23:02 01.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել արհեստական թանկացումներին. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,-գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում նախօրեին բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն խուսափել […]
22:56 01.06.2018
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Հունիսի 1-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ի կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի […]
22:32 01.06.2018
Այսօր՝ հունիսի 1-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է 2017թ-ի դեկտեմբերի 1-ին երկու անչափահասների սպանության մեջ մեղադրվողների ազատազրկման ժամկետները: Այսպիսով՝ սպանության համար մեղադրվող երկու անչափահասներից մեկը դատապարտվել է 10 տարի և 6 ամիս, իսկ մյուսը՝ 9 տարի և 10 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է georgianreport.info-ն: Հաշվի առնելով այն փաստը, որ անչափահասների սպանության համար մեղադրվողներն անչափահասներ […]
22:20 01.06.2018
Գեղարքունիքի մարզպետարանում հրաժարականի դիմում է ներկայացրել Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ տարածքային ծառայությունների համակարգման վարչությունից, Վերին Գետաշենի երկարամյա ղեկավարը որպես հրաժարականի հիմնական պատճառ նշել է իր առողջական վիճակը: Ռուբիկ Ղուկասյանը Վերին Գետաշենի գյուղապետի պաշտոնում ընտրվել է 7 ընտրաշրջան անընդմեջ՝ համայնքը ղեկավարելով 22 տարի շարունակ:
22:10 01.06.2018
ԼՂ հակամարտությանն առնչվող ցանկացած աղմկոտ հայտարարություն, որը ԵԱՀԿ կողմից սահմանված ռելսերում չի տեղավորվում, հավանաբար, ապակառուցողական է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը` պատասխանելով այն հարցին, թե ԼՂ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը որքանո՞վ է բարդացնում կարգավորման գործընթացը: «Ձեր աղմկոտ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից սահմանված ռելսերի […]
21:40 01.06.2018
Երևանի պետական համալսարանի ուսանողների` ռեկտորի հրաժարականի պահանջի վերաբերյալ խնդրին ՀՀ ԿԳ նախարարությունը մոտ ապագայում լուծումներ կառաջարկի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ շատ բացասական կվերաբերվի որևէ ԲՈւՀ-ի ղեկավարությանը, եթե նրանք փորձեն ինչ-որ կերպ միջամտել ուսանողական կառույցների գործունեությանը: «Ես երկու օր առաջ […]
21:30 01.06.2018
Ռուսաստանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին է ներկայացրել 2017 թվականին իր արտահանած զինտեխնիկայի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշել է և՛ արտահանման ուղղությունները, և՛ զինատեսակները։ Հայաստանին և Ադրբեջանին առաքված զինատեսակները ներկայացնում ենք ստորև։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» – 6 միավոր Զեկույցներում այս ձևակերպման տակ ընկնում են հրետանային միջոցների մեծ մասը, այդ թվում` փողային հրետանին, համազարկային […]
21:21 01.06.2018
Իսպանիայի իշխանությունները հաստատել են Կատալոնիայի նոր կառավարությունը: AFP-ի տվյալներով՝ կառավարության կազմում ներգրավված չեն չորս քաղաքական գործիչներ, որոնք բանտում են կամ էլ փախել են արտերկիր: Այսօր նոր նախարարների անունները հրապարակվել են Կատալոնիայի կառավարության պաշտոնական ամսագրում: Նոր կառավարության անդամների երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 2-ին: Դրանից հետո նոր Կատալոնիայի կառավարությանը թույլ կտրվի ստանձնել իր պարտականությունները, և երբ դա […]
21:17 01.06.2018
Հանրապետության հրապարակում այսօր, մի կողմից, նշում էին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, մյուս կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը: Քաղաքացիները տարբեր նախաձեռնություններով են հանդես եկել: Նախ` դիսկոտեկ է կազմակերպվել: Հանրապետության հրապարակում արտասահմանյան ու հայկական երաժշտությունների ներքո մարդիկ պարել են, ապա հրապարակ է բերվել վարչապետի պատկերով տորթը, որը կտրվել ու բաժանվել է ներկաներին:
21:15 01.06.2018
Կառավարության ծրագրում արտաքին քաղաքականության վերաբերյալ հատվածում նշված են մի քանի ուղղություններ, որոնք նոր կառավարության համար ուղենիշ են լինելու: Ծրագրում նշված է, որ կառավարության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն է, ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացումը, երկկողմ և […]
21:09 01.06.2018
Գերմանիայի իշխանություններին հաջողվել է հայտնաբերել կենդանաբանական այգուց փախած գիշատիչներին: Նրանց հայտնաբերել են անօդաչու թռչող սարքի միջոցով, հաղորդում է DW-ն: Արջին կենդանաբանական այգին լքելուց քիչ անց հայտնաբերել են և գնդակահարել: Մնացած գիշատիչներին հայտնաբերել և վերադարձրել են իրենց վանդակները: Կենդանիներին որոնելու ընթացքում տեղացիներին խորհուրդ է տրվել մնալ տանը և փակ պահել պատուհաններն ու դռները: Տուժածների մասին տեղեկություններ […]
21:00 01.06.2018
Համացանցում հրապարակվել են ապագա iPhone-ի մոդելները: Նկարները ներկայացրել է հայտնի ինսայդեր @OnLeaks-ը Twitter-ի իր միկրոբլոգում: @OnLeaks-ի խոսքերով՝ նկարներում երևում է iPhone-ի տեսքը, որի էկրանի անկյունագիծը 6.1 դյույմ է: Ենթադրվում է, որ այն կունենա IPS էկրան: Դրանից բացի՝ նոր iPhone-ը Face ID ևս կունենա: Սարքի հետևի վահանակը նույնն է, ինչ iPhone 8-ինը՝ ապակեպատ է, մեկ տեսախցիկով: […]
20:36 01.06.2018
Կրթության բնագավառում առկա համագործակցության առաջնահերթությունները քննարկելու նպատակով այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հայաստանի գրասենյակի պատասխանատուները` տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Համաշխարհային բանկի հետ առկա համագործակցությունը և շեշտել ծրագրերի շարունակականության անհրաժեշտության […]
20:15 01.06.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և իրեն ներկայացնելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրել է գրության տեքստը, որը մայիսի 24-ին ուղարկվել է […]
19:58 01.06.2018
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն Հայաստանը դեպի առավել զարգացում և բարեկեցություն առաջնորդելու գործում: Բենյամին Նեթանյահուն շնորհավորել է նաև վարչապետին և հայ ժողովրդին Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ: Նշելով, որ անցած տարի Իսրայելն ու Հայաստանը տոնեցին դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը՝ Բենյամին Նեթանյահուն ընդգծել է, որ […]
19:55 01.06.2018
«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին: ԿԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ» դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, […]
19:47 01.06.2018
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին»: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ […]
19:40 01.06.2018
Հայաստանի Ազգային ժողովում ամեն տարվա հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, ընդունում են երեխաներին, հյուրասիրում և միջոցառումներ կազմակերպում նրանց համար։ Այս տարի Ազգային ժողովն իր դարպասները չի բացել երեխաների առաջ։ Սրա վերաբերյալ ԱԺ աշխատակազմի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկը ԱԺ աշխատակազմի ղեկավարից հետաքրքրվեց, թե ինչու չի անցկացվել այդ միջոցառումը։ Արա Սաղաթելյանը պատասխանեց, որ ամեն […]
19:33 01.06.2018
Հունիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և ԱՄՆ-ի Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների պետական կորպորացիայի (ՕՊԻՔ) հետ համատեղ կազմակերպել է քննարկում դեպի Հայաստան ամերիկյան ներդրումներ ներգրավելու վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում հիմնականում ներկայացվել է, թե ներդրողներն ու ընկերություններն ինչպես կարող են աշխատել ՕՊԻՔ-ի հետ, իսկ այդ կառույցի Հայաստան ժամանած ներկայացուցիչները ներկաներին բացատրել են իրենց […]
19:25 01.06.2018
Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, առատ տեղումների հետևանքով վնասներ են կրել Սարապատ խոշորացված համայնքի Ցողամարգ և Գոգհովիտ գյուղերը: Ցողամարգում սարերից իջնող ջրի հունը վարարել է ու լցվել գյուղամեջ, բնակելի տներ, անասնագոմեր: Վնասվել են նաև ցանքատարածությունները: 8 տնտեսություն գյուղում վնաս է կրել: Ջրի հետևանքով կամուրջ է քանդվել, ու գյուղացիները չեն կարողանում հանդ հասնել, կենդանիներին արոտից գյուղ բերել: […]
19:20 01.06.2018
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել […]
19:19 01.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրականացված բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ […]
19:09 01.06.2018
2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր,որոնց […]
19:07 01.06.2018
Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել Է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ է մտնում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում է քաղաքական երկխոսության, տնտեսության և անվտանգության ոլորտները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը: «ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ստորագրվել Է 2017թ. […]
19:00 01.06.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ կառավարության որոշումներով 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում […]
18:56 01.06.2018
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, ներկա է գտնվել փոքրիկների համար կազմակերպված տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է երխաներին՝ տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել «Օրրան»-ի հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքի համար: Նախագահն ու տիկին Սարգսյանը համբուրգերներ են պատրաստել փոքրիկների […]
18:53 01.06.2018
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճանաչողական հանդիպում ունեցավ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր կենսագրությունը, շեշտելով, որ որոշ պաշտոններում ինքն աշխատել է նաև հասարակական հիմունքներով, սակայն քաղաքական ոլորտում ունեցած փորձը համարում է բավարար՝ պետական կառավարման ոլորտում նկատելի ձեռքբերումների հասնելու համար: «Ես գիտեմ, որ մարզում նախկինից կուտակված […]
18:49 01.06.2018
Վերջին ամիսներին ՀՀ ԱԻ նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգեր սպառողներին հեղուկացված ածխաջրածնային գազ (ՀԱԳ) վաճառող շարժական ավտոցիստեռնների հրդեհապայթյունավտանգ վիճակի վերաբերյալ: ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց գերակշիռ մասը շահագործվում է խիստ կասկածելի անվտանգության աստիճան ունեցող գլանանոթներով, ինքնաշեն վերասարքավորված տարբեր մակնիշի բեռնատար մեքենաներով՝ հրդեհային և […]
18:36 01.06.2018
Ռուսական RT հեռուստաընկերության թղթակից Իլյա Պետրենկոն 1.5 ժամ եղել է Կիմ Չեն Ինի նստավայրում և ներսից նկարահանել այն: Պետրենկոյի պատմելով՝ սկզբում իրենց տարել են հյուրանոց, խուզարկել, վերցրել են կապի բոլոր միջոցները՝ այդ թվում հեռախոսը: Ապա լրագրողներին նստեցրել են միկրոավտոբուս՝ առանց բացատրելու, թե ուր են գնում: Ապա լրագրողներին դիմավորել է ղեկավարի քույրը, որն իրեն տանտիրուհու պես […]
18:30 01.06.2018
Պարզվում է, որ Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակներից մեկը՝ Պլուտոնը, շատ ավելի բազմաշերտ մոլորակ է, քան գիտնականները նախկինում պատկերացնում էին: Այս մոլորակի մակերևույթին մեթանի սառցակալած շերտեր են հայտնաբերվել, որը, ըստ գիտնականների, փոխում է այդ մոլորակի մասին նախկինում ունեցած բոլոր պատկերացումները: Նախկինում առաջ էր քաշվում այն թեզը, որ այս մոլորակը չափազանց միատոն է ու որևէ ընդհանրություն չունի […]