.06.2018
Կառավարության նիստից հետո լրագրողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու նորանշանակ մարզպետերից մի քանիսին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ արդեն իսկ մի շարք հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Պրն. վարչապետի հետ քննարկում ենք կարևորագույն առաջնահերթ քայլերը՝ քաղաղաքական, մշակութային, կառավարման հիմնական նորմերը, որոնք հռչակել ենք այս փուլում և իրագործելու ենք առաջնահերթությամբ՝ […]
14:47 01.06.2018
350 սովորական քաղաքացիների անուններով ԱՁ-ներ բացելու ու նրանց անունով բիզնես իրականացրելու թեմայով ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ այդ ԱՁ-ների թիվը, ինչպես հետո պարզվեց, իրականում 460 էր։ Նրա խոսքով՝ 1000-ից ավելի էլ կլինեն այն ընկերությունները, որոնց ներկայացուցիչները կհրավիրվեն ԱԱԾ։ Սա վերաբերում է նախկինում հնչեցված 11 ընկերությունների մասին տեղեկությանը։ Հարցին, թե անհրաժեշտություն չկա […]
14:38 01.06.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ձեռնպահ է մնացել առաջիկա ընտրությունների անցկացման որևէ ժամկետ հնչեցնելուց։ Ընտրական օրենսգիրքը, ըստ նրա, սահմանել է կարգավորումներ, և երբ նշանակվում է արտահերթ ընտրության օրը, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: «Թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, բացառապես քաղաքական ուժերի որոշման խնդիրն է»,- ասել է Մուկուչյանը՝ նույնիսկ կարծիք չհայտնելով այն հարցի վերաբերյալ, […]
14:27 01.06.2018
«Տվյալ պահի իշխանությունն է թելադրում խաղի կանոնները: Բոլորը գիտեն` ով ինչով ա զբաղվում, ինչ ա տանում, ինչ ա ներմուծում»,- ասել է Գագիկ Ծառուկյանը «Slaqnews»-ի՝ բացահայտված կոռուպցիոն սխեմայի և բյուջեն շրջանցող մեծ գումարների մասին հարցին ի պատասխան: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղի կանոնը դրված է, և մարդիկ պարտավոր են խաղալ այդ կանոններով: Հիմա բոլորը պետք […]
14:25 01.06.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ներկայացնում է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին: Նա գրել է. «Արդեն պաշտոնապես նշանակված կարգավիճակով ձեզ եմ ներկայացնում իմ թիմի կարևորագույն շարժիչ ուժերից մեկին` փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին: Վարագը 29 տարեկան է, ծնվել է Ֆրանսիայում, 2011-ից բնակվում է Հայաստանում, ամուսնացած է` ունի մեկ տղա: […]