TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Զինված ուժերում անցկացվել են պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքներ

20:15 06.11.2018

ՀՀ պաշտպանության նախարարի ցուցումների և ԶՈՒ ԳՇ պետի հրամանի համաձայն` սեպտեմբերի 2-ից զինված ուժերում անցկացվել են 2019թ. ուսումնական տարվա պատրաստության միջոցառումների պլանավորման աշխատանքները, տեղեկացնում են Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ընդգրկվել էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների սպաներ: Պլանավորման […]

̰
Հայտնի է տարվա ամենասեքսուալ տղամարդու անունը

20:04 06.11.2018

People ամսագիրը ներկայացրել է 2018թ. ամենասեքսուալ տղամարդուն: Տիտղոսը բաժին է հասել հայտնի դերասան Իրդիս Էլբային: Այս մասին տեղեկացնում է ամսագրի պաշտոնական կայքը: Դերասանի խոսքերով՝ ինքը չէր սպասում նման տիտղոսի, բայց այն «հաճելի անակնկալ» է որակել: Էլբան նաև կատակել է, որ երբ իմացել է այդ մասին, նայել է հայելու մեջ և որոշել, որ այդ օրն իսկապես […]

̰
Հայաստանը պետք է ձգտի պատժամիջոցներից արտոնություն ստանալ Իրանի հետ բանկային փոխանցումների գոնե փոքր շեմի համար․ իրանագետ

19:57 06.11.2018

Միջուկային համաձայնությունից հետո Հայաստանը չկարողացավ հասնել նրան, որ Իրանի հետ երկկողմ հարաբերությունները բարձրանային այն մակարդակի, որ իրականացվեին խոշոր համատեղ ծրագրեր և՛ երկու կողմերի միջև, և՛ տրանզիտային սկզբունքով։ Այս պայմաններում Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա թույլ կլինի։ ShantNews.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Միաժամանակ 8 պետություն, որոնց թվում են Թուրքիան, […]

̰
«Սխալ քայլ». Էրդողանը՝ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին

19:45 06.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «սխալ քայլ» է որակել, որն ուղղված է համաշխարհային հավասարակշռությունը խախտելուն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն: «Մենք չենք գտնում, որ այս պատժամիջոցները ճիշտ են: Այս քայլը ուղղված է համաշխարհային հավասարակշռության խախտմանը: Այն հակասում է միջազգային իրավունքին: Մենք չենք ցանկանում ապրել իմպերիալիստական աշխարհում»,- ասել է Էրդողանը: […]

̰
Մեր նպատակն է Իրանից արտահանվող նավթի ծավալը հասցնել զրոյի. Ջոն Բոլթոն

19:37 06.11.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Fox Business-ին տրված հարցազրույցում խոսել է Իրանի նկատմամբ վերականգնված պատժամիջոցների մասին: Բոլթոնը հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ երեկ վերականգնված պատժամիջոցներից բացի, ԱՄՆ-ն հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: «Մենք պատրաստվում ենք սահմանել հավելյալ պատժամիջոցներ: Մենք պարզապես չենք բավարարվի այն պատժամիջոցներով, որոնք սահմանվել էին նախկին նախագահ […]

̰
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է գրել Անտոնիո Գուտերեշին

19:33 06.11.2018

Երեկ ԱՄՆ-ն վերականգնեց Իրանի նկատմամբ մինչև 2015թ. միջուկային համաձայնագրի կնքումը գործող պատժամիջոցները: Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Գոհամալիկ Խոշրուն նամակ է գրել գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Նամակում դեսպանը գրում է, որ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի ԱՄՆ-ի անպատասխանատու գործողությունները: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տա […]

̰
Ադրբեջանում ոստիկանները փորձել են խոչընդոտել զինվոր կորցրած մայրերի երթը դեպի նախագահական նստավայր

19:30 06.11.2018

Բաքվի ոստիկանությունն այսօր փորձել է թույլ չտալ, որ Արցախյան պատերազմին մասնակցած ու մահացած զինծառայողների ծնողները երթով մոտենան երկրի նախագահի նստավայրին։ Առաջարկ է եղել 2-3 հոգուց բաղկացած ներկայացուցչական խումբ ուղարկել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ, սակայն մայրերը չեն համաձայնել ու շարունակել են իրենց երթը։ Ցույցի մասնակիցները պահանջել են իրենց վճարել նախագահական արտահերթ ընտրություններից առաջ Իլհամ Ալիևի տված […]

̰
Հայտնի է համաներմամբ ազատ արձակվածների թիվը ժ. 18:00-ի դրությամբ

19:22 06.11.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թվային տվյալներ է ներկայացրել, թե ժ. 18.00-ի դրությամբ քանի անձ է ազատ արձակվել համաներմամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – […]

̰ ̰
Փաշինյանը ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամների հետ քննարկել է ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները

19:17 06.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում և հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ […]

̰
Իրանական խաղաքարտը օգտագործելով՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներից բացառություն շնորհած երկրներին կբերի համագործակցության դաշտ․ իրանագետ

19:15 06.11.2018

Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և այլ երկրների՝ Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս Միացյալ Նահանգները ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար։ Այդ երկրներից են Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը և այլն։ Սա, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի, ունի մի քանի պատճառ։ Դրանցից են նավթի գները կայուն պահելու ցանկությունն ու այլ երկրների միջոցով գուցե տարանցիկ առևտուր կազմակերպելու […]

̰
Ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները. Թրամփը՝ իրանական պատժամիջոցների մասին

19:06 06.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է աստիճանաբար սահմանել պատժամիջոցները իրանական նավթի վրա: «Ինչ վերաբերում է նավթին, ապա այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Մենք ունենք երբևէ սահմանված ամենածանր պատժամիջոցները: Նավթի հետ կապված՝ ցանկանում ենք մի քիչ դանդաղեցնել գործընթացը: Չենք ցանկանում, որ աշխարհում նավթի գները սրընթաց բարձրանան»:

̰
Ամենակարևոր ճարտարապետական գիծը մեզ մոտ անավարտ է. Արթուր Մեսչյանը՝ Կասկադի անավարտ հատվածի մասին

18:59 06.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր ասուլիս է հրավիրել ու պատասխանել լրագրողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ է լինելու Կասկադի վերևի՝ անավարտ հատվածի հետ: «Կասկադի վերևի հատվածը, ճիշտն ասած, երևի ամենացավոտ բանն է, որովհետև ամենակարևոր ճարտարապետական գիծը մեզ մոտ անավարտ է: Իհարկե, ցանկալի կլինի, որ Կասկադն ավարտվի, […]

̰
Ադրբեջանում սկսվել է գերեվարված Կարեն Ղազարյանի դատը․ նրան մեղադրում են 13 հոդվածով

18:43 06.11.2018

Ադրբեջանի դատարաններից մեկը սկսել է քննել Հայաստանի քաղաքացի, հուլիսին անզգուշությամբ Ադրբեջանում հայտնված ու այժմ այնտեղ որպես հայկական բանակի դիվերսանտ ներկայացվող Կարեն Ղազարյանի գործը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանին դեմ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 բաժնով. ընդհանուր՝ 13 հոդվածով: «Կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ», «Տնտեսական գործունեության ոլորտում հանցագործություններ», […]

̰
Մանկապարտեզի տնօրենը կասկածվում է 3.7 մլն դրամի յուրացման մեջ

18:42 06.11.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով մայրաքաղաքում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրենը 2015 թվականի մայիսից մինչև 2018 թվականի հունիսը, մանկապարտեզի տարբեր […]

̰
Իրանն ԱՄՆ պատժամիջոցների հետևանքների մեղմացման գործընթաց է սկսել

18:35 06.11.2018

Պաշտոնական Թեհրանն անում է ամեն բան ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով Իրանում հնարավոր տնտեսական վնասները մեղմելու ուղղությամբ: Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին: «Ճիշտ չէր լինի ասել, որ պատժամիջոցները տնտեսական ազդեցություն չեն գործում երկրի վրա: Մենք անում ենք ամեն բան, որպեսզի նվազեցնենք մեր տնտեսության դեմ սահմանափակումների բացասական հետևանքների ծավալը»,- […]

̰
Բացվել է ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին նվիրված ցուցադրություն

18:29 06.11.2018

Այսօր գրականության և արվեստի թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին: Ցուցադրությանը ներկայացված են Հովհաննիսյանի ընտանիքի կողմից թանգարանին հանձնված արխիվային լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, անձնական իրեր և այլն: Ցուցադրության բացմանը հաջորդեց Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան անվանի կինոգործիչներ, Ներսես Հովհաննիսյանի ընտանիքի անդամներ, ինչպես նաև ելույթ  ունեցավ […]

̰
Apple-ը ժամանակավորապես դադարեցրել է iPhone XR-ի արտադրությունը

18:25 06.11.2018

Ամերիկյան Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է iPhone XR սմարթֆոնների արտադրությունը, քանի որ այն ցածր պահանջարկ ունի: Այս մասին հայտնում է ճապոնական Nikkei թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: Նշվում է, որ կանխատեսումներն այլ էին, ակնկալվում էր, որ այս սմարթֆոնները կհետաքրքրեին մեծաթիվ մարդկանց: iPhone XR-ի արտադրության կրճատումը թույլ կտա ընկերությանը օրվա ընթացքում 100 հազարով ավելի քիչ սմարթֆոն արտադրել, […]

̰
Պե՞տք է արդյոք Հայաստանին հանքարդյունաբերություն. կայացել է հատուկ ձևավորված աշխատանքային խմբի քննարկումը

18:22 06.11.2018

Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հանդիպում է ունեցել բնապահպանների, առողջապահության և բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի հանքարդյունաբերության վիճակը: Բնապահպաններին հետաքրքրել է, թե ինչ կարգավիճակ ունեն այն միջազգային կազմակերպությունները, որոնք հրավիրվել են և հրավիրվում են բնապահպանության նախարարության կողմից ու կատարում են որոշակի հետազոտություններ: «Մենք ուզում ենք հասկանալ Ամուլսարի հարցում ո՞ր կազմակերպությունն […]

̰
Թաղամաս առ թաղամաս պետք է մաքրել Երևանի կենտրոնը. Արթուր Մեսչյան

18:12 06.11.2018

Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն իրողությունը, որ Երևանում շրջելիս ամեն քայլափոխի կարելի է տեսնել քաղաքի տեսքն աղավաղող էլեկտրալարեր, գազատար խողովակներ: Մեսչյանը հավելել է, որ նման երևույթները հարիր են երրորդ կարգի երկրների, ոչ թե Երևանին: Առաջադեմ քաղաքներում գազատարներն ու էլեկտրալարերը գետնի տակով […]

̰
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստին դաժանաբար սպանած տղամարդը խոստովանել է, որ մարզիկը բռնաբարել էր իր կնոջը

18:06 06.11.2018

Հոկտեմբերի 29-ին բրազիլական ԶԼՄ-ները հայտնեցին 24-ամյա Դանիել Ֆրեյտասի դաժան սպանության մասին: Նրա մարմինը հայտնաբերել էին թփերի մեջ՝ կտտանքների բազմաթիվ հետքերով: Ֆուտբոլիստի գլուխը գրեթե առանձնացած է եղել մարմնից, կտրված է եղել նաև սեռական օրգանը: Օրեր անց քննիչները երեք կասկածյալի անուն տվեցին՝ 38-ամյա գործարար Էդիսոն Բրիտտես Ջունիորին, նրա տիկնոջը՝ Քրիստինային և նրանց 18-ամյա աղջկան՝ Ալլանային, ձերբակալեցին: Էդիսոնը […]

̰
Հայաստան-Ադրբեջան կապը գործում է, և կողմերը տրամադրված են շատ կառուցողական. Դավիթ Տոնոյան

17:58 06.11.2018

«Օպերատիվ կապը գործում է, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, եթե կան խախտումներ, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Թե քանի նման զանգ է եղել, Տոնոյանը չի մանրամասնել, տեղեկացրել է, որ փոխադարձ կապը պահվում է հեռախոսի միջոցով ու այդ հարցով զբաղվում եմ համապատասխան անձինք: Անմիջական կապ երկու երկրների […]

̰
Դավիթ Տոնոյանը վստահեցնում է` ընտրությունների ժամանակ զինվորների նկատմամբ որևէ ճնշում կամ ուղղորդող քայլ չի գործադրվի

17:53 06.11.2018

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում տարածքային ցուցակով առաջադրվելու մտադրություն չունի, ավելին, գտնում է, որ Զինված ուժերը պետք է զերծ մնան քաղաքական գործընթացներից, ու պաշտպանության նախարարին որևէ կուսակցության ցուցակում ընդգրկելն ուղղակի ճիշտ չէ: «Քարոզարշավին չեմ մասնակցելու, որովհետև պետք է ապահովեմ ԶՈւ` քաղաքական գործընթացներից դուրս լինելը: Դա իմ սկզբունքային մոտեցումն է»,- հայտարարել է Դավիթ […]

̰
Իրաքի մի քանի շրջանում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել

17:50 06.11.2018

Նախկինում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության ներքո գտնվող Իրաքի մի քանի տարածքներում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հայտնաբերված գերեզմանները, ընդհանուր առմամբ, 202-ն են եղել: Ներկա պահին ուսումնասիրված է դրանցից ընդամենը 28-ը, որտեղից 1258 մարդու աճյունամասեր են հայտնաբերվել: Հաղորդվում է, որ զանգվածային գերեզմանոցները գտնվում են երկրի 4 շրջաններում՝ Նայնավա, Քիրքուկ, Սալահ էդ-Դին […]

̰
Քուվեյթի շեյխի հետ նոր բանակցություններ են իրականացվում ներդրումների համար. Գագիկ Ծառուկյան

17:47 06.11.2018

«Մենք վստահում ենք, Փաշինյանի կողքին ենք, հեղափոխությունը կատարել ենք միասին»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի` եթե ոչ թե ԲՀԿ-ն, այլ Փաշինյանի կուսակցությունը դառնա իշխանություն, պատրա՞ստ է արդյոք նախկինում խոստացած միլիոնավոր ներդրումները բերել Հայաստան, կա՞ արդյոք վստահություն Փաշինյանի իշխանության նկատմամբ: Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է, որ ներդրումներ մշտապես արվում են, և որ […]

̰
Ապրես ազատության մեջ, հենց դա է երջանկությունը. ՔԿՀ-ներից այսօր համաներմամբ ազատ են արձակվում

17:41 06.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նոյեմբերի 6-ի՝ ժամը 15:30-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 81 անձ: SHANTNEWS.am-ը զրուցել է նրանցից մեկի հետ: «Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր պատրաստվում է դուրս գալ Պետրոսյան Սասունիկ անունով դատապարտյալը: […]

̰
BetConstruct-ը թողարկում է առաջին հայկական կրիպտոարժույթը

17:34 06.11.2018

BetConstruct-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված իր նոր Fasttoken պրոդուկտը։ Fasttoken-ը Ethereum blockchain-ի վրա հիմնված լիակատար ապակենտրոնացված լուծում է, որն ապահովում է 100% թափանցիկություն և անվտանգություն բոլոր մասնակից կողմերի համար, այն է՝ խաղացողների, պրովայդերների, օպերատորների և աֆիլեյտների: Համակարգը կառուցված է չափազանց հարմարավետ ինտերֆեյսի հիմքով, ինչը ապահովում է վերջինիս պարզությունը և հասանելիությունը: «Ոլորտում ձեռք բերած ավելի քան […]

̰
Նախագահը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը հրավիրել է դիտարկել դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունը

17:26 06.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաս­տատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրա­պետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի […]

̰
Իլոն Մասկի անունից ներկայացած ցանցահենները Twitter-ի օգտատերերից կորզել են 150 հազար դոլար

17:25 06.11.2018

Մի խումբ ցանցահեններ, Twitter-ի միկրոբլոգներում ներկայանալով որպես Space X ընկերության սեփականատեր Իլոն Մասկ, օգտատերերից խաբեությամբ կարողացել է կորզել մեծ քանակի կրիպտոարժույթ: Չարագործները կարողացել են ներթափանցել Pathe UK կինոընկերության, Matalan հանրախանութների ցանցի և ամերիկյան Pantheon Books հրատարակչության օգտահաշիվներ: Ընդհանուր առմամբ հաջողվել է կորզել 150 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար: Սա առաջին դեպքը չէ, երբ ցանցահենները ներկայանում […]

̰
Այս Սահմանադրությունը պարբերական ցնցումների Սահմանադրություն է. Արթուր Սաքունց

17:22 06.11.2018

Նոր Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ. այս կարծիքին են հանրային քննարկումների շարք  նախաձեռնած «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք կազմակերպել են բանավեճերի շարք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Քննարկման մասնակիցներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այս Սահմանադրությունը պարբերական ցնցումների Սահմանադրություն է: «Մեր աչքի առջև են այն խայտառակ հանրաքվեն և այն համատարած […]

̰
BACK_TO_TOP